ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ազգային փոքրամասնությունների հալածանքները Թուրքիայում 1915 թվականին չեն ավարտվել․ դրանք շարունակվում են մինչ օրս

29 Դեկտեմբեր 2025 Թուրքիայի կողմից հայերի, ասորիների, հույների և հրեաների նկատմամբ իրականացված հալածանքներն ու մարդու իրավունքների համակարգված խախտումները 1915 թվականին չեն ավարտվել։ Ցեղասպանությունից մեկ դար անց էլ թուրքական իշխանությունները շարունակում են ռասիստական, մերժողական և խտրական քաղաքականությունն ազգային փոքրամասնությունների նկատմամբ։

Վերջին ամիսներին Փաշինյանին աջակցող որոշ հայեր սխալմամբ պնդում են, թե Թուրքիան հետաքրքրված չէ Հայաստանի վրա հարձակմամբ: Այս պնդումներն անտեսում են ոչ միայն Հայոց ցեղասպանության պատմական փաստերը, այլև Թուրքիայի անմիջական ռազմական մասնակցությունը 2020 թվականի Արցախյան պատերազմին, որի հետևանքով մոտ 4000 հայ զինվոր զոհվեց և հազարավոր ուրիշներ վիրավորվեցին։ Բացի այդ, 1993 թվականին Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված շրջափակումը շարունակվում է մինչ օրս:

Քչերը գիտեն, որ 1993 թվականին Թուրքիան նույնիսկ քննարկել էր Հայաստանի դեմ ուղիղ ռազմական միջամտության հնարավորությունը։ Այդ ժամանակ Հայաստանում Հունաստանի դեսպան Լեոնիդաս Քրիզանթոպուլոսն ավելի ուշ իր հուշագրություններում նկարագրել է այդ կասեցված ծրագրի հանգամանքները:

Թուրք պատմաբան Այշե Հյուրը կազմել է թուրքական իշխանությունների հակահայկական, հակաասորական, հակահունական և հակահրեական քաղաքականության ընդարձակ ժամանակագրություն։ Նրա ցանկն սկսվում է 1923 թվականից և ավարտվում 2007 թվականին, երբ հայ լրագրող Հրանտ Դինքը սպանվեց Ստամբուլում՝ թուրք ծայրահեղականի կողմից: 2018 թվականին Հյուրը ինքն էլ դատապարտվեց 15 ամսվա ազատազրկման՝ սոցիալական ցանցերում իր գրառումների համար, թեև դատավճիռը պայմանականորեն կասեցվեց՝ այն պայմանով, որ նա հինգ տարի շարունակ զերծ մնա նմանատիպ իրավախախտումներից։

Ահա նրա փաստագրված գրառման առաջին մասը․

– 1923 թվականի մարտի 16. Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն Ադանայում ունեցած իր ելույթում հայտարարեց. «Երկիրը վերջապես հաստատվել է իր իսկական տերերի ձեռքում: Հայերը և մյուսներն այստեղ իրավունքներ չունեն: Այս բերրի հողերը բացառապես և իրավամբ թուրքական հողեր են»:

– 1923 թվականի հունիս. հրեա, հույն և հայ պաշտոնյաներին ազատեցին պետական պաշտոններից և նրանց փոխարինեցին մահմեդականներով: Անատոլիայում ոչ մահմեդական փոքրամասնությունների տեղաշարժի վրա սահմանափակումներ դրվեցին: Շատերը, որոնք ժամանակավորապես լքել էին իրենց տները, այլևս չկարողացան վերադառնալ: Միևնույն ժամանակ, խոչընդոտներ ստեղծվեցին Պաղեստին արտագաղթել փորձող հրեաների ճանապարհին:

– 1923 թվականի սեպտեմբեր. հրամանագիր ընդունվեց, որով արգելվեց հայերի վերադարձը, որոնք պատերազմի ընթացքում փախել էին Կիլիկիայից և Արևելյան Անատոլիայից։

– 1923 թվականի դեկտեմբեր. Չորլուի փոքրիկ հրեական համայնքին հրամայվեց 48 ժամվա ընթացքում լքել քաղաքը: Թեև որոշումը հետաձգվեց Գլխավոր ռաբբինատի բողոքից հետո, սակայն Չաթալջայի հրեաների նկատմամբ նմանատիպ հրամանն անմիջապես ուժի մեջ մտավ:

– 1924 թվականի հունվարի 24․ նոր օրենքով սահմանվեց, որ միայն «թուրքերը» պետք է լինեն դեղագործներ, ինչը փաստորեն արգելում էր ոչ մահմեդականներին զբաղվել այս մասնագիտությամբ։

– 1924 թվականի մարտի 3. Կրթության միավորման մասին օրենքի համաձայն՝ փակվեցին քառասուն ֆրանսիական և իտալական դպրոցներ: Ազգային փոքրամասնությունների դպրոցները բախվեցին խիստ սահմանափակումների՝ վերանորոգման, ընդլայնման և նոր շինարարության հարցերում: Նրանց ուսումնական ծրագրերն ու քննություններն անցան Ազգային կրթության նախարարության վերահսկողության տակ:

– 1924 թվականի ապրիլի 3. «Փաստաբանների մասին» օրենքի համաձայն՝ 960 փաստաբան անցել է «բարոյական նկարագրի» գնահատում, ինչի հետևանքով 460 փաստաբան զրկվել է արտոնագրից։ Հրեական ծագում ունեցող փաստաբանների 57 տոկոսը և հունական ու հայկական ծագում ունեցող փաստաբանների երեք քառորդը ստիպված է եղել թողնել մասնագիտությունը։

– 1925 թվականի հունվարի 29. hույն պատրիարք Կոնստանտինոս Արաբօղլուն բռնի ուժով գնացք նստեցրեցին և արտաքսեցին Հունաստանի Սալոնիկ քաղաք, պարզապես այն պատճառով, որ թուրքական կառավարությունը նրան չէր սիրում։ Հունաստանը դիմեց Ազգերի լիգային՝ վկայակոչելով Լոզանի պայմանագրի խախտումները, սակայն հետ վերցրեց բողոքը, երբ Թուրքիան սպառնաց վտարել հենց Պատրիարքարանը։ Միջադեպը հետագայում ներկայացվեց որպես կամավոր հրաժարում։

– 1926 թվականի փետրվարի 17. Քաղաքացիական օրենսգրքի ընդունումից հետո հայկական, հրեական և հունական համայնքների վրա ճնշում գործադրվեց հրաժարվելու Լոզանի պայմանագրով իրենց երաշխավորված փոքրամասնությունների իրավունքներից։

– 1926 թվականի ապրիլի 22. Օրենքով սահմանվեց, որ բոլոր առևտրային նամակագրությունը կատարվի թուրքերեն, ինչի հետևանքով հազարավոր ոչ մահմեդականներ, որոնք չէին տիրապետում գրավոր թուրքերենին, զրկվեցին աշխատանքից: Այս կարգավորման հետևանքով հինգ հազար հույներ կորցրեցին իրենց աշխատանքը:

– 1926 թվականի օգոստոսի 1. Թուրքիայի կառավարությունը հայտարարեց իր իրավունքի մասին՝ բռնագրավելու այն ամբողջ գույքը, որը ոչ մահմեդականները ձեռք էին բերել մինչև 1924 թվականի օգոստոսի 23-ը՝ Լոզանի պայմանագրի ուժի մեջ մտնելու օրը։

– 1927 թվականի օգոստոսի 17. Էլզա Նիեգոն՝ 22-ամյա հրեա կինը, սպանվեց Օսման Ռաթիփ բեյի ՝ ամուսնացած և թոռներ ունեցող մի տղամարդու կողմից, որը երկար ժամանակ հետապնդում էր այդ կնոջը։ Երբ հրեական համայնքը համարձակվեց բողոքել պետության կողմից հանցագործությունը թաքցնելու փորձերի դեմ, հակասեմական հարձակումների ալիք բարձրացավ մամուլում։ Մի քանի հրեաներ հետապնդվեցին «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար։

– 1928 թվականի հունվարի 13. Ստամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանողները, ձգտելով հաճոյանալ վարչակազմին, լաստանավերի և տրամվայների վրա պաստառներ էին կախել՝ «Քաղաքացիներ, խոսե՛ք թուրքերեն» գրությամբ։ Թերթերը լայնորեն լուսաբանում էին քարոզարշավը, և շատ ոչ մահմեդականներ հետապնդվեցին «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար՝ պարզապես իրենց մայրենի լեզվով խոսելու համար։

– 1928 թվականի ապրիլի 11. «Բժշկության և հարակից մասնագիտությունների գործնական իրականացման կարգի մասին» նոր օրենքը սահմանափակեց բժշկական գործունեությունը միայն «թուրք» համարվող անձանց համար՝ այդ մասնագիտությունից գործնականում զրկելով ոչ մահմեդականներին։

– 1929 թ․ սեպտեմբեր. Գանձապետարանը որոշեց հարկել նվիրատվությունները և փոխանցումները, որոնք կատարվում էին հրեական դպրոցներին, «Օր Ահայիմ» հիվանդանոցին, Օրթաքյոյի որբանոցին և սինագոգներին՝ դրանք համարելով առևտրային հաստատություններ։ Այս միջոցառումները կիրառվեցին հետադարձ ուժով՝ 1925 թվականից։ Գլխավոր ռաբբինատը, չկարողանալով վճարել այդ բարձր հարկերը, կանգնեց բռնագանձման վտանգի առաջ։ Կառավարության ճնշումը շարունակվեց, և նվիրատվությունները խստորեն վերահսկվեցին։

– 1929 և 1930 թվականներ. 18 ամսվա ընթացքում, Թուրքիայից 6373 հայեր ստիպված եղան արտագաղթել Սիրիա»։

Շարունակելի

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company