Այցելություն Գորիս. վերաբացվել է ՀՅԴ Գորիսի «Մեծ Սոս» կոմիտեության գրասենյակը
07 Ապրիլ 2025
Մարտի 6-ին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ Աշոտ Սիմոնյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը, ԱԺ «Հայաստան» Խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը այցելել են Գորիս, հանդիպել քաղաքացիների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը և ներկայացվել առաջիկա անելիքները:
Պատգամավորները պատասխանել են քաղաքացիների հարցերին, խոսել ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերի մասին:
Նրանք մասնակցել են նաեւ ՀՅԴ Գորիսի «Մեծ Սոս» կոմիտեության վերանորոգ գրասենյակի բացման արարողությանը։