Վահան Հովհաննիսյանի հիշատակի օրը նրա շիրիմին տեղի է ունեցել երդման արարողություն
29 Դեկտեմբեր 2025
Դեկտեմբերի 28-ին, ականավոր քաղաքական գործիչ, դաշնակցական Վահան Հովհաննիսյանի հիշատակի օրը՝ նրա շիրիմին տեղի է ունեցել երդման արարողություն։
Երդում են տվել և ՀՅԴ շարքերին են միացել մեկ տասնյակ երիտասարդ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություններից։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի
Հանրային կապերի գրասենյակ






