ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • «Հայաստան» դաշինք
  • Ասուլիսներ

Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մամուլի ասուլիսը

22 Սեպտեմբեր 2026

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով:

Նա ամփոփեց խորհրդարանական շաբաթը և պատասխանեց լրագրողների հարցերին:

Նիկոլ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր, ասաց Իշխան Սաղաթելյանը`արձագանքելով Բաքվից հնչող հայտարարություններին, թե «հայկական կողմը Դադիվանքից մշակութային արժեքներ է գողացել»։

«Ադրբեջանը շարունակում է խեղաթյուրել իրականությունը և միջազգային հանրությանը հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացնում է աղվանական, ալբանական կամ այլ երկրի։ Դա մեկ պատճառ ունի, որպեսզի խուսափի էթնիկ զտման պատասխանատվությունից։ Դրա համար փորձում է վերացնել հայկական հետքը և ցույց տալ, թե Արցախը երբեք հայկական չի եղել։ Այդ հարցում Հայաստանի իշխանությունները շարունակում են օգնել, իրենց վարած քաղաքականությամբ լվանալ Ալիևի արյունոտ ձեռքերը և լեգիտիմացնել մեր նկատմամբ տեղի ունեցած բռնի տեղահանումը»,-ասաց նա:

Խոսելով Աժ կողմից ստեղծվելիք քննիչ հանձնաժողովի մասին, որն իբրև քննելու է Հայ Առաքելական եկեղեցում ստեղծված ճգնաժամը՝ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց.«Սա եկեղեցին վարկաբեկելու եւ Հայ Առաաքելական Սուրբ Եկեղեցու դեմ արշավի շրջանակներում պետք է դիտարկել: Սա հակաօրինական է, նման հանձնաժողովին մաս կազմելու ցանկություն չունենք։

Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի առաջանորդների, գործիչների կալանավորմանը՝ Իշխան Սաղաթելյանն ասաց. «Տեսեք, նախ՝ ի՞նչ է տեղի ունեցել. ընտրություններին մասնակցած երեք հիմնական ընդդիմադիր միավորների առաջին համարները կամ վարչապետի թեկնածուները գտնվում են անազատության մեջ: Ու ոչ միայն առաջին համարները, վարչապետի թեկնածուները, այլև թիմերից բազմաթիվ անդամներ, օրինակ՝ մեր գործընկեր Արթուր Սարգսյանը, որը հիմա կարող էր նստած լինել իմ կողքին: Բայց գիտեք՝ Արթուր Սարգսյանն անազատության մեջ է այսօր դատարանի այն պատճառաբանությամբ, որ իր մանդատը շարունակական է. այսինքն՝ քանի որ եղել է ութերորդ խորհրդարանի պատգամավոր և ութերորդ գումարման խորհրդարանը հաղթահարել է այդ անձեռնմխելիությունը, իններորդ գումարման խորհրդարանն այլևս կարիք չուներ հաղթահարելու, քանի որ մանդատը շարունակվում է: Եվ այս պատճառաբանությամբ Ազգային ժողովի պատգամավորը շարունակում է գտնվել անազատության մեջ, ինչպես նաև մեր թիմակիցներն ու բազմաթիվ մարդիկ, ովքեր մասնակցել են վերջին ընտրություններին: Այս իմաստով պետք է հստակ արձանագրել՝ ընտրություններին մասնակցած երեք խոշոր, հիմնական ուժերի առաջին համարները կամ վարչապետի թեկնածուները գտնվում են անազատության մեջ: Սա արդեն ամեն ինչի մասին ասում է, այստեղ չկա իրավական գործընթաց: Սա ուղիղ բռնաճնշում է և մեզ պարտադրված օրակարգի՝ Հայաստանին պարտադրված օրակարգի իրականացում»:

Խոսելով Տիգրանաշենի հանձման մասին՝ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Հիմա շատ է խոսվում Տիգրանաշենի մասին, բայց ակնհայտ է, որ մինչև Տիգրանաշենը այս իշխանությունը պատրաստվում է տարածքներ զիջել Տավուշի հատվածում։

2024 թվականին, երբ որ Տավշում հանձնվում էին այդ տարածքները, մեր երկրում շատ մեծ հակազդեցություն տեղի ունեցավ։ Չկարողացանք կանխել, բայց այդ օրերին այդ դիմադրությունը շատ էական նշանակություն ուներ։ Նաև դա կանխելու համար են ընդդիմադիրները բանտում»։

Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ միակողմանի զիջումները չեն կանգնեցնում Ադրբեջանին, այլ, հակառակը, նոր պահանջների հող են նախապատրաստում։ Իշխան Սաղաթելյանի գնահատմամբ՝ գործող իշխանության քայլերը թուլացնում են Հայաստանի սահմանների պաշտպանունակությունը և ինքնիշխանությունը։ Իսկ Տիգրանաշենը հանձնելով՝ պատերազմը ոչ թե հեռացնում ենք, այլ մոտեցնում։ Նա նշել է, որ իշխանությունն ունի արտաքին աջակցություն, զգալի ռեսուրսներ և պետական ուժային կառույցների ներուժ, ինչի պայմաններում ընդդիմադիր ուժերի միասնական գործողությունները, իր կարծիքով, կարևոր նշանակություն են ստանում։ Այս ամենին դիմագրավելու համար ընդդիմության միավորմանը նա այլընտրանք չի տեսնում։ Համախմբումը պետք է տեղի ունենա, իսկ այն ուժերը, որոնք խուսափում են համախմբումից, պետք է հանրությանը պատշաճ բացատրություն տան՝ ինչու։

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company