ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

Արցախի թեմի Թեմական խորհուրդը դատապարտում է Վատիկանի հակահայկական գիտաժողովը

11 Ապրիլ 2025

Վատիկանի Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում ընթացել է «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով միջազգային գիտաժողովը, որը մեծ աղմուկ է բարձրացրել հայագետների, պատմագետների և, առհասարակ, մտահոգ հանրության շրջանում։ Գիտաժողովի ժամանակ աղվանական են ներկայացվել հատկապես հայկական հուշարձանները, եկեղեցիները, վանական համալիրները, այդ թվում՝ Ամարասը, Գանաձասարը, Դադիվանքը և այլն։

Թեմայի շուրջ Yerkir.am-ը զրուցել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմանական խորհրդի ատենապետ, պատմաբան Լեռնիկ Հովհաննիսյանի հետ։ Զրուցակիցը նախ տարօրինակ է համարում գիտաժողովի խորագիրը՝ հարցադրելով, թե՝ ի՞նչ կապ ունի Ադրբեջան պետությունը քրիստոնեության հետ միջնադարում։

«Դրանք այն կեղծ թեզերն են, որոնք շրջանառության մեջ են դրվել 1960-ական թվականներին, այսպես կոչված, ադրբեջանական ժողովրդի ծագման աղվանական կոնցեպցիայով, երբ Կովկասյան Աղվանքի էթնիկ խմբերը համարվեցին ադրբեջանական ժողովրդի նախնիները, և այդ ամենը տարածվեց նաև Կուրի աջ ափի մշակութային ժառանգության վրա: Այսինքն, պատմական Հայաստանի Մեծ Հայքի Արցախ, Ուտիք, Սյունիք և Վասպուրականի Նախիջևան գավառները համարվեցին աղվանական, արդյունքում՝ այնտեղ գտնվող ողջ մշակութային ժառանգությունը համարվեց աղվանական։ Սա այդ քաղաքականության շարունակությունն է, որն ավելի մեծ թափ է ստացել Արցախի հայաթափումից և ամբողջական զավթումից հետո»,- ասաց Լեռնիկ Հովհաննսիայնը։

Նա ցավով է նկատում, որ այդ ամենը տեղի է ունենում հենց Վատիկանում։ Նրա խոսքով՝ ավելի քան երկու տասնամյակ է, ինչ Ադրբեջանն ուդիական համայնքին օգտագործում է հակահայկական իր քաղաքականության մեջ և նույնիսկ պետական մակարդակով ֆինանսավորում է ուդիական համայնքին։

«Ասեմ նաև, երբ նայում ենք գիտաժողովի մասնակիցների ցանկը, Այսրկովկասի պատմության, մշակույթի, ազգագրության, հնագիտական խնդիրներով զբաղվող որևէ լուրջ գիտնականի անուն չկա, մասնակցություն չեն ունեցել, իսկ օտարերկրյա մասնագետների մեծ մասն էլ, որոնք ելույթ են ունեցել, խոսել են ընդհանուր դավանաբանական, միջմշակութային կապերի մասին։ Այսինքն, ադրբեջանական կեղծ այդ թեզը միայն ու միայն առաջ են տարել իրենք, ադրբեջանցի, այսպես կոչված, մասնագետները և մեկ էլ՝ ուդիական համայնքի ղեկավար Ռոբերտ Մոբիլը՝ որդու հետ միասին։ Սա է իրականությունը և, բնականաբար, Ադրբեջանը փորձում է հերթական անգամ, նաև օգտագործելով օտարերկրյա մասնագետներին, ցույց տալ իր հավակնությունները Կուրի աջափնյա մշակութային ողջ ժառանգության նկատմամբ»,- փաստեց Արցախի թեմի թեմանական խորհրդի ատենապետը՝ հավելելով, որ Ադրբեջանում քրիստոնեության ի՞նչ հանդուրժողականության մասին է խոսքը, երբ Արցախի Հանրապետության տարածքում այսօր ոչնչացվում են ոչ միայն նոր կառուցված եկեղեցիներ, այլ նաև հին՝ 19-րդ դարում կառուցվածը, երբ ամբողջ միջնադարյան մեր վիմագիր արձանագրությունները սպառնալիքի տակ են։

«Ի՞նչ ընդհանուր կրոնական հանդուրժողականության մասին է խոսքը, և այն ամենը, ինչ տեղի է ունենում Վատիկանում, կարծում եմ, համապատասխան կառույցները պետք է հետևություն անեն։ Փաստացի, այդ գիտաժողովը Ադրբեջանի հիբրիդային պատերազմի երևույթներից մեկն է, երբ ցանկանում են միջազգային գիտական հանրույթն օգտագործել իրենց հակահայկական քաղաքականության մեջ»,-նշեց Լեռնիկ Հովհաննիսյանը՝ հավելելվ․

«Նաև ՀԱԵ Արցախի թեմի Թեմական խորհրդի անունից դատապարտում ենք այս երևույթը: Դատապարտելի է նաև օտարերկրյա այն մասնագետների մասնակցությունը, որոնք լեգիտիմացնում են Ադրբեջանի այն կեղծարար քաղաքականությունը, որն արվում է տարիներ շարունակ, և միջազգային հանրությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում այս ամենին։

Մենք նաև հայտարարում ենք, որ այսօր Արցախում կատարվում է մշակութային ցեղասպանություն, և աշխարհը կրկին լուռ է: Այդ նույն քրիստոնեական հոգևոր-մշակութային ժառանգությունը, որը դարերով ստեղծվել է և պահպանվել է Արցախում, այսօր գտնվում է ոչնչացման, յուրացման վտանգի տակ: Այս ամենն ուղղակի զայրույթ է առաջացնում, և, կարծում եմ, որ ահա այսպիսի կեղծ օրակարգերով Ադրբեջանը ցանկանում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել այն վանդալիզմի և մշակութային ցեղասպանության քաղաքականությունից, որն այսօր վարում է Արցախում»,- եզրափակեց Լեռնիկ Հովհաննիսյանը։

Հերմինե Զեյնալյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայտարարություն Սյունիքի մարզի նկատմամ

Հայ Դատի կենտրոնական խորհուրդն իր խոր մտահոգությունն է հայտնում, տարածաշրջանայ

16 Հունիս 2025
Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսը

Հունիսի 16-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի Գերագո

16 Հունիս 2025
Հ.Օ.Մ.-ի Կեդրնական վարչութեան յայտարար

Հայ Օգնութեան Միութեան Կեդրոնական վարչութիւնը խոր մտահոգութեամբ կը հետեւի Հայա

16 Հունիս 2025
Հայկական Գաղութները Միջին Արեւելքի Մէջ

1- Հայկական գաղութները Միջին Արեւելքի մէջ` պատմական շարունակականութիւն եւ ներկ

16 Հունիս 2025
ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գե

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գերագույն ժողովը գումարվեց Հայաստանի Հանրա

16 Հունիս 2025
Ակնարկ.- Իրանի վրայ յարձակումին յայտար

Աշխարհը արդէն սկսած է հաշուել Իրանի վրայ Իսրայէլի յարձակման եւ Իրանի ինքնապաշտ

16 Հունիս 2025
Ավարտվել է ՀՅԴ Հայաստանի կազմակերպությ

Հունիսի 15-ին Հայաստանում իր աշխատանքներն է ավարտել ՀՅԴ Հայաստանի կազմակերպութ

15 Հունիս 2025
Թեհրանի ռմբակոծությունից վնասվել է հայ

Իրանում, իհարկե, փաստացի պատերազմական իրավիճակ է, բոլորը սպասողական վիճակում ե

15 Հունիս 2025
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Հունիսի լույս 13-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային հարվածներ են

14 Հունիս 2025
Սարգիս Ազնաւորեանի Նահատակութեան 40-Ամ

Կազմակերպութեամբ ՀՅԴ «Նիկոլ Դուման» կոմիտէին, ուրբաթ, 6 յունիս 2025-ի երեկոյեա

13 Հունիս 2025
Իրանում հայեր չեն տուժել, զոհեր և վիրա

Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներն ունեցել են կոնկրետ թիրախային բնույթ,

13 Հունիս 2025
Իրանը լուրջ պատասխան է պատրաստում

Իսրայելն այս գիշեր հարվածներ է հասցրել Իրանին: Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ

13 Հունիս 2025
Եթե ԱՄՆ–ն չզսպի Իսրայելին, ռիսկային վի

Հերթական անգամ փորձում են հարվածել Իրանին. վիճակը դեռ անորոշ է, այս պահին հնար

13 Հունիս 2025
ՀՕՄ-ը հաստատ քայլերով կը շարունակէ իր

Ամեակներու նշումը վերանորոգումի, ՀՕՄ-ի հիմքերը ամրացնելու եւ նոր ուժերով շարու

13 Հունիս 2025
Ազգային Կեդրոնական Վարչութեան Կրօնական

Նախագահութեամբ Արամ Ա. վեհափառ հայրապետին, երեքշաբթի, 10 յունիս 2025-ին սկսան

13 Հունիս 2025
«Ռազմիկ» Կը Շարունակէ Մնալ Երիտասարդու

Այսօր մեզի համախմբողը «Ռազմիկ» պաշտօնաթերթն է: Հաւաքուած ենք այսօր հաղորդակից

12 Հունիս 2025
Հայոց Ցեղասպանութեան 110-Ամեակին Նուիր

Ահաւասիկ քանի մը տարիներու տպագիր ձեւաչափով բացակայութենէն ետք, այս տարի տպագի

12 Հունիս 2025
Տեղի կունենա ՀՅԴ Հայաստանի 28-րդ Գեր

2025 թվականի հունիսի 13-15-ը տեղի է ունենալու ՀՅԴ Հայաստանի 28-րդ Գերագույն ժո

12 Հունիս 2025
Խմբագրական. Պատերազմ, որում պէտք է յաղ

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ նրա սպասաւորների դէմ ՀՀ վարչապետի աթ

12 Հունիս 2025
Ակնարկ. Նախաձեռնութիւնը Եւ Հետագայ Միա

Հայաստանի Հանրապետութեան վարչապետին անվստահութիւն յայտնելու կամ պաշտօնանկ ընել

12 Հունիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company