Երեւանում մեկնարկել է «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. սպառնալիք, թե՞ հնարավորություն» խորագրով միջազգային խորհրդաժողովը
14 Դեկտեմբեր 2024
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ մեկնարկել է «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. սպառնալիք, թե՞ հնարավորություն» խորագրով միջազգային խորհրդաժողովը։
Անդրադարձ է կատարվելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների տարբեր շերտերին։
Խորհրդաժողովը կծավալվի հետևյալ առանցքային թեմաների շուրջ․
● Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը որպես անվտանգային և զսպիչ գործոն,
● աշխարհաքաղաքական զարգացումներ. պանթուրքականությունը տարածաշրջանային սպառնալիք,
● հայ-թուրքական տնտեսական հարաբերություններ. կախվածությու՞ն, թե՞ հնարավորություն:
Զեկույցներով հանդես կգան քաղաքական, գիտական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ՝ Հայաստանից և արտերկրից։
Խորհրդաժողովը՝ ուղիղ հեռարձակմամբ