Լիլիթ Գալստյանը ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ վեհաժողովի երկրորդ մեծ խմբակցության՝ սոցիալիստների և սոցիալ-դեմոկրատների խմբակցության փոխնախագահ
03 Հոկտեմբեր 2024
Դուբլինում ընթացող ԵԱՀԿ ԽՎ վեհաժողովի աշնանային նստաշրջանում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ընտրվել է վեհաժողովի երկրորդ մեծ խմբակցության՝ սոցիալիստների և սոցիալ-դեմոկրատների խմբակցության /SDSP/ փոխնախագահ:
Այս մասին տեղեկացնում է Լիլիթ Գալստյանը:
«Շատ պարտավորեցնող է․ շարունակելու եմ միջազգային հարթակներում և հատկապես սոցիալիստների մեծ ընտանիքում ներկայացնել ու պաշտպանել Հայաստան-Արցախի շահը»,- նշել է նա։