ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախութիւն

21 Սեպտեմբեր 2026

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

Խորհրդային Միութեան, որուն մաս կը կազմէր Հայաստանը, Համայնավար կուսակցութեան գլխաւոր քարտուղար Լէոնիտ Պրեժնեւի մահէն ետք (1982-ին), Համայնավար կուսակցութեան ղեկին անցան ծերացած եւ հսկայ երկիրը կառավարելու անկարող ղեկավարներ: 1985-ի մարտին Խորհրդային Միութեան կոմունիստական կուսակցութեան Կեդրոնական կոմիտէի գլխաւոր քարտուղար ընտրուեցաւ Միխայիլ Գորբաչովը: Երկիրը կը գտնուէր տնտեսական ու քաղաքական ծանր վիճակի մէջ: Ճգնաժամային վիճակէն դուրս գալու նպատակով, նոր գլխաւոր քարտուղարը փորձեց կատարել տնտեսական եւ քաղաքական բարեփոխումներ:

Համայնավար կուսակցութեան 27-րդ համագումարը (1986 թուական) որոշեց արմատապէս վերակառուցել երկրի տնտեսութիւնը, քննադատաբար վերանայիլ նախկին սխալները եւ… հասարակութեան մէջ մտցնել ժողովրդավարութեան տարրեր: Այս քաղաքականութիւնը յայտնի դարձաւ իբրեւ հրապարակայնութիւն եւ վերակառուցում:

Հրապարակայնութիւնը ջուրի երես հանեց անթեղուած ու մոռցուած կարծուած ազգամիջեան բազմաթիւ տագնապներ, որոնց առաջիններէն մէկը հանդիսացաւ Ղարաբաղեան պահանջատիրութիւնը: Սկսած 1988 փետրուարին Արցախի ինքնավար մարզին մէջ, պահանջատիրութիւնը ոտքի հանեց Խորհրդային Հայաստանի եւ սփիւռքի ողջ հայութիւնը:

Առանց մտնելու մանրամասնութիւններու մէջ, արձանագրենք, որ ստեղծուած Ղարաբաղ կոմիտէն ծնունդ տուաւ Հայոց համազգային շարժման: ՀՀՇ-ի կողքին, սկսան սաղմնաւորուիլ զանազան խմբաւորումներ եւ հասարակական շարժումներ, որոնց կարգին արտասահմանի մէջ գործող հայկական կուսակցութիւնները` Հայ յեղափոխական դաշնակցութիւնը, Սոցիալ դեմոկրատ Հնչակեան կուսակցութիւնը եւ Ռամկավար ազատական կուսակցութիւնը:

Ազատ ընտրութիւնները արտօնուած ըլլալով, 20 մայիս 1990-ի Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետութեան Գերագոյն խորհուրդի ընտրութիւններուն մասնակցեցան, Համայնավար կուսակցութեան կողքին ՀՀՇ-ն եւ այլազան խմբաւորումներ: Այս ընտրութիւններուն, որոնց մասնակցեցան նաեւ Ղարաբաղի Ինքնավար մարզի հայերը, ՀՀՇ-ն ապահովեց համեմատական մեծամասնութիւն (մեծագոյն թիւով խմբաւորում): Գերագոյն խորհուրդի նախագահ ընտրուեցաւ ՀՀՇ-ի ղեկավար Լեւոն Տէր Պետրոսեանը: Բազմաթիւ պատգամաւորներ անդամագրուեցան նորաստեղծ կուսակցութիւններու:

Բազմակուսակցական Հայաստանի Գերագոյն խորհուրդը իր առաջին նստաշրջանին ձեռնարկեց Հայաստանի անկախութեան գործընթացին: Երկարատեւ եւ բուռն վիճաբանութիւններէ ետք, 23 օգոստոս 1990-ին Գերագոյն խորհուրդը որդեգրեց «Հռչակագիր Հայաստանի անկախութեան մասին» փաստաթուղթը, որով պաշտօնապէս յայտարարեց անկախութեան հռչակման մեկնարկը: Հռչակագիրը, որ երկիրը կը վերակոչէր «Հայաստանի Հանրապետութիւն» կամ պարզապէս Հայաստան, բաղկացած էր 12 կէտերէ: Հայաստանի եւ Ղարաբաղի վերամիացման պահանջը կը գտնենք նախաբանին մէջ, իսկ 11-րդ նախավերջին յօդուածը կ՛ըսէ. «Հայաստանի Հանրապետութիւնը սատար է կանգնում 1915 թուականին Օսմանեան Թուրքիայում եւ Արեւմտեան Հայաստանում Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործին»: Հռչակագիրը ամփոփ կերպով կը յիշատակէ` «Զարգացնելով 1918 թուականի մայիսի 28-ին ստեղծուած անկախ Հայաստանի Հանրապետութեան ժողովրդավարական աւանդոյթները», պետութեան ազգային, քաղաքական, տնտեսական, ընկերային ու պաշտպանական հիմնական սկզբունքները: Գերագոյն խորհուրդը որդեգրեց առաջին անկախութեան հիմներգը, եռագոյն դրօշը եւ զինանշանը:

Հայաստանի Գերագոյն խորհուրդի որոշումով, 21 սեպտեմբեր 1991-ին կազմակերպուեցաւ հանրաքուէ, Խորհրդային Միութեան կազմէն դուրս գալու եւ անկախանալու հարցով: Քուէարկութեան իրաւունք ունեցողներու 94,39 տոկոսը (2 միլիոն 43 հազար մարդ) այո՛ ըսաւ անկախութեան: Հանրաքուէի արդիւնքներու վերջնական հրապարակումէն ետք, 23 սեպտեմբեր 1991-ին Գերագոյն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետութիւն: Իբրեւ անկախութեան օր հռչակուեցաւ հանրաքուէի օրը` 21 սեպտեմբերը:

Անկախութեան հռչակումէն առաջ, Գերագոյն խորհուրդը որդեգրած էր նախագահական կառավարման վարչաձեւը: Սահմանադրական հանրաքուէով որդեգրուած առաջին սահմանադրութիւնը 1995-ին նախագահական շեշտուած կառավարման նկարագիր ունէր: 2005-ին հանրաքուէով հաստատուած երկրորդ սահմանադրութիւնը կը հաստատէր կիսանախագահական վարչաձեւ, իսկ 2017-ին որդեգրուած եւ 2018-ին գործադրուած սահմանադրութիւնը հաստատեց խորհրդարանական կառավարման վարչաձեւ: Երեք սահմանադրութիւնները իրենց նախաբանին մէջ կը յիշատակեն Անկախութեան հռչակագիրը: Ընդունուած է, որ սահմանադրութիւններուն նախաբանները մաս կը կազմեն անոնց: Անկախութեան հռչակագիրը ուրեմն մաս կը կազմէ գործող սահմանադրութեան:

Հայաստանի կառավարութիւնը ձեռնարկած է նոր, չորրորդ սահմանադրութեան մը մշակման Հայաստանի եւ Ազրպէյճանի միջեւ նախաստորագրուած (համաձայնեցուած) խաղաղութեան պայմանագրի ստորագրման համար Ազրպէյճան պայման կը դնէ Ղարաբաղի Հայաստանի միացման պահանջը վերցնել սահմանադրութենէն, իսկ Թուրքիա կը պահանջէ անկէ հանել Ցեղասպանութեան միջազգային ճանաչման մասին նշումը: Երկու կէտերն ալ մաս կը կազմեն անկախութեան հռչակագիրին: Հայաստանի իշխանութիւնները կը յայտարարեն, որ տուրք տալով ազրպէյճանական եւ թրքական պահանջներուն, կ՛ուզեն անկախութեան հռչակագիրը դուրս հանել նոր սահմանադրութենէն: Հանրաքուէ կազմակերպելու համար իշխանութիւնը կարիք ունի Ազգային ժողովի երկու երրորդի ձայներուն, որ չունի: Թէժ պայքար կը սպասուի եւ տագնապալի վիճակ Ազգային ժողովին մէջ:

Պետութեան մը անկախութիւնը ազգային նպատակներու իրագործման համար կը հռչակուի: Այդ նպատակները վկայակոչուած են Անկախութեան հռչակագրին մէջ: Հռչակագիրը փոփոխելի չէ, վերանայելի չէ, Հայաստան անկախացած է Հռչակագրի գործադրութեամբ: Ան պիտի մնայ, զերթ բոլոր նպատակներուն իրագործումը:

ՏԻԳՐԱՆ ՃԻՆՊԱՇԵԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company