Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը նշելը մեծ պատասխանատվություն է
17 Ապրիլ 2025
«ՀՅԴ Նոր Սերունդ» Երիտասարդական միության Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Նժդեհ Գարագավորյանը Alpha News-ի հետ զրույցում խոսել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին ու անդրադարձել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջին շրջանում Ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնող սկանդալային հայտարարություներին:
«Մեզ վրա ոչ մի կերպ չի ազդել Նիկոլ Փաշինյանի քայքայիչ հռետորաբանությունը: Կարող ենք ասել, որ դա նաև թուրքական հռետորաբանություն է: Փոխվել է միայն դեմքը. եթե երեկ Չավուշօղլուն կամ Էրդողանն էին այդ բառամթերքն օգտագործում, այսօր արդեն դժբախտաբար Նիկոլ Փաշինյանն է այդ նույն կեղծիքը, բառամթերքը տարածում»,- ասել է մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ իրենց համար Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը նշելը մեծ պատասխանատվություն է:
Մանրամասները՝ տեսանյութում