ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

2025-ի Աշխարհաքաղաքական Հնարաւոր Շրջադարձերը …

27 Դեկտեմբեր 2024

ԻՐԱՆԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ

Այն, որ գալիք 2025 թւականը մեկնարկելու, ընթանալու եւ մեծ հաւանականութեամբ աւարտւելու է աշխարհագրաքաղաքական բուռն շրջադարձերով, արդէն ակներեւ է տարատեսակ նախադրեալների առկայութեամբ։ Մինչ այդ, սակայն, յուսանք, որ տւեալ շրջադարձումներին հետեւեն առաւել եւս դրական միտումները, ինչպէս առհասարակ համաշխարհային ընտանիքի, այնպէս էլ մանաւանդ մեր անմիջական՝ Իրանի ու Հայաստանի հինաւուրց ու հազարամեայ հարեւան երկիր-ժողովուրդների համար։

Եւ այսպէս.

1. Մինչ Թրամփի յունւարի 20-ին Սպիտակ տուն հաստատւելը, աշխարհաքաղաքական սրընթաց վերաձեւումներ պատահեցին աշխարհի վերջին տասնամեակների կիզակէտը հանդիսացած միջին ու մերձաւոր արեւելքի տարածաշրջաններում (Պաղեստինում եւ հայահոծ Լիբանանում ու Սիրիայում)։

2. Անսպասելին ու անհամաչափը, սակայն, այդ վերաձեւման մէջ, Ռուսաստանի եւ Իրանի նման տարածաշրջանային կշիռ եւ ազդեցութիւն ունեցող դերակատարների նահանջողական (արդեօ՞ք մարտավարական) դիրքաւորումն էր։ Սրա անմիջական պատճառ-հետեւանքային գործօնը հանդիսացաւ նահանջողներին փոխարինելու ի նախագունէ պատրաստ՝ թուրքական եւ իսրայէլական չբարձրաձայնւող, բայց խորքում օրինաչափ տանդեմը։

3. Այս ամէնը, կարելի է ասել, դեռեւս ուրւագծւած էին Թրամփի նախընտրական պատգամներում, որոնցից ամենաուշագրաւը, երեւութապէս, ռուս-ուկրաինական հակամարտութեան շուտափոյթ աւարտի մասին բազմիցս կրկնւող յայտարարութիւնն էր։ Քիչ նշանակութիւն չունէր նաեւ թրամփեան հակա-Իրան քարոզարշաւի առանցքում մշտապէս արծարծւող ու չարչրկւած՝ միջուկային թղթածրարի նորովի չարաշահումը, որպէս կանխարգելիչ խաղաքարտ՝ նոյն ԻԻՀ-ի դէմ, վերջնիս պաշտպանողական դիրք ընդունելու միտումով։

4. Այսպիսով, ահա, նախանշւել է այսպէս ասած՝ ռազմա-քաղաքական գլոբալ մի սցենար, ԱՄՆ (թրամփեան) ուղղորդմամբ ու թուրք-իսրայէլական դերաբաշխութեամբ։ Այլ կերպ ասած՝ որպէս պատմաքաղաքական դաշնակիցներ, հարիւր տարի անց եւս, համընկնում են պանթուրքիզմի եւ սիոնիզմի ինչպէս գաղափարախօսական, այնպէս էլ՝ ռազմաքաղաքական շահերը՝ թէ’ միջին ու մերձաւոր արեւելքներում, եւ թէ’ Անդրկովկասում։

5. Եւ ինչպէս վերում է նշւել, պարզ են յատկապէս տւեալ տարածաշրջաններում կազմաւորւող դաշինքների առաջնային թիրախները, ի դէմս՝ Ռուսաստանի, Իրանի եւ Հայաստանի, յատկապէս եթէ նկատի ենք ունենում հարաւային Կովկասում պանթուրքիզմին լծակից,- արբանեակ Ադրբեջանի հայատեաց պահւածքն ու միաժամանակ՝ Իրանի էթնիկ-թուրքախօս շրջանների նկատմամբ լկտի յաւակնութիւնները։

6. Վերոգրեալ հանգամանքները իրական գետնի վրայ պատահող իրադրութիւններ են, որոնք 2025 թ.-ին իրենց տարատեսակ դրսեւորումներով անխուսափելիօրէն նոր շրջադարձեր են առաջ բերելու։

Միւս կողմից կայ նաեւ այն հանգամանքը, որ նոյն թրամփեան ԱՄՆ-ն, վերջնիս իսկ ասութեամբ, ձգտում է երկխօսութեան՝ ՌԴ-ի հետ, «ուկրաինական զիջումների» երաշխիքներով…։

Հարց է առաջանում, թէ արդեօ՞ք ԱՄՆ-ն ի դէմս Ռուսաստանի եւ յատկապէս նորայայտ տնտեսական գերուժ ու մրցակից Չինաստանի, ընդունելու եւ որդեգրելու է երկբեւեռ կամ բազմաբեւեռ աշխարհակարգի խաղի կանոնները, թէ՞ դրանք նոյն այդ թրամփեան «հզօր Ամերիկա»-ի քարոզարշաւային մանիպուլիացիաներ են…։

7. Այսպէս, թէ այնպէս, փաստը մնում է փաստ, որ անցնող երեք տասնամեակների միաբեւեռ մերօրեայ աշխարհում, առաւել քան երբեւէ միջազգային բոլոր կարգի յարաբերութիւնները տարբեր մայրցամաքներում, աշխատել են յօգուտ դիւանագիտական քաղաքական, տնտեսական ու քարոզչական զոռբայութեան եւ տարբեր ուժային կենտրոնների անարդար, երկդիմի ու շահամոլական նպատակների: Իսկ դա շարունակում է նոյն կերպ ընթանալ, ըստ ամենայնի ի վնաս աշխարհագրօրէն տարբեր հասարակական, ազգային ու մարդկային միաւորների, առարկայօրէն խաթարելով նրանց համերաշխ ու բնականոն համակեցութիւնը։

Աւելին. այսօր նոյն աշխարհակարգում կարծես թէ այլեւս զարմանալու տեղիք չեն տալիս օրաւուր թափ առնող ուժի սպառնալիքների ու դրանց ի կատար ածման իրերայաջորդ անիրաւութիւնները։ Մարդկային իրաւունքները, հողային, հայրենական պատկանելութիւնն ու ինքնիշխանութիւնը ի չիք են դարձել միաբեւեռ համակարգին լծակից այս կամ այն մարդատեաց-ցեղասպան բռնաւորի քմահաճոյքի բերումով։ Եւ արդիւնքում ցաւ ի սիրտ՝ Նորի՜ն գերազանցութի՜ւն ՄԱԿ-ն էլ իսկապէս վերածւել է բառի փոխաբերական իմաստով՝ «ՄԱԿ-երեսային» մի ֆորմալ կառոյցի, որն համաշխարհային ու միջազգային մակարդակներում իրեն վերապահւած գործառոյթները ի կատար ածելու հնարաւորութիւններից իսկ զրկւած է:

Ահաւասիկ, թո՛ղ երրորդ հազարամեակի առաջին քառորդդարեան նշանաւորող 2025 թւականը լինի բազմաբնոյթ արհաւիրքներ դիմագրաւող մարդկութեան եւ մոլորակի նորագոյն պատմութեան աստեղային այն փայլատակումը, որով էլ լուսաւորւեն այս խառնիճաղանջ աշխարհի խաւարախիտ արահետները…

Դերենիկ Մելիքեան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Թունաւոր Գրասենեակը. ինչպէ՞ս սփիւռքեան

«Ան որ կը տիրէ սփիւռքը, կը տիրէ Հայաստանի Հանրապետութեան ապագան» — գաղափար մը

03 Հունվար 2026
Խմբագրական. 2025 թուականը՝ զիջումների

2025 թուականը պարզաբանեց այն, ինչ 2024 թուականը փորձեց թաքցնել։ Արցախի էթնի

03 Հունվար 2026
Լիբանանահայութիւնը Պիտի Շարունակէ Իր Հ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան «Վանայ ձայն»-ի

03 Հունվար 2026
Ակնարկ. Բացակայ Հայեցակարգ` Հայկական Գ

Կազայի հակամարտութեան ենթադրեալ փուլային հանգուցալուծման եւ լիբանանեան թղթածրա

03 Հունվար 2026
Ձեր գործունեության արդյունքում է, որ հ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սա

02 Հունվար 2026
Արցախի ու արցախահայութեան իրաւունքներո

«Հորիզոն»-ի ամանօրեայ ամփոփիչ հարցազրոյցը ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի ներկ

01 Հունվար 2026
Թող գալիք տարին լինի վերադարձի հույսի

Սիրելի՛ հայրենակիցներ, Թող գալիք տարին լինի վերադարձի հույսի ու պայքարի տար

31 Դեկտեմբեր 2025
Իրավունք չունենք հուսահատվելու

2025-ը «Ապառաժ»-ն ամփոփում է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արա

31 Դեկտեմբեր 2025
Հաւատքի, Պայքարի Եւ Յաղթանակի Նոր Տարի

Ժամերու տարբերութեամբ կը փակենք մեր ժողովուրդի վերջին տասնամեակի ամենադժխեմ տա

31 Դեկտեմբեր 2025
Սա ընդամենը Փաշինյանի վրեժխնդրության և

Դատախազությունից ստացել եմ ծանուցում՝ ինձ, իմ ընտանիքի անդամներին և հարազատներ

31 Դեկտեմբեր 2025
Հ. Յ.Դ. Բիւրոյի անդամ Յակոբ Բագրատուն

Այս առաւօտ՝ Չորեքշաբթի, 31 Դեկտեմբեր 2025-ին, Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ, Միջին Արեւ

31 Դեկտեմբեր 2025
Նոր Տարի, Նոր Յոյսեր

2025 թուարկումով տարուան վերջին օրն է այսօր: Գիշերը պիտի դիմաւորենք Նոր տարին:

31 Դեկտեմբեր 2025
Հա­յութեան ճակատագրական խաչմերուկը

­Հա­յաս­տա­նի եւ Ս­փիւռ­քի տա­րած­քին, հայ ժո­ղո­վուր­դը տա­րին կը բո­լո­րէ կա

31 Դեկտեմբեր 2025
Բագրատունի. «Այն, Ինչ Որ Այսօր Տեղի Կ՛

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու, Հայկական երեսփոխանական պլոքի ն

30 Դեկտեմբեր 2025
Ատրպէյճանը շարունակելու է ոչնչացնել հա

Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան նախաձեռնութեամբ օրերս լոյս տեսա

30 Դեկտեմբեր 2025
Այսօր կա մեկ գլխավոր օրակարգ՝ հայ ինք

Դեկտեմբերի 29-ին «Երկրի հարցը» հաղորդման հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ,

30 Դեկտեմբեր 2025
Ազգային փոքրամասնությունների հալածանքն

Թուրք պատմաբան Այշե Հյուրը կազմել է թուրքական իշխանությունների հակահայկական, հ

29 Դեկտեմբեր 2025
Հ.Յ.Դ. Երիտասարդականը մասնակցեցաւ Եւրո

Հ.Յ.Դ. Երիտասարդականը մասնակցեցաւ Եւրոպայի Երիտասարդ Ընկերվարներու (YES) Բիւրո

29 Դեկտեմբեր 2025
Մասիս Ալեքսանտրեան թողեց արժէքներով լի

Բենիամին Պչաքճեան Այսպէս, իր սիրելի հայրէնիքէն հազարաւոր քիլոմեթրներ հեռաւո

29 Դեկտեմբեր 2025
Վահան Հովհաննիսյանի հիշատակի օրը նրա շ

Դեկտեմբերի 28-ին, ականավոր քաղաքական գործիչ, դաշնակցական Վահան Հովհաննիսյանի հ

29 Դեկտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company