Կոչ ենք անում մասնակցել ավանդական Ջահերով երթին
23 Ապրիլ 2025
Ապրիլի 23-ին` ժամը 19:15-ին Հանրապետության հրապարակից կմեկնարկի Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպված ավանդական Ջահերով երթը։
Հանրապետության հրապարակում միջոցառման մեկնարկից հետո երթը կշարժվի Ամիրյան փողոցով, Մաշտոց պողոտայով, Բաղրամյան պողոտայով դեպի Կիևյան փողոց և Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Կոչ ենք անում բոլոր հայրենակիցներին մասնակցել ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ ընդդեմ ուրացման և հանուն մեր անժամանցելի իրավունքների պայքարի կազմակերպված ավանդական Ջահերով երթին։
23.04.2025թ.
Երևան