Ինչքան այս իշխանությունները մոտենում են թուրքերի կոշիկներին, այնքան թուրքերի պահանջները դառնում են ագրեսիվ
13 Դեկտեմբեր 2024
Դեկտեմբերի 12-ին «5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն էր ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Հաղորդման ժամանակ անդրադարձ է կատարվել Կիրանցի վերաբերյալ Փաշինյանի գրառմանը, Ադրբեջանի փոխարտգործնախարարի կողմից օրեր առաջ հնչեցրած խաղաղության պայմանագրի հետ կապված հայտարարություններին, ընդդիմադիր պատգամավորների խաղաղության համաձայնագրին ծանոթանալու ԱԳՆ կողմից դրված արգելիքին, ադրբեջանցիների Հայաստան վերադարձի իրավունքին, արտագաղթի հետ կապված իշխանությունների կողմից արված վիճակագրական մանիպուլյացիաներին եւ այլ հարցերի:
Ստորև ներկայացնում ենք մեջբերումներ Արթուր Խաչատրյանի դիտարկումներից.
-Զավեշտ է, մարդը չպետք է ապացուցի, որ իր թուղթը կեղծ չէ, Ադրբեջանը քարտեզը գծել, ասել է՝ իմն է:
– Երեւանի կենտրոնում էլ տարբեր մարդկանցից գույք կխլի, կասի՝ տեսե՛ք, կադաստրային կոռուպցիան միայն Կիրանցում չի եղել, Երեւանի կենտրոնում էլ է եղել:
– Վաղը Արարատ Միրզոյանից կպահանջեն, որ անունը փոխի, դարձնի Աղրիդաղ:
– Թուրքերը սրանց քթից բռնած խաղացնում են:
-Հարթուղեղ են նրանք, ովքեր կարծում են, որ թուրքերին սիրախաղ անելով կհասնեն նրան, որ Էրդողանն Ալիեւին ասի՝ լավ էլի՛, էս ի՞նչ ես անում:
-Վերադարձի իրավունքը պետք է լինի երկկողմանի, բայց ադրբեջանցիները հեռացել են՝ իրենց գույքը վաճառելով եւ փոխհատուցում ստանալով, կարող են գալ, օդ շնչել, գնալ:
– Ժամանակին ասում էին՝ ներսից Հայաստանը ուտելու էինք:
-Վիճակագրության մեթոդաբանություն փոխելը փոքրիկ խուլիգանություն է, իբրեւ թե վիճակը բարելավվել է:
-Հովիկ Աղազարյան շոուով փորձում են լուրջ խնդիրները քողարկել:
– Ակնհայտ է, որ Փաշինյանը պատրաստվում է նոր ընտրությունների ու պետք է զոհի թիմի մի մասին:
– Փաշինյանը պահում է հին, նավթալինոտ ձայնապնակը, նա բազմապրոֆիլ գնում է ընտրությունների:
Մանրամասները՝ տեսանյութում