Երևանում տեղի կունենա «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. սպառնալիք, թե՞ հնարավորություն» խորագրով միջազգային խորհրդաժողովը
11 Դեկտեմբեր 2024
Դեկտեմբերի 14-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ Երևանում տեղի կունենա «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. սպառնալիք, թե՞ հնարավորություն» խորագրով միջազգային խորհրդաժողովը։ Աշխարհաքաղաքական ներկա զարգացումների համատեքստում խորհրդաժողովը կանդրադառնա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների տարբեր շերտերին՝ մասնավորապես քննելով վերջինիս ազդեցությունը Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգության, սոցիալ-տնտեսական իրավիճակի և զարգացման հեռանկարների վրա։
Խորհրդաժողովը կծավալվի հետևյալ առանցքային թեմաների շուրջ․
● Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը որպես անվտանգային և զսպիչ գործոն,
● աշխարհաքաղաքական զարգացումներ. պանթուրքականությունը տարածաշրջանային սպառնալիք,
● հայ-թուրքական տնտեսական հարաբերություններ. կախվածությու՞ն, թե՞ հնարավորություն:
Զեկույցներով հանդես կգան քաղաքական, գիտական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ՝ Հայաստանից և արտերկրից։
Խորհրդաժողողովի ծրագիրը՝ ստորեւ:
Երևան
11.12.2024 թ.
ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակ