ՀՅԴ շարքերը համալրվել են նոր անդամներով․ Շիրակում տեղի է ունեցել երդման արարողություն
21 Դեկտեմբեր 2024
«Այս օրը ոչ միայն հիշարժան, այլև շրջադարձային է ձեր կյանքում: Անդամակցելով ՀՅԴ մեծ ընտանիքին՝ դուք սկսում եք կյանքի նոր ուղի, դժվարին, վայրիվերումներով ու փորձություններով լի ճանապարհ: Համոզված եմ՝ պատվով կհաղթահարենք այն, ինչպես դա անցել են Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցի նախորդները, մեր ազգային մեծ գործիչները, որոնց պետք է ձգտենք նմանվել ամեն օր»,- ՀՅԴ Գյումրու կամավորական ջոկատի հրամանատար Արտավազդ Ալիխանյանի շիրիմին դեկտեմբերի 20֊ին տեղի ունեցած երդման արարողության ժամանակ ասաց ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր և նորագիրների կնքահայր Մհեր Մելքոնյանը…
ՀՅԴ «Շիրակ» Մարզային կոմիտեության շարքերն այդպիսով շարունակում են համալրվել։
Երդման արարողության մասնակիցներին ողջույնի խոսքեր ուղղեցին և նորագիրներին բարի գալուստ մաղթեցին նաև ՀՅԴ Անիի առանձնակի խմբի պատասխանատու Մանուկ Իսպիրյանը, ինչպես նաև ՀՅԴ Արցախի կառույցի ընկերները։