ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հաղորդագրութիւն
  • ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

Հայոց ցեղասպանության ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և հաշտեցման հիմնաքարն է

04 Ապրիլ 2025

Եվրոպական խորհրդարանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության տարելիցը, զուգահեռներ անցկացրել Արցախում իրականացված էթնիկ զտման հետ

Եվրոպական խորհրդարանի ապրիլի 3-ի լիագումար նիստի ընթացքում հատուկ ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Եվրոպական խորհրդարանի բազմաթիվ պատգամավորներ ընդգծել են պատմական այդ ողբերգության և վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի հարկադիր տեղահանումների միջև խոր զուգահեռները։ Խորհրդարանականները Թուրքիային և Ադրբեջանին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ որպես հաշտեցման կարևոր քայլ և խստորեն քննադատել ԵՄ-ի շարունակական համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ չնայած վերջինիս գործողություններին։

ԵԺԿ խմբակցությունից Միրիամ Լեքսմանն ընդգծել է ճանաչման և հաշտեցման հիմնական կապը՝ նշելով․ «Հարաբերությունների կարգավորման միակ ուղին ճանաչելն ու ճանաչման ուղղությամբ աշխատանքն է։ Ճանաչումն ու հաշտեցումը պահանջում են քաջություն՝ առերեսվելու անցյալին և ապագան կառուցելու պատմական ճշմարտության վրա։ Սա առավել քան երբևէ կարևոր է այսօր, երբ հարյուր հազարավոր մարդիկ Լեռնային Ղարաբաղից տեղահանվել են Ադրբեջանի կողմից իրականացված վայրագությունների պատճառով»։

Խորհրդարանի սոցիալ-դեմոկտրատական քաղաքական խմբից Յանիս Մանիատիսը շարունակելով նախորդ բանախոսի միտքը՝ մասնավորապես ասել է․ «․․․Դա հիշեցնում է վերջին դեպքերը Լեռնային Ղարաբաղում, երբ հարյուր հազարավոր մարդիկ ստիպված եղան լքել իրենց տները, և նրանց մշակութային ժառանգությունը ենթարկվեց համակարգված ոչնչացման։ Սա ցավալի հիշեցում է այն բանի, որ առանց հիշողության ու ճանաչման անցյալը կրկնվելու է»։ Մանիատիսը նաև համեմատություն է անցկացրել Օսմանյան Կայսրությունում հույների, հայերի և ասորիների հալածանքների և Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանումների միջև՝ նշելով, որ իր ընտանիքը ևս դարձել է այդ հալածանքների զոհը՝ ստիպված դառնալով փախստական։ Նա ԵՄ-ին կոչ է արել ավելացնել ճնշումը Թուրքիայի վրա՝ «իր անցյալի հանցագործությունները» ճանաչելու համար։

Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների խմբակցությոնից Նիկոլա Բայը, ընդգծելով պատմական համատեքստն ու առկա սպառնալիքները, նշել է. «110 տարի առաջ հայ ժողովուրդը ենթարկվեց սարսափելի ցեղասպանության Թուրքիայի կողմից, որը մինչ այժմ չի ճանաչել այդ հանցագործությունը։ 110 տարի շարունակ նրանք փորձել են զավթել հայկական հողերը և վերացնել հայ ժողովրդին»։ Նա նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ զգուշացրել է․«Չլինենք միամիտ. Ադրբեջանի պահանջները ցուցաբերում են Բաքվի վատ մտադրությունները։ Մենք պետք է հաստատակամ կանգնենք հայ ժողովրդի կողքին և ապահովենք, որպեսզի Թուրքիայի և Ադրբեջանի հետ ցանկացած համաձայնություն հիմնված լինի Հայաստանի տարածքային ամբողջականության և հայ ժողովրդի իրավունքների ճանաչման վրա»։

Եվրոպական Միության դերը և պատասխանատվությունն այս պատմական զուգահեռների ու շարունակվող ճգնաժամի պայմաններում խորապես քննադատվեցին լիագումար նիստի ժամանակ։ Մարկետա Գրեգորովան (Կանաչներ) կասկածի տակ առավ ԵՄ արժեքների նկատմամբ հավատարմությունը՝ նշելով, որ անցյալի ոճիրների հիշատակումը պետք է վերածվի ներկա անարդարությունների դեմ գործողությունների․ «Մենք չենք կարող շարունակել փակել մեր աչքերը, երբ դա հարմար է մեզ»։ Գրեգորովան ընդգծել է Լեռնային Ղարաբաղից հայերի հարկադիր տեղահանումը՝ միաժամանակ նշելով, որ ԵՄ երկրները շարունակում են գազ ներմուծել Ադրբեջանից և պահպանում են համագործակցության հուշագիրը Բաքվի հետ։ Նրա կոչն էր․ «Աջակցենք Հայաստանին՝ տարածաշրջանում մնացած վերջին ժողովրդավարությանը»։

Նույն լրջությամբ հարցին անդրադարձավ նաև Պերնանդո Բարենա Արզան (Ձախեր), ով տեղի ունեցածը բացահայտ կոչեց «էթնիկ զտում»։ Նա ԵՄ-ին կոչ արեց վճռականորեն դատապարտել Ադրբեջանի գործողությունները և չմոռանալ հայ փախստականների ու քաղաքական բանտարկյալների ճակատագիրը, որոնք ենթարկվում են «կեղծ դատավարությունների և վճիռների»։ Բարենա Արզան պնդեց՝ ԵՄ-ն պետք է ավելի ակտիվ ներգրավվածություն ունենա՝ Ադրբեջանին ստիպելու փոփոխել իր պահվածքը և կանխելու հետագա բռնությունները Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից։

Ամփոփելով ներկայի ու անցյալի այս խորքային վերլուծությունը՝ Մարի Թուսենը (Կանաչներ) շեշտել է՝ Հայոց ցեղասպանությունը մնում է «բաց վերք հայ ժողովրդի և եվրոպացիների հիշողության մեջ»։ Նա ընդգծել է այդ հիշողությունը պահպանելու և ժխտման դեմ պայքարի բարոյական պարտքը։ Թուսենը ցեղասպանության պատմական արդարությունը կապել է հայ ժողովրդի ներկայիս տառապանքների հետ՝ մատնանշելով Ադրբեջանում բանտարկված քաղաքական գործիչներին, Լեռնային Ղարաբաղից տեղահանված հարյուր հազարավոր մարդկանց՝ ովքեր զրկված են վերադարձի իրավունքից։

Պատգամավորն անդրադարձել է նաև ԵՄ-Ադրբեջան էներգետիկ քաղաքականության հետևանքներին։ Խոսքի ավարտին պատգամավորը նկատել է․ «Պատմությունը կրկնվում է այլ ձևերով, բայց նույն անպատժելիությամբ»։

Լիագումար նիստը հստակ ցույց տվեց Եվրոպական խորհրդարանի դատապարտումը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումների վերաբերյալ՝ հաստատելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և հաշտեցման հիմնաքարն է։ Խորհրդարանականնները ԵՄ անդամ պետություններին դիմել են կոչով՝ որդեգրել ավելի հետևողական և սկզբունքային արտաքին քաղաքականություն, որը գերադասում է մարդու իրավունքներն ու միջազգային իրավունքը՝ տնտեսական շահերից։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը, որպես համաեվրոպական կառույց, որը ներկայացված է եվրոպական 14 երկրում, իր խորին շնորհակալությունն է հայտնում այն պատգամավորներին, ովքեր հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և շարունակում լուսաբանել հայ ժողովրդի պայքարը՝ հատկապես Լեռնային Ղարաբաղից բռնի կերպով տեղահանված հայերի։ Մեկնաբանելով այս հարցը՝ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահը կարևորել է մի շարք պատգամավորների կողմից ԵՄ գործադիր իշխանության հասցեին հնչեցված քննադատությունները՝ նշելով, վերջինիս քաղաքական կամքի պակասը «ցեղասպանություն» բառն օգտագործելու, ինչպես նաև այդ հանցագործության զոհերի հանդեպ պատշաճ հարգանք և արժանապատիվ վերաբերմունք ցուցաբերելու հարցում։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ
04 ապրիլ 2025թ․

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայտարարություն Սյունիքի մարզի նկատմամ

Հայ Դատի կենտրոնական խորհուրդն իր խոր մտահոգությունն է հայտնում, տարածաշրջանայ

16 Հունիս 2025
Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսը

Հունիսի 16-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի Գերագո

16 Հունիս 2025
Հ.Օ.Մ.-ի Կեդրնական վարչութեան յայտարար

Հայ Օգնութեան Միութեան Կեդրոնական վարչութիւնը խոր մտահոգութեամբ կը հետեւի Հայա

16 Հունիս 2025
Հայկական Գաղութները Միջին Արեւելքի Մէջ

1- Հայկական գաղութները Միջին Արեւելքի մէջ` պատմական շարունակականութիւն եւ ներկ

16 Հունիս 2025
ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գե

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գերագույն ժողովը գումարվեց Հայաստանի Հանրա

16 Հունիս 2025
Ակնարկ.- Իրանի վրայ յարձակումին յայտար

Աշխարհը արդէն սկսած է հաշուել Իրանի վրայ Իսրայէլի յարձակման եւ Իրանի ինքնապաշտ

16 Հունիս 2025
Ավարտվել է ՀՅԴ Հայաստանի կազմակերպությ

Հունիսի 15-ին Հայաստանում իր աշխատանքներն է ավարտել ՀՅԴ Հայաստանի կազմակերպութ

15 Հունիս 2025
Թեհրանի ռմբակոծությունից վնասվել է հայ

Իրանում, իհարկե, փաստացի պատերազմական իրավիճակ է, բոլորը սպասողական վիճակում ե

15 Հունիս 2025
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Հունիսի լույս 13-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային հարվածներ են

14 Հունիս 2025
Սարգիս Ազնաւորեանի Նահատակութեան 40-Ամ

Կազմակերպութեամբ ՀՅԴ «Նիկոլ Դուման» կոմիտէին, ուրբաթ, 6 յունիս 2025-ի երեկոյեա

13 Հունիս 2025
Իրանում հայեր չեն տուժել, զոհեր և վիրա

Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներն ունեցել են կոնկրետ թիրախային բնույթ,

13 Հունիս 2025
Իրանը լուրջ պատասխան է պատրաստում

Իսրայելն այս գիշեր հարվածներ է հասցրել Իրանին: Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ

13 Հունիս 2025
Եթե ԱՄՆ–ն չզսպի Իսրայելին, ռիսկային վի

Հերթական անգամ փորձում են հարվածել Իրանին. վիճակը դեռ անորոշ է, այս պահին հնար

13 Հունիս 2025
ՀՕՄ-ը հաստատ քայլերով կը շարունակէ իր

Ամեակներու նշումը վերանորոգումի, ՀՕՄ-ի հիմքերը ամրացնելու եւ նոր ուժերով շարու

13 Հունիս 2025
Ազգային Կեդրոնական Վարչութեան Կրօնական

Նախագահութեամբ Արամ Ա. վեհափառ հայրապետին, երեքշաբթի, 10 յունիս 2025-ին սկսան

13 Հունիս 2025
«Ռազմիկ» Կը Շարունակէ Մնալ Երիտասարդու

Այսօր մեզի համախմբողը «Ռազմիկ» պաշտօնաթերթն է: Հաւաքուած ենք այսօր հաղորդակից

12 Հունիս 2025
Հայոց Ցեղասպանութեան 110-Ամեակին Նուիր

Ահաւասիկ քանի մը տարիներու տպագիր ձեւաչափով բացակայութենէն ետք, այս տարի տպագի

12 Հունիս 2025
Տեղի կունենա ՀՅԴ Հայաստանի 28-րդ Գեր

2025 թվականի հունիսի 13-15-ը տեղի է ունենալու ՀՅԴ Հայաստանի 28-րդ Գերագույն ժո

12 Հունիս 2025
Խմբագրական. Պատերազմ, որում պէտք է յաղ

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ նրա սպասաւորների դէմ ՀՀ վարչապետի աթ

12 Հունիս 2025
Ակնարկ. Նախաձեռնութիւնը Եւ Հետագայ Միա

Հայաստանի Հանրապետութեան վարչապետին անվստահութիւն յայտնելու կամ պաշտօնանկ ընել

12 Հունիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company