Ազգային երիտասարդություն ունենալու հեռանկարով․ ամփոփվեց «Ազգային քաղաքական դպրոցի» 5-րդ շրջափուլը
22 Նոյեմբեր 2024
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնությամբ իրականացված «Ազգային-քաղաքական դպրոց» քաղաքական ուսումնառության ծրագիրն ամփոփեց 5-րդ շրջափուլը։
Տարբեր բուհերում սովորող շուրջ 5 տասնյակ երիտասարդներ երկամսյա ուսումնառության ընթացքում պաշարեցին զգալի գիտելիքներ՝ աշխատանքային քննարկումների, լսարանային ու արտալսարանային հանդիպումների, արտագնա սեմինարների և շատ կարևոր բանախոսությունների շնորհիվ։
Հավաստագրեր ստացած երիտասարդների տպավորությունների ու «Ազգային քաղաքական դպրոցի» մեկնարկող նոր ծրագրի մասին է պատմում yerkir.am-ի տեսանյութը։