ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հարցազրույցներ

Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են, որ սփյուռքի հետ կապը թուլանա

20 Սեպտեմբեր 2026

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խանգարել, եթե իրական խաղաղություն լինի, բայց քանի որ իրական խաղաղություն չկա, Հայաստանի իշխանությունները փորձում են իրենց ձախողումները վերագրել ուրիշներին։

Հայաստանի քաղաքացիություն ստանալու ընթացակարգի խստացումը, այդ թվում՝ ազգությամբ հայերի համար Հայաստանում բնակության և փաստացի գտնվելու նոր պահանջների սահմանումը, կարող է լրացուցիչ դժվարություններ ստեղծել սփյուռքի հայերի համար։ Այս տեսակետը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ՆԳՆ-ն առաջարկում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար պետական տուրքի չափը սահմանել 250 հազար դրամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 1,5 միլիոն դրամ։

Իրավիճակին արձագանքել է California Courier-ի խմբագիր Հարութ Սասունյանը։ Նրա խոսքով` հաշվի առնելով այսօր բնակչության բարձր շարժունակությունը, որը պայմանավորված է ինչպես աշխատանքային, այնպես էլ անձնական պատճառներով, այս պահանջը տրամաբանական չէ։

Սասունյանը նաև նկատել է, որ եթե սա երկրի բյուջե լրացուցիչ մուտքեր ապահովելու փորձ է, ապա դրա փոխարեն Հայաստանի իշխանությունները պետք է կրճատեն ոստիկաններին և պետական պաշտոնյաներին մեծ և չհիմնավորված պարգևավճարներ վճարելու, ինչպես նաև փառատոներ ու համերգներ կազմակերպելու ծախսերը։

Մեկնաբանելով ՆԳՆ–ի առաջարկած նախագիծը` Կիրո Մանոյանը նշում է, որ այդկերպ Հայաստանի կառավարությունը փորձում է սահմանափակել Հայաստան ներգաղթել ցանկացող օտարերկրացիների, արտասահմանում բնակվող ազգությամբ հայերի թվաքանակը, ձգտում է սփյուռքահայերին հեռու պահել երկրից, քանի որ նրանցից շատերը համաձայն չեն օրվա իշխանությունների հակահայկական քաղաքականության հետ։

Ըստ Կիրո Մանոյանի` քաղաքացիություն ստանալու գործընթացի նոր սահմանափակումները կարող են հատկապես խնդիրներ ստեղծել այն սփյուռքահայերի համար, որոնք ցանկանում են Հայաստանի քաղաքացիություն ստանալ, սակայն աշխատանքի, ընտանեկան կամ այլ հանգամանքների պատճառով երկար ժամանակ Հայաստանում գտնվելու հնարավորություն չունեն։

«Այն քիչ սփյուռքահայերը, որոնք ուզում են ՀՀ քաղաքացիություն ստանալ, այդ ընթացակարգն իրենց համար դժվարանում է։ Եվ այդ քաղաքականությունը նույնն է, ինչ կարող էր անել, օրինակ, Բաքվում կամ Անկարայում նստած պաշտոնյան»,–ասաց Մանոյանը։

Նրա խոսքով՝ խնդրահարույց է հատկապես ազգությամբ հայերի համար բնակության ցենզի սահմանումը։

«Բնակության ցենզ ունենալն էլ Սահմանադրությանը հակասող է։ Սահմանադրությունը հստակ ասում է, որ ազգությամբ հայը այն պահին, որ Հայաստան մտավ, կարող է Հայաստանի քաղաքացիություն ստանալ»,–ասաց նա։

Ըստ նախագծի` ազգությամբ հայերը քաղաքացիություն ստանալու համար վերջին երկու օրացուցային տարիների ընթացքում պետք է Հայաստանում օրինական բնակություն ունենան և այդ ընթացքում առնվազն 366 օր փաստացի գտնվեն երկրում։

Նախագծով նախատեսվում է նաև ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթղթերի ստուգման մեխանիզմների կատարելագործում։ Հիմնավորման մեջ նշվում է, որ փոփոխությունների նպատակներից մեկը քաղաքացիության գործընթացում ներկայացվող փաստաթղթերի հավաստիության բարձրացումն ու կեղծ տվյալների ներկայացման դեպքերի կանխարգելումն է։

Մանոյանի խոսքով՝ եթե խնդիրը կեղծ փաստաթղթերի դեմ պայքարն է, ապա դրա համար բոլոր սփյուռքահայերի նկատմամբ լրացուցիչ սահմանափակումներ կիրառելը ճիշտ մոտեցում չէ։

Ինչ վերաբերում է Հայաստանի և սփյուռքի հարաբերություններին՝ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարը նշում է, որ սփյուռքը երբեք միատարր չի եղել, սակայն հայրենիքի նկատմամբ վերաբերմունքը և իշխանությունների քաղաքականությունը կարող են ազդել դրա ներսում առկա հարաբերությունների վրա։

«Սփյուռքը երբեք միատարր չի եղել։ Ընդհանուր համախոհություն եղել է ընդհանուր հարցերի շուրջ, բայց քանի որ սփյուռքի հայացքն ուղղված է իր հայրենիքին` իշխանության կեցվածքից շատ բան է կախված, թե սփյուռքը ինչպիսին կլինի»,–ասաց նա։

Մանոյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը կարող է հանգեցնել սփյուռքում տարբեր խմբերի միջև բաժանարար գծերի խորացմանը։

«Նույն սովետական տարիներին էլ փորձում էին բաժանել մերոնքականների և ոչ մերոնքականների։ Մարդիկ պաշտոնական այցելություններ էին կատարում արտասահման, Դաշնակցության հիմնարկներ չէին գնում։ Հիմա էլ այս իշխանությունները փորձում են պառակտում ստեղծել»,–ասաց նա։

Սփյուռքը չի կարող խանգարել այն խաղաղությանը, որը չկա

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին՝ Մանոյանը չհամաձայնեց այն տեսակետին, թե սփյուռքը կարող է խոչընդոտել խաղաղության հաստատմանը։

«Սփյուռքը չի կարող խանգարել, եթե իրական խաղաղություն լինի, բայց քանի որ իրական խաղաղություն չկա, իրենք փորձում են ամեն ինչ վերագրել ուրիշին` ինչպես միշտ են արել այս ութ տարիների ընթացքում՝ իրենց ձախողումները վերագրելով ուրիշներին, որ իրենք մեղավոր չեն, պատասխանատու չեն։ Իրենք որ ասում են՝ կա արդեն խաղաղություն, իմացեք, որ այդպես չէ իրականությունը, չկա խաղաղություն, իրենք փորձում են մեղավոր գտնել, այս դեպքում՝ սփյուռքին»,–ասաց Մանոյանը։

Նա նաև հայտարարեց, որ եթե խաղաղության պահպանման անհրաժեշտությունը մշտապես ներկայացվում է հնարավոր պատերազմի սպառնալիքի համատեքստում, ապա դա կայուն խաղաղության ցուցիչ չէ։

«Եթե խաղաղությունը թելից է կախված, բարակ թելից, դա արդեն խաղաղություն չէ։ Եվ դա բոլորն են տեսնում. ոչ միայն սփյուռքահայերը, օտարներն էլ են տեսնում»,–ասաց Մանոյանը։

Ըստ նրա` Հայաստանի իշխանությունների օրակարգը սփյուռքում ավելի դժվար է առաջ տանել, քան Հայաստանի ներսում, քանի որ արտերկրում գործող հայկական կառույցների և համայնքների նկատմամբ իշխանությունը չունի այն նույն լծակները, որոնք կարող է կիրառել երկրի ներսում։

«Միայն սփյուռքը չէ․ Հայաստանում էլ հասարակության կեսից մի քիչ ավելին այս քաղաքական ուժին քվե չի տվել, ուրեմն կա նաև ընդդիմություն այդ օրակարգին։ Եթե Հայաստանում դա կարող են ճնշել, վախեցնել՝ բռնություններով և այլ հակաօրինական քայլերով, սփյուռքում այդքան հեշտ չէ։ Դրա համար էլ անհանգստացած են, որ դրսում դժվարություններ են ունենում և իրենց օրակարգի իրականացումն այդքան սահուն չի գնում»,–ասաց Մանոյանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company