«Հայաստան» խմբակցությունն ամփոփել է խորհրդարանական շաբաթը
28 Մարտ 2025
Այսօր՝ մարտի 28-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով:
Նա ամփոփեց խորհրդարանական շաբաթը և պատասխանեց լրագրողների հարցերին:
«Փաշինյանի իշխանության մնալը ուղղակիորեն կախված է Ալիևի և Էրդողանի բարեհաճ վերաբերմունքից: Վերջին հարցուպատասխանին Փաշինյանի պահվածքը դրա վառ ապացույցն է»,- հայտարարեց Արթուր Խաչատրյանը։
Նա չբացառեց, որ Ադրբեջանը պահանջել է արտահանձնել արցախյան պատերազմների մասնակիցներին։
«Չեմ բացառում, որ որոշակի ժամկետ էլ դրված լինի»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Անդրադառնալով մարտի 30-ին Գյումրիում կայանալիք ՏԻՄ արտահերթ ընտրություններին՝ Արթուր Խաչատրյանն ասաց. Գյումրիում տեղի ունեցող խայտառակ իրավիճակին կարող եմ տալ միայն մեկ անուն՝ «բերիա-ստալինական» քաղաքականություն, որը վարում է ներկայիս իշխանությունը։
«Վստահ եմ, որ Գյումրիի մեր հայրենակիցնեը չեն վախենա, ո՛չ կարմիր բերետներից, ո՛չ էլ սև, որոնք փորձում են վախի մթնոլորտ ստեղծել, որպեսզի իրենց դրածոն Գյումրիի ընտրություններում կարողանա ձայների մեծամասնությունը ստանալ։ Հույս ունեմ, որ այն մղձավանջը որում հայտնվել ենք, այն մղձավանջը, որը 7 տարի առաջ սկսվեց Գյումրիից, հենց այս օրերին Գյումրիում էլ կկնքի իր մահկանացուն»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում