ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ Այնճարի Հիմնադրութեան 87-Ամեակի Հանդիսաւոր Նշում

21 Սեպտեմբեր 2026

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչական յանձնախումբին, Այնճար հայաւանին մէջ տեղի ունեցան Մուսա լերան հերոսամարտի 111-ամեակի եւ Այնճարի հիմնադրութեան 87-ամեակի հիմնական հանդիսութիւնները եւ արարողութիւնները:

Ուրբաթ, 18 սեպտեմբեր 2026-ին, ԼՕԽ-ի «Աղթամար» մասնաճիւղին կազմակերպութեամբ տեղի ունեցաւ տոհմիկ երեկոյ, ՀՄԸՄ Այնճարի «Սարգիս եւ Ծովիկ Զէյթլեան» մարզամշակութային համալիրին մէջ, ներկայութեամբ հոծ բազմութեան: ԼՕԽ-ի «Աղթամար» մասնաճիւղի եւ ԼՕԽ-ի Շրջանային վարչութեան խօսքերը ուղղեցին յաջորդաբար Աշխէն Չափարեան եւ Սիւզի Նաշալեան: ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէին խօսքը ուղղեց Շահան Փանոսեան: Խօսք առաւ նաեւ Այնճարի քաղաքապետ Սեդրակ Հաւաթեան: Տեղի ունեցաւ գեղարուեստական յայտագիր:

Շաբաթ, 19 սեպտեմբեր 2026-ին, երեկոյեան ժամը 8:30-էն սկսեալ, տեղի ունեցաւ Մուսա լերան հերոսամարտի 111-ամեակի եւ Այնճարի հիմնադրութեան 87-ամեակի պաշտօնական հանդիսութիւնը, Մուսա լերան յուշարձան-համալիրին կողքին: Ներկայ էին Լիբանանի մէջ Հայաստանի Հանրապետութեան հիւպատոս Սեդրակ Սարգսեան եւ ռազմական կցորդ Արթուր Դալիբալթեան, Հայկական երեսփոխանական պլոքի անդամ, երեսփոխան Յակոբ Թերզեան եւ պատկան մարմիններու ներկայացուցիչներ: Օրուան պատգամը ուղղեց ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան, որ հաստատեց, որ Մուսա լեռը հայ ժողովուրդի կամքի, միասնականութեան եւ գոյատեւելու անսասան վճռականութեան խորհրդանիշն է, իսկ Այնճարը` անոր շարունակութիւնն ու նոր բերդը: Մուսա լերան պատգամը մեզի կը թելադրէ չհրաժարիլ, չմոռնալ եւ չբաժնուիլ, այլ համախմբուած պահել մեր ազգային ինքնութիւնն ու հայրենիքի տեսլականը:

«Թող հերոսներուն աւանդը մեզ մղէ զօրացնելու Հայաստանը, պահպանելու սփիւռքի ու Այնճարի հայեցի դիմագիծը եւ միասնական ուժով կերտելու մեր ազգային ապագան», նշեց Ալպեր Պալապանեան:

Գեղարուեստական յայտագիրով իրենց մասնակցութիւնը բերին Այնճարի զոյգ վարժարաններու աշակերտները եւ Համազգայինի «Պարոյր Սեւակ» մասնաճիւղի «Կաքաւիկ» մանկապատանեկան երգչախումբը: Ազգային- հայրենասիրական երգերով հանդէս եկաւ երգիչ Ղազար Քէօշկէրեան: (Ալպեր Պալապանեանի խօսքը ամբողջութեամբ կու տանք հետագային):

Կիրակի, 20 սեպտեմբեր 2026-ին, առաւօտեան ժամը 10:00-ին, տեղի ունեցաւ սուրբ եւ անմահ պատարագ, հոգեհանգստեան արարողութիւն, մատաղի օրհնութիւն եւ բաշխում, ինչպէս նաեւ Հայաստանի անկախութեան վերականգնման 35-րդ տարեդարձի նշում եւ Եռագոյնի օրհնութիւն` հանդիսապետութեամբ Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահէ արք. Փանոսեանի, Այնճարի Ս. Պօղոս եկեղեցւոյ մէջ: Ներկայ էին Լիբանանի մէջ Հայաստանի դեսպան Սարմէն Պաղտասարեան, նախկին նախարար Վրէժ Սապունճեան, պատկան մարմիններու ներկայացուցիչներ եւ հաւատացեալներու հոծ բազմութիւն մը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company