ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Թադեւոս Ավետիսյանն ու Արծվիկ Մինասյանը նախագծեր են ներկայացրել Ազգային ժողով

02 Մարտ 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Թադեւոս Ավետիսյանն ու Արծվիկ Մինասյանը երկու նախագիծ են ներկայացրել Ազգային ժողով, իսկ երրորդը պատրաստվում են ներկայացնել առաջիկայում: Պատգամավոր Թադեւոս Ավետիսյանից «Հրապարակը» հետաքրքրվեց, թե ինչ նախագծերի մասին է խոսքը, դրանք կարժանանա՞ն արդյոք իշխանական կողմի հավանությանը, թե՞ ոչ:

«Նախագծերից մեկը վերաբերում է խնդրահարույց գույքահարկի բարձրացմանը: Առաջարկում ենք, որ 2025-2026 թվականներին նախատեսված 50 տոկոս բարձրացումը կասեցվի, եւ գոնե այս մակարդակի վրա մնա գույքահարկի գինը: Այդ ամենից հետո պետք է առավել գլոբալ մոտենալ հարցին, ինչպես նաեւ՝ նախատեսվի չհարկվող շեմ:

Մեր տեսակետն այն է, որ, այո, գերթանկարժեք գույքերի հարկերը շատ ավելի մեծ պետք է լինեն: Բայց կան բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր ապրում են ծայրամասերում եւ չունեն թանկարժեք գույք, սակայն նրանց համար եւս կարող է սոցիալական բեռն ավելանալ:

Գրեթե վստահ եմ, որ այս նախագիծը իշխանությունները չեն ընդունելու, քանի որ հարկ են քերթում քաղաքացիներից, մենք գիտենք, որ նախորդ տարվանից ունեն հարկային մուտքերի ապահովման խնդիր: 2024 թվականին 200 միլիարդ դրամի չափով թերակատարել են մուտքերը եւ այժմ նման թանկացումներով փորձում են քաղաքացիներից հարկեր քերթել: Բայց պետք է հաշվի առնեն, որ հատկապես սոցիալական խոցելի խավերն են տուժում այդ ամենից:

Հաջորդ նախագիծը վերաբերում է համատարած հայտարարագրմանը: Այդ ամենը սոցիալական քաղաքականության հասցեականացման բարձրացման հետ որեւէ աղերս չունի: Հակառակը` սա միայն լրացուցիչ վարչարարություն եւ լրացուցիչ անիմաստ բեռ է քաղաքացիների համար, իսկ իրական նպատակը թաքնված է: Այն քաղաքացիների գրպանը մտնելն է: Անգամ մարդկանց գրպանի կոպեկներն են փորձում հաշվել, սպառնալիքի, հարկադրանքի ներքո: Մենք առաջարկում ենք չեղարկել հայտարարագրման համակարգը, քանի որ այն ոչ մի հարց չի լուծում, զուտ ավելորդ վարչարարություն եւ խնդիրներ է ստեղծում քաղաքացիների համար, հատկապես մեր այն բազմահազար քաղաքացիների համար, ովքեր աշխատավարձից, թոշակից բացի այլ եկամուտ չունեն: Այստեղ հարց է առաջանում․ եթե հարկային մարմինն ունի այդ տեղեկությունները, ինչո՞ւ են իշխանությունները փորձում կրկնակի տեղեկություններ հավաքել մարդկանց մասին, խճճելով իրավիճակը:

Երրորդ նախագիծն էլ, որը մոտ օրերս կդնենք շրջանառության, վերաբերում է բազմակի քննարկումներ անցած փոքր բիզնեսի շրջանառության հարկին, ինչպես գիտենք՝ հունվարի 1-ից փոքր բիզնեսի շրջանառության հարկը կրկնապատկվել է: Առեւտրի ոլորտում 5 տոկոսից դրույքաչափը դարձել է 10 տոկոս, արդյունաբերության ոլորտում թիվը 3,5 տոկոսից դարձավ 7 տոկոս, հանրային սննդի ոլորտում 6 տոկոսից դարձավ 12 տոկոս, ու այսպես շարունակ: Այստեղ կրկին հարկ քերթելու գաղափարն ու նպատակն է: Ուղղակի խնամքով փորձում են իրենց նպատակները թաքցնել, իբրեւ թե ստվերի կրճատում են ուզում: Բայց իրականում մեծ բիզնեսի հարկերը մնում են նույնը, փոքր եւ միջին բիզնեսի հարկերն ավելացնում են: Արդյունքում մեռնում է փոքր բիզնեսը: Օրինակ` մեր բակում արդեն իսկ երկու բակային խանութ է փակվել: Մարդիկ 20 եւ ավելի տարիներ աշխատել են, եկամուտ են ստացել, իսկ այժմ չեն կարողանում նոր հարկերի տակից դուրս գալ: Ցավն այն է, որ ֆինանսական խնդիրներ ունեցող մեր քաղաքացիները, միայնակ թոշակառուները տուժում են այս ամենից»,- պատասխանեց մեր զրուցակիցը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արամ Ա. Կաթողիկոս ընդունեց Հ.Յ.Դ. Ար

Շաբաթ, 28 Փետրուար 2026-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Հայ

01 Մարտ 2026
Համազգային դիմադրությունը պետք է արթնա

1988-ին Արցախի ժողովրդի օրինական պահանջին՝ Ադրբեջանի պատասխանը եղավ բռնություն

28 Փետրվար 2026
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի խ

Ադրբեջանի կողմից կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչո

28 Փետրվար 2026
Հայ Դատը հայց է ներկայացրել Կալիֆոռնիա

ԱՄՆ Medicare և Medicaid ծառայությունների կենտրոնների (CMS) վարչարար Մեհմեթ Օզը

28 Փետրվար 2026
Առաջին նախագահի հետ այդ հարցում համամի

Առաջին նախագահի հետ այդ հարցում համամիտ ենք. սա իրոք ազգի փրկության խնդիր է և

28 Փետրվար 2026
Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը զ

Օրեր առաջ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ձևավորված՝ Արցախի հարցով խորհրդարանական

27 Փետրվար 2026
Ամփոփուեցաւ «Հայ Ուսանողութիւնը Արցախի

18 Փետրուար 2026ին, Երեւանի մէջ, կայացաւ Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեա

27 Փետրվար 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը վերահաստատում է հայ-ամերիկյան համայնքի երկարամ

27 Փետրվար 2026
Ազատության համար պայքարի ձայնը երբեք չ

Վերջին տարիներին Հայաստանում նկատվում է ազգային արժեքների, եկեղեցու և հայրենաս

27 Փետրվար 2026
Խմբագրական. Չփակելո՛ւ Համար Արցախի Էջը

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի նախաձեռնութեամբ երէկ նշուեցաւ Արցախի ազատամար

27 Փետրվար 2026
Լիբանանի մէջ տեղի ունեցաւ Արցախի ազատա

Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէին, հինգշաբթի, 26 փետրուար 2026

27 Փետրվար 2026
ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութենէն 6 ն

Նախաձեռնութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէին, երէկ` հինգշաբթի, 26 փետրուար

27 Փետրվար 2026
Փլուզուող աշխարհակարգը եւ մեր դիմադրող

Մարկ Քարնի Տաւոսի մէջ տեղի ունեցած Համաշխարհային տնտեսական համաժողովի (Worl

27 Փետրվար 2026
«Խաղաղութեան» Խեղւած «Բրենդը»…

ՀՅԴ վաստակաշատ գործիչ, Բիւրոյի երկարամեայ ներկայացուցիչ Հրայր Մարուխեանը ժաման

26 Փետրվար 2026
Նայեք ձեր թողած հետագծին և հետո համարձ

Ինձ միշտ զարմացրել է չիմացած բաներից ինքնավստահ և էժան խոսող մարդկանց համարձակ

26 Փետրվար 2026
Հանդիսավոր միջոցառում նվիրված Ռոպեր

Փետրվարի 25-ին Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական հ

26 Փետրվար 2026
Հայ դատի աշխատանքների հիմնական խոչընդո

ՀՅ Դաշնակցության ղեկավար մարմինների ընդլայնված խորհրդաժողովի շրջանակներում Հայ

26 Փետրվար 2026
Խաղաղութեան խորհուրդը՝ Թրամփին ՄԱԿ-ը

«Խաղաղութիւնը ուժով կարելի չէ պարտադրել։ Միայն հասկացողութեամբ կարելի է ձեռք ձ

26 Փետրվար 2026
Արցախեան շարժման 38-ամեակ. արցախահայու

Արցախի հայաթափումը եւ անոր բռնագաղթը բնականաբար իրենց ծանր անդրադարձը ունեցան

25 Փետրվար 2026
Թուրքիան պատրաստ է դիմել ցանկացած միջո

Ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի վերաբերյալ փաստաթղթերը բացահայտում են նրա ց

25 Փետրվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company