Հիշատակի միջոցառում՝ նվիրված «Նեմեսիս» գործողության 104-ամյակին
15 Մարտ 2025
ՀՅԴ ՀԵՄ-ի և ՀՅԴ Աջափնյակի կոմիտեի նախաձեռնությամբ այսօր՝ մարտի 15-ին Աջափնյակ համայնքում գտնվող Սողոմոն Թեհլիրյանի կիսանդրու մոտ տեղի ունեցավ հիշատկի միջոցառում՝ նվիրված «Նեմեսիս» գործողության 104-ամյակին:
Միջոցառմանը ներկա արցախյան պատերազմի մասնակից, «Ֆիդայիներ» կազմակերպության նախագահ Սեյրան Չիլինգարյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Այն ինչ հայտարարվում է կիսատ է։ Մենք փաստացի այսօր չունենք Արցախ, փոխարենն ունենք վտանգված սահմաններ, ունենք բարձունքներ, որ գտնվում է թշնամու տիրապետության տակ»:
Ռեժիսոր Սամվել Թադևոսյանը նշեց, որ ներկա իշխանությունն ամեն ինչ ա անում է, որ մենք մոռանանք մեր հերոսներին, բայց անկախ այդ ամենից մենք այս նշանավոր օրն այստեղ ենք:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը կարևորելով օրվա խորհուրդը, ասաց․ «Հիմա շատ ավելի խորհրդանշական են այս հավաքները, նրանով են խորհրդանշական, քանի որ վերջին տարիներին մեզանից, հայությունից գողացան պատիվը, արժանապատվությունը, մեր մեջքը ծռված է»:
Միջոցառումն ավարտվեց գինու ավանդական հյուրասիրությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում