Վահան Հովհաննիսյանի հիշատակի օրը 20 երիտասարդ համալրեց ՀՅԴ շարքերը
28 Դեկտեմբեր 2024
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամներն այսօր, դեկտեմբերի 28-ին ձեռքները զենքին և դաշնակցականի երդումը շուրթերին հաստատեցին` պատրաստ են լծվել հայրենիքի փրկության ու երկրի հզորացման սուրբ գործին: Շուրջ 20 երիտասարդ միանում է Դաշնակության շարքերին:
Երիտասարդների երդման օրն ու վայրը պատահական չի ընտրվել: Դեկտեմբերի 28-ը ՀՅԴ Բյուրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, մտավորական, պատմաբան, քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի հիշատակի 10-րդ տարելիցն է:
Այս առիթով, նորագիրներին ուղղաված իր խոսքում ՀՅԴ անդամ, ՀՅԴ Բյուրոյի երկարամյա ներկայացուցիչ, «Կամավորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարյանն անդրադարձավ Դաշնակցությանը միանալու հարցում դաշնակցականի երդման կարեւորությանը: Նա նաեւ խոսեց Վահան Հովհաննիսյանի՝ հմուտ գիտնականի եւ քաղաքական գործչի մասին, որ ամեն ինչ մի կողմ թողած մասնակցեց Արցախի ազատագրական պայքարին:
Մանրամասները՝ տեսանյութում