Փաշինյանն ունակ չէ վերարտադրվելու, եթե չապավինի նաև թուրք-ադրբեջանական տանդեմին
27 Դեկտեմբեր 2024
Փաշինյանն ունակ չէ վերարտադրվելու, եթե չապավինի նաև թուրք-ադրբեջանական տանդեմին։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը․
«Իշխանությունն ունի 3 հենարան՝ ոստիկանություն, միջազգային հանրություն և հանրության ուղեղի լվացում։ Հայաստանը չունի օրակարգ, Հայաստանի օրակարգը թելադրվում է ադրբեջանա-թուրքական տանդեմից։
Փաշինյանը փորձում է իր մաշված, զգետնված հեղինակությունը մակիաժի ենթարկել՝ հերթական կեղծ օրակարգով բանավեճի հրավիրելով 3 նախկին նախագահներին։
Փաշինյանը քաղաքական անունակությամբ, կարճատեսությամբ փորձում է մակիաժ անել իր բոլոր կործանարար, ազգադավ սխալները, որոնց արդյունքում Հայաստանը պետականություն կորցնելու հանգրվանի է հասել»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․