Նիկոլ Փաշինյանը պարտվել է
01 Ապրիլ 2025
«Ազատություն» TV-ի «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Անդրադարձ է կատարվել մարտի 30-ին Փարաքարում եւ Գյումրիում տեղի ունեցած ավագանու ընտրություններին, ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի մանդատը վայր դնելուն, Արցախի հարցին:
«Նիկոլ Փաշինյանը պարտվեց Գյումրիում: Փաշինյանը գիտեր, որ ինքը պարտվելու է, այլապես կգնար Գյումրի, կմասնակցեր ուրբաթ օրվա՝ ՔՊ-ի ամփոփիչ հանրահավաքին: Իր ձախողումը Փաշինյանը փորձում է որպես հաղթանակ ներկայացնել՝ հայտարարելով իբր ազատ ընտրություններ են տեղի ունեցել»,- նշել է Արթուր Խաչատրյանը:
Ըստ նրա՝ չորս ընդդիմադիր թեկնածուները կկարողանան գալ համաձայնության՝ չվնասելու Հայաստանի Հանրապոտությունը եւ Գյումրին:
Արթուր Խաչատրյանը կարեւորել է մարտի 29-ին Երեւանի Ազատության հրապարակում արցախահայության իրավունքների պաշտպանությանը նվիրված հանրահավաքը:
Մանրամասները՝ տեսանյութում