ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակադութիւն

22 Սեպտեմբեր 2026

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հռչակագրի ընդունումը, որ դարձաւ քաղաքական եւ իրաւական այն հիմքը, որուն վրայ ընթացք առաւ Հայաստանի անկախ պետականութեան վերականգնումի գործընթացը։ Մէկ տարի անց՝ 21 Սեպտեմբեր 1991-ին, Հայաստանի ժողովուրդը հանրաքուէով ամրագրեց իր ընտրութիւնը։ Այսպիսով 23 Օգոստոսը եւ 21 Սեպտեմբերը դարձան պետականակերտ գործընթացի երկու կարեւոր փուլեր՝ նախ անկախութեան քաղաքական հռչակումով, ապա անոր համաժողովրդային օրինականացումով։

Խորհրդային Միութեան փլուզումէն ետք, մեր երկիրը առաջինն էր, որ համաժողովրդային հանրաքուէով անկախութիւն հռչակեց ու պայքարեցաւ այդ անկախութեան պահպանման համար: Երկու օր անց՝ 23 Սեպտեմբերին, Գերագոյն Խորհուրդը պաշտօնապէս հռչակեց Հայաստանի Հանրապետութեան անկախութիւնը:

Հայաստանի վերանկախութիւնը հայ ժողովուրդի հաւաքական կամքի եւ ինքնիշխան ապրելու ազգային ուխտի դրսեւորումն էր։

Նոյն ժամանակաշրջանին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը եւս անջատուելով Խորհրդային Միութենէն իր անկախութիւնը կերտեց, հռչակելով Արցախի Հանրապետութիւնը, որ, սակայն, աւելի քան երեք տասնամեակ ետք, աշխարհաքաղաքական շահերու բախումին զոհը դառնալով խլուեցաւ, իսկ բնիկ ժողովուրդը տեղահանուեցաւ իր պատմական բնօրրանէն։

Հայաստանի Հանրապետութիւնը իր վերանկախացումէն ետք դժուար մարտահրաւէրներ դիմագրաւեց ու կը շարունակէ դիմագրաւել՝ պահպանելու երկրի տարածքային ամբողջականութիւնը, ինքնիշխանութիւնը եւ կայուն զարգացումը։

Վերջին տարիներու աշխարհաքաղաքական ցնցումներուն եւ Արցախի կորուստին լոյսին տակ պետականութիւնը կանգնած է գոյութենական լուրջ սպառնալիքներու առջեւ։ Ուստի անկախութեան տօնը պէտք է դառնայ ոչ թէ լոկ հանդիսութեան, այլ զգօնութեան օր:

Աշխարհաքաղաքական փոխուող պայմաններուն, դրացի երկիրներու ընդլայնող ազդեցութեան լոյսին տակ, ներկայ իշխանութիւնները կը փորձեն «Նոր Հայաստան»-ի գաղափարախօսութեամբ դիմադրել սպառնալիքները, որուն համար պիտի փոխեն Սահմանադրութիւնը, պիտի հրաժարին շարք մը իրաւունքներէ, արցախահայութեան իրաւական հարցերը հետապնդելէ, դասագիրքեր պիտի վերախմբագրեն, եկեղեցւոյ դերակատարութիւնը լուսանցքի տակ առնեն, իսկ սփիւռք-հայրենիք յարաբերութիւնը ազգային թէ պետական շահերու ռազմավարական գործակցութեան հեռանկարին մէջ պիտի չներառեն։

Ներկայ պայմանները, սակայն, կը թելադրեն հայկական ներուժը չմսխել ներքաղաքական տարակարծութիւններու, կամ Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններու մէջ ճեղքեր յառաջացնելու անպտուղ ճիգերուն մէջ։

Խաղաղութիւնը իրապաշտ քաղաքականութիւն կը պահանջէ, սակայն միեւնոյն ատեն կը պահանջէ պահպանել ժառանգութիւնը, պատմութիւնը, տէր մնալ համաժողովրդային պայքարով արձանագրուած անկախութեան հռչակագրին եւ տեղի չտալ նախապայմաններով բանակցելու ճնշումներուն դիմաց։

Տակաւին, հայրենիք-սփիւռք յարաբերութիւններուն մէջ սեպ չխրել, այլեւ կարենալ մշակել ռազմավարութիւն մը, որուն շնորհիւ դերերու բաշխում տեղի կունենայ յանուն պետութեան ու ազգին գոյութեան ու անվտանգ զարգացման։

«Գանձասար»
21-ը սեպտեմբերի, 2026թ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company