ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութիւնը՝ իբրեւ ազգային արժէք

21 Սեպտեմբեր 2026

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակն է։ Երեսունհինգ տարին պատմական ժամանակաշրջանի համար գուցէ երկար չէ, սակայն պետականութեան համար այն մի ամբողջ սերնդի ճանապարհ է՝ իր ձեռքբերումներով, կորուստներով, սխալներով ու փորձերով։ Այս օրը նախ եւ առաջ առիթ է ոչ միայն անցած ճանապարհը գնահատելու, այլեւ հասկանալու, թէ ինչ է նշանակում Հայաստանի Հանրապետութիւնը հայ ժողովրդի ազգային կեանքում։

Անկախութիւնը չի կարող պատկանել որեւէ իշխանութեան, կուսակցութեան կամ քաղաքական ժամանակաշրջանի։ Այն պետական իրողութիւն է եւ ազգային ձեռքբերում, որի արժէքը գերազանցում է ընթացիկ քաղաքական տարաձայնութիւնները։ Այս իմաստով Սեպտեմբերի 21-ը պէտք է ընկալւի իբրեւ պետականութեան համազգային օր՝ անկախ այն հանգամանքից, թէ ով է այսօր կառավարում Հայաստանը, կամ ինչ յարաբերութիւններ ունի այս կամ այն քաղաքական ուժի հետ։

Սա կարեւոր է բոլոր ազգային, քաղաքական եւ գաղափարական կառոյցների, կուսակցութիւնների եւ խմբակցութիւնների համար, իրենց ուրոյն անցեալը, պատմութիւնը եւ գաղափարը ունենալով հանդերձ: Բոլորի պատմական ընթացքը անբաժանելի է հայ ազգային կեանքի էջերից։ Սակայն Հայաստանի Հանրապետութեան անկախութեան եւ պետականութեան հարցը շատ աւելի լայն է, քան կուսակցական կամ այլ տեսակի պատկանելութիւնը։ Պետականութիւնը այն հիմքն է, որի շուրջ ազգային քաղաքական միտքը կարող է ունենալ տարբեր տեսակէտներ, բայց որի գոյութիւնը չի կարող պայմանաւորւել այդ տարաձայնութիւններով։

Սեպտեմբերի 21-ը որեւէ քաղաքական ուժի մենաշնորհը չէ, այլ Հայաստանի Հանրապետութեան պետականութեան տօնն է։

Իշխանութիւնները գալիս ու գնում են։ Կառավարութիւնները փոխւում են, քաղաքական ուժերը վերելք են ապրում կամ հեռանում են իշխանութիւնից։ Սակայն Հայրենիքը մնայուն է։ Մնայուն է Պետութիւնը։ Մնայուն է Հայաստանի Անկախ եւ Միացեալ Հանրապետութիւնը: Եւ հէնց այստեղ է պետականութիւնը ինստիտուտ դարձնելու հիմնարար նշանակութիւնը։

Պետութիւնը պէտք է լինի աւելի մնայուն, քան կառավարութիւնը, աւելի ամուր, քան քաղաքական մեծամասնութիւնը եւ աւելի լայն, քան որեւէ գաղափարական կամ կուսակցական շրջանակ։

Հայ ազգային գաղափարախօսութեան տեսանկիւնից պետականութիւնը նպատակ չէ միայն, այլ ազգային գոյութեան կարեւոր գործիք։ Անկախ պետութիւնը հայ ժողովրդի ինքնիշխանութեան, անվտանգութեան, զարգացման եւ ապագայի կազմակերպման հիմնական ինստիտուտն է։ Հետեւաբար, պետական ինստիտուտների ամրապնդումը, օրէնքի գերակայութիւնը, պատասխանատու կառավարման մշակոյթը եւ պետական համակարգի շարունակականութիւնը պէտք է դիտւեն ոչ միայն քաղաքական, այլեւ ազգային հայեացքներով։

Ուրեմն Սեպտեմբերի 21-ը, միայն անցեալը յիշելու օր չէ։ Այն նաեւ պարտաւորութիւն է՝ հասկանալու, որ Հայաստանը բոլոր իշխանութիւններից աւելի երկար կեանք ունի։ Եւ մեր ազգային պատասխանատւութիւնը ոչ միայն իշխանութիւն ձեւաւորելն է, այլեւ այնպիսի պետութիւն կառուցելը, որը կը շարունակի ապրել իշխանութիւնների փոփոխութիւնից յետոյ։

ՀՀ 35-ամեակը հէնց այս գիտակցութեան վերականգնման եւ խորացման առիթն է։

«Ալիք»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company