Թուրքիան է պահանջել, որ Փաշինյանը Հայոց ցեղասպանությունը հարցականի տակ դնի
26 Փետրվար 2025
«Նիկոլ Փաշինյանը Դաշնակցության նկատմամբ հիվանդագին կեցվածք ունի»,-այս մասին լրագորղների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը՝ ՀՅԴ 135-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական արարողությունից առաջ:
Հարցին, թե ի՞նչ տվեց Հայաստանին և ֆրանսահայ համայնքին Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած շրջագայությունը, Մուրադ Փափազյանն ասաց․ «Ոչ մի բան իրականության մեջ․․․ Դաշնակցությունը ներկա չէր, հրավիրված չէր այդ հանդիպմանը և այդ հանդիպման ընթացքում ինքը գրեթե միայն Դաշնակցության մասին էր խոսում»։
Մուրադ Փափազյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանությունը Փաշինյանի կողմից հարցականի ենթարկելը Թուրքիայի պահանջն է․ «Ինչո՞ւ է հարցականի տակ դնում, որովհետև Թուրքիան է պահանջում։ Իսկ հայեցակարգը, որ իրական Հայաստանը հակադրում է պատմական Հայաստանին, իրական Հայաստանի գաղափարը Հայաստանը ծնկի բերելն է, որովհետև առանց Հայաստանի արմատները չի կարող ապագա լինել»,-ասաց Մուրադ Փափզյանը։