Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին պայմանավորված չէ Փաշինյանի անձով
07 Մարտ 2025
Ֆրանսիան ու նախագահ Էմանուել Մակրոնը չեն համոզել Փաշինյանին 2022 թ-ին Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, ընդհակառակը, Մակրոնի աշխատակազմից ինձ հայտնեցին, որ նախագահը զայրացել էր ՀՀ վարչապետի պահվածքից, որը հրաժարվել էր Ալիևի մոտ պաշտպանել հայկական շահերը։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։
Ըստ Փափազյանի, Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին պայմանավորված չէ Փաշինյանի անձով, նույնը տեղի կունենա այն դեպքում, երբ նա չի լինի Հայաստանի վարչապետ։
Խոսելով Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման ջանքերի մասին, Մուրադ Փափազյանը նշել է, որ այս իշխանությունները այդ հարցը չեն դիտարկում որպես առաջնահերթություն:
Մանրամասները՝ տեսանյութում