«Ծրագրի հիմքում հայրենասիրությունն է». Արցախի նախագահը զրուցել է բանակումի մասնակից երիտասարդների հետ
22 Օգոստոս 2024
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ամենամյա բանակումն այս տարի տեղի է ունենում Աղավնաձորում, որին մասնակցում է 100-ից ավելի երիտասարդ։ Բանակումին մասնակցում են նաեւ արցախցի երիտասարդներ։
5-օրյա ծրագրի հիմքում հայրենիքն եւ հայրենասիրությունն է։ Նախատեսված են բանախոսություններ, քննարկումներ, ֆիզիկական վարժություններ, մարզախաղեր, խմբային աշխատանքներ, մարտական պարապմունքներ, ինտելեկտուալ խաղեր, ազգային երգ ու պար։
Օգոստոսի 21-ին Աղավնաձորում անցկացվող ՀՅԴ ՆԱՈՒՄ ուսանողական բանակման մասնակիցներին է այցելել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը։ Նախահագը զրուցել է երիտասարդների հետ, պատասխանել վերջիններիս հարցերին։
Նշենք, որ օգոստոսի 21-ին, ներկա քաղաքական իրավիճակի, անվտանգային խնդիրների, պայքարի ու անելիքների մասին երիտասարդների համար բանախոսել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղթելյանը։