Փաշինյանը քանդում է հայերի հոգիները՝ ալիքները հասցնելով մինչև Սփյուռք
11 Մարտ 2025
Ժամանակին Պաղեստինի ազատագրական շարժումն իր ծրագրից հանեց Իսրայելը «ոչնչացնելու» դրույթը, այսինքն, գնաց փոխգործակցության: Արդյո՞ք դրանից հետո երկիրն անկախություն ձեռք բերեց։ Այս հարցադրումը 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ արել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու Հակոբ Բագրատունին՝ նկատի ունենալով ՀՀ իշխանությունների այն քողարկված քաղաքականությունը, ըստ որի Ադրբեջանի պահանջով Սահմանադրությունից հանվելու է Անկախության հռչակագրի մասին դրույթը։
«Ժամանակին մենք պետություն չէինք, անկախություն էլ չէինք ուզում։ Եթե իսլամ ընդունեինք, միգուցե և ցեղասպանություն չլիներ։ Ի՞նչ անեինք, ընդունեի՞նք», – հարցրել է Բագրատունին՝ ինքն իր հարցադրմանը տալով ժխտողական պատասխան։
Հաղորդման ընթաքցում անդրադարձ է կատարվել Լաթաքիայում այս պահին ընթացող ողբերգական իրադարձություններին, այդ հարցում Թուրքիայի դերակատությանը, Բաքվում գտնվող ռազմագերիների խնդրին, ինչպես նաև արցախահայության վերադարձին և ներքաղաքական զարգացումներին վերաբերող հարցերի:
«Մեզ քանդողը հուսալքությունն ու հիասթափությունն է, որը պետք է մեզնից հեռացնենք: Այսօր ավելի քան երբեւէ Սփյուռքում ինքնության պահպանման, Սփյուռքի մեր կառույցների վերակազմակերպման, Միջին Արեւելքի մեր կառույցների աշխուժացման կարիք ունենք», – ասել է Հակոբ Բագրատունին:
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյությում