Միջոցառում` նվիրված «Լիզբոն 5» գործողության 41-ամյակին
27 Հուլիս 2024
Հուլիսի 27-ին Արամ Մանուկյանի հուշարձանի դիմաց ՀՅԴ ՀԵՄ-ը միջոցառում էր կազմակերպել՝ նվիրված Լիզբոնի գործողության 5 հերոսների՝ Վաչե Տաղլյան, Սեդրակ Աճեմյան, Սիմոն Յահնիյան, Արա Քրջլյան և Սարգիս Աբրահամյան անձնազոհության 41-րդ տարելիցին:
ՀՅԴ ՀԵՄ Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Սևակ Նազարյանը, խոսելով օրվա խորհրդի մասին, նշեց․ «41 տարի առաջ Լիսաբոնում գործողություն եղավ, որն իր տեսակով բացառիկ էր և կարողացավ շրջադարձային լինել հայ ժողովրդի կյանքում»:
Միջոցառման ժամանակ հնչեց «Լիզբոն 5» գործողության նահատակ տղաների հիշատակի՝ «Ահա այսպէս արշաւեցիք, Լիզպոն զոհուած լաւ ընկերներ» երգը, ապա ցուցադրվեց Լիզբոնի գործողութան մասին պատմող ֆիլմ:
Նշենք, որ այսօր առավոտյան Սուրբ Աննա եկեղեցում կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ «Լիզբոն 5» գործողության նահատակ տղաների։