ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Կոչ

ՀՅԴ Լաւալի «Սարգիս Զէյթլեան» կոմիտէի կոչը

23 Ապրիլ 2025

Մէկ դար եւ աւելի է անցած 1915-ի Հայոց Ցեղասպանութենէն, երբ Օսմանեան Թուրքիան՝ պետական ծրագիրով, բնաջնջեց մէկուկէս միլիոն հայեր՝ նպատակ ունենալով հայաթափել մեր պատմական հայրենիքը, վերացնել հայկական հետքը եւ վերջ տալ հայ ժողովուրդի գոյութեան՝ իր բնիկ հողերուն վրայ։

Սակայն Ցեղասպանութիւնը չաւարտեցաւ 1915-ին։ Ան շարունակուեցաւ Սումկայիթի, Պաքուի, Մարաղայի մէջ։ Իսկ այսօր՝ ան հասած է իր արիւնալի գագաթնակէտին՝ ամբողջական Արցախի մէջ։ Նոյն օսմանցի արիւնարբուն է որ հասաւ Արցախ:

2023-ին, Ազրպէյճանը՝ Թուրքիոյ բացայայտ աջակցութեամբ, իր աւարտին հասցուց Արցախի հայաթափումը։ Այսպիսով նորագոյն ցեղասպանութիւն մը իրագործելով միջազգային լռութեան, եւ՝ աւելին սարսափելիօրէն՝ Հայաստանի իշխանութիւններու դաւաճան ու անպատասխանատու քաղաքականութեամբ։ Արցախը մնաց անպաշտպան, ժողովուրդը լքուեցաւ, նոյնիսկ պարզ մարդկային իրաւունքները՝ մոռացութեան մատնուեցան։ Երբ իշխանութիւնները յայտարարեցին թէ «Արցախը Ազրպէյճան է», փաստօրէն վաւերացուցին 1915-ի ուրացման հռետորաբանութիւնը։

Սա՝ բառացիօրէն, մեր ինքնութեան ջնջումն է՝ պետական մակարդակով՝ ազգակործան ու հայադաւ իշխանութեան ձեռամբ, եթէ ոչ թուրք-ատրպէյճանական քաղաքականութեամբ պայմանաւորուած ծրագիր` ուղղուած մեր ազգային գոյութեան ոչնչացմանը։

Այո՛, Հայոց Ցեղասպանութիւնը չէ աւարտած։ Ան կը շարունակուի՝ երբ թուրքը կը ժխտէ, երբ ազերին կը սպառնայ, բայց՝ ամէնէն վտանգաւոր ձեւով, երբ հայ իշխանաւորը կը դաւաճանէ, կը մոռնայ, կը լռէ։

Ի՞նչ է հայկական պետութեան առաքելութիւնը, եթէ ոչ՝ պատմական ճշմարտութիւնը պաշտպանելը, Ցեղասպանութեան միջազգային ճանաչման, հայոց պահանջատիրութեան եւ հատուցման ուղղութեամբ հետեւողական ու անդադրում պայքար մղելը։ Սակայն մենք կ՛արժանանանք հակառակ պատկերին,

_ երբ պետական մակարդակով կը հրաժարին Ցեղասպանութեան ճանաչումէն,

_ երբ «պահանջատիրութիւն» բառը կը զտուի պետական եւ պաշտօնական յայտարարութիւններէն,

_ երբ խաղաղութեան կեղծ օրակարգով կասկածի տակ կը դրուի պատմական Հայաստանը եւ Սուրբ Նահատակներու արիւնով սրբացած մեր իրաւունքը։

Սա՝ ոչ միայն ուրացում է, այլ՝ փաստացի մեղսակցութիւն ցեղասպանութեան։

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Գանատայի Լաւալի «Սարգիս Զէյթլեան» կոմիտէն կը դատապարտէ ուրացման ամէն դրսեւորում՝ ըլլայ ան Թուրքիոյ պաշտօնական քաղաքականութիւնը, օտար պետութեան զիջողութիւնը, հայ ազգին ու ժողովուրդին նկատմամբ կատարուածին շուրջ կրաւորական կեցուածքը, թէ՝ Հայաստանի ներկայ իշխանութիւններուն կատարեալ ձախողութիւնը՝ Հայոց Ցեղասպանութեան եւ Արցախեան ոճիրի հանդէպ պատշաճ պատմական եւ ազգային դիրքորոշում որդեգրելու մէջ։

Այսօր, երբ կը խոնարհինք մեր նահատակներու յիշատակին առջեւ, մենք՝ որպէս պատասխանատու ժառանգորդներ, կը բարձրացնենք մեր ձայնը՝ ընդդէմ ուրացման, ընդդէմ լռութեան, ընդդէմ պատմութեան աղաւաղման։

Որովհետեւ ուրացումը ինքնին յանցանք է։ Ան ոչ միայն կը պղծէ նահատակներու յիշատակը, այլ կ՛ուրուագծէ ապագայ ցեղասպանութիւններու ճանապարհը։

Ուստի կը յայտարարենք․

Ո՛չ ոք իրաւասու է հրաժարելու մեր պատմական իրաւունքէն։
Ո՛չ ոք կրնայ ցեղասպանութիւնը դարձնել բանակցութեան նիւթ։
Ո՛չ ոք կրնայ լռութեան դիմաց ընտրել ստորացումի «խաղաղութիւնը»։
Մեր պահանջը կը մնայ անփոփոխ՝

ՃԱՆԱՉՈՒՄ – ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ – ՀԱՏՈՒՑՈՒՄ։

Մենք կը կոչենք մեր համայնքին եւ ժողովուրդին ՝ մնալ միախորհուրդ, հպարտ ու պայքարող եւ կը հրաւիրենք՝ միանալու Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակի ձեռնարկներուն՝ յանուն արդարութեան, հատուցման եւ պատմական ճշմարտութեան վերահաստատման։

Մենք հաւատարիմ պիտի մնանք մեր նահատակներուն, մեր սրբազան պատգամներուն, եւ պիտի շարունակենք մեր պայքարը՝ մինչեւ վերջ, մինչեւ արդարութեան յաղթանակը։

ՀՅԴ Լաւալի «Սարգիս Զէյթլեան» կոմիտէ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայտարարություն Սյունիքի մարզի նկատմամ

Հայ Դատի կենտրոնական խորհուրդն իր խոր մտահոգությունն է հայտնում, տարածաշրջանայ

16 Հունիս 2025
Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսը

Հունիսի 16-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի Գերագո

16 Հունիս 2025
Հ.Օ.Մ.-ի Կեդրնական վարչութեան յայտարար

Հայ Օգնութեան Միութեան Կեդրոնական վարչութիւնը խոր մտահոգութեամբ կը հետեւի Հայա

16 Հունիս 2025
Հայկական Գաղութները Միջին Արեւելքի Մէջ

1- Հայկական գաղութները Միջին Արեւելքի մէջ` պատմական շարունակականութիւն եւ ներկ

16 Հունիս 2025
ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գե

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գերագույն ժողովը գումարվեց Հայաստանի Հանրա

16 Հունիս 2025
Ակնարկ.- Իրանի վրայ յարձակումին յայտար

Աշխարհը արդէն սկսած է հաշուել Իրանի վրայ Իսրայէլի յարձակման եւ Իրանի ինքնապաշտ

16 Հունիս 2025
Ավարտվել է ՀՅԴ Հայաստանի կազմակերպությ

Հունիսի 15-ին Հայաստանում իր աշխատանքներն է ավարտել ՀՅԴ Հայաստանի կազմակերպութ

15 Հունիս 2025
Թեհրանի ռմբակոծությունից վնասվել է հայ

Իրանում, իհարկե, փաստացի պատերազմական իրավիճակ է, բոլորը սպասողական վիճակում ե

15 Հունիս 2025
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Հունիսի լույս 13-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային հարվածներ են

14 Հունիս 2025
Սարգիս Ազնաւորեանի Նահատակութեան 40-Ամ

Կազմակերպութեամբ ՀՅԴ «Նիկոլ Դուման» կոմիտէին, ուրբաթ, 6 յունիս 2025-ի երեկոյեա

13 Հունիս 2025
Իրանում հայեր չեն տուժել, զոհեր և վիրա

Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներն ունեցել են կոնկրետ թիրախային բնույթ,

13 Հունիս 2025
Իրանը լուրջ պատասխան է պատրաստում

Իսրայելն այս գիշեր հարվածներ է հասցրել Իրանին: Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ

13 Հունիս 2025
Եթե ԱՄՆ–ն չզսպի Իսրայելին, ռիսկային վի

Հերթական անգամ փորձում են հարվածել Իրանին. վիճակը դեռ անորոշ է, այս պահին հնար

13 Հունիս 2025
ՀՕՄ-ը հաստատ քայլերով կը շարունակէ իր

Ամեակներու նշումը վերանորոգումի, ՀՕՄ-ի հիմքերը ամրացնելու եւ նոր ուժերով շարու

13 Հունիս 2025
Ազգային Կեդրոնական Վարչութեան Կրօնական

Նախագահութեամբ Արամ Ա. վեհափառ հայրապետին, երեքշաբթի, 10 յունիս 2025-ին սկսան

13 Հունիս 2025
«Ռազմիկ» Կը Շարունակէ Մնալ Երիտասարդու

Այսօր մեզի համախմբողը «Ռազմիկ» պաշտօնաթերթն է: Հաւաքուած ենք այսօր հաղորդակից

12 Հունիս 2025
Հայոց Ցեղասպանութեան 110-Ամեակին Նուիր

Ահաւասիկ քանի մը տարիներու տպագիր ձեւաչափով բացակայութենէն ետք, այս տարի տպագի

12 Հունիս 2025
Տեղի կունենա ՀՅԴ Հայաստանի 28-րդ Գեր

2025 թվականի հունիսի 13-15-ը տեղի է ունենալու ՀՅԴ Հայաստանի 28-րդ Գերագույն ժո

12 Հունիս 2025
Խմբագրական. Պատերազմ, որում պէտք է յաղ

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ նրա սպասաւորների դէմ ՀՀ վարչապետի աթ

12 Հունիս 2025
Ակնարկ. Նախաձեռնութիւնը Եւ Հետագայ Միա

Հայաստանի Հանրապետութեան վարչապետին անվստահութիւն յայտնելու կամ պաշտօնանկ ընել

12 Հունիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company