ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ելույթներ

Մեր պայքարը շարունակվում է

23 Ապրիլ 2025

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթը Ջահերով երթի մեկնարկին.

Այսօր մենք կանգնած ենք այս հրապարակում որպես մեկ ազգ, մեկ ձայն, մեկ անկոտրում կամք. մեր ջահերի վառ կրակներով, մեր անկոտրում կամքով:

Սա հիշողության մոմավառության վայրչ է, այլ պահանջի կրակահերթ։

Այս ջահերը, որ մեր ձեռքերում են, լույս չեն միայն։Դրանք կրակներ են՝ մեր նախնիների հիշողությունը հավերժող։Դրանք 1,5 միլիոն սպանված հայերի ոգու կրակն են՝ Մեծ Եղեռնի դժոխքից։ Մենք այստեղ ենք՝ որպես նրանց ժառանգորդ, որ չի  մոռանում, չի լռում։

Մենք եկել ենք վկայելու, բարձաձայնելու, որ հայ ժողովուրդը ոտքի է, նրա պայքարը՝ անավարտ, նրա կամքը՝ անսասան հանուն արդարաության, հանուն կանխման, ի դեմս ուրացման։

Ցեղասպանությունը ավարտված չէ, քանի դեռ ժխտումը պետական քաղաքականություն է։

Երբ Թուրքիան հրաժարվում է պատասխանատվությունից,
 
Երբ Ադրբեջանը կտրում է Արցախի հայության արմատները,
 
Երբ մեր իշխանությունները լռում են՝ ազգային հիշողությունը դիվանագիտության սեղանին ծախելու համար։
Եվ քանի դեռ աշխարհը լուռ է՝ մենք բարձրաձայնելու ենք:

Որովհետև առանց ճշմարտության՝ չկա խաղաղություն։ Առանց պատասխանատվության՝ չկա ապագա։

Մեր պահանջը՝ հստակ ու անդրդվելի է.

Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ որպես պատմական փաստ, որպես մարդկության դեմ հանցագործություն. որպես նախադեպ, որը չի կրկնվի։
Քանի դեռ հերքում ես ցեղասպանությունը, դու մեղսակից ես դրան։

Միջազգային հանրությունը պետք է դադարի խաղալ երկդիմի բառախաղերի հետ, հստակ ճանաչի դրանով իսկ կանխելով հետագա Ցեղասպանությունները։
 
Այսօր, երբ մեր պետությունը պետք է ամենաողջամիտ ձայնը լինի ցեղասպանության ճանաչման հարցում, մենք տեսնում ենք անպատասխանատու զիջումներ, ուրացում։
Այն իշխանությունը, որը ցեղասպանության հիշողությունը վերածել է դիվանագիտական փոխանակման առարկայի, պետք է հասկանա. Ազգային հիշողությունը իշխանության սեփականությունը չէ։

Այս իշխանություն այսօր մոռացության քաղաքականություն է վարում՝

Երբ դեսպանատներում չեն խոսում ցեղասպանության մասին,
 
Երբ «հարաբերությունների նորմալացում» են խոսում առանց նախապայմանների, բայց կատարում են Թուրքիայի և Ադրբեջանի բոլոր պայմաններն ու պահանջները:
 
Երբ Արցախի 120,000 տեղահանվածների համար ոչ մի միջազգային դատարան չեն բացում։
Սա պարզապես սխալ չէ։ Սա քաղաքական դավաճանություն է։

Սա լռելյայն համաձայնություն է ժխտման և ուրացման հետ։

Մենք՝ չենք հաշտվել, չենք հարմարվել, չենք լռել։

Մեր երթը՝ սա է։ Մեր ճանապարհը՝ հստակ։

Այսօր նոր սերունդ է բարձրանում՝ զորացած հիշողությամբ, լցված արդարության ծարավով, ու պատրաստ՝ պայքարի։

Այսօր այստեղ կանգնած ենք

Սարդարապատի հերոսության արյունը մեր երակներում,
 
Արցախյան պայքարի ժառանգությունը մեր հոգում,
 
Ազգային հիշողությունը մեր խղճում։

Այսօր այստեղ մենք ուղերձ ենք հղում։

Ուղերձ՝ աշխարհին։

Ուղերձ՝ մեր սերունդներին։

Ուղերձ՝ մոռացությանն ու ուրացողին։

Ձեր ներկայությունը՝ խոսք է, որ հայ ժողովուրդը չի մոռացել, չի նահանջել։

Շնորհակալ ենք ձեզանից յուրաքանչյուրին, խոնարհում և հիշատակում մեր զոհերին:

Մեր պայքարը շարունակվում է։ Ոչ ոք չի կարող մեզ սովորեցնել՝ մոռանալ:

Իշխանության լռությունը՝ մեղսակցություն է։

Մեր պայքարը՝ ազգային պատվախնդրություն։

Մի ուրացիր։ Մի նահանջիր։ Մի լռիր։

Պահանջի՛ր։ Պայքարի՛ր։ Վառ պահի՛ր՝ մինչև հաղթանակ։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայտարարություն Սյունիքի մարզի նկատմամ

Հայ Դատի կենտրոնական խորհուրդն իր խոր մտահոգությունն է հայտնում, տարածաշրջանայ

16 Հունիս 2025
Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսը

Հունիսի 16-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի Գերագո

16 Հունիս 2025
Հ.Օ.Մ.-ի Կեդրնական վարչութեան յայտարար

Հայ Օգնութեան Միութեան Կեդրոնական վարչութիւնը խոր մտահոգութեամբ կը հետեւի Հայա

16 Հունիս 2025
Հայկական Գաղութները Միջին Արեւելքի Մէջ

1- Հայկական գաղութները Միջին Արեւելքի մէջ` պատմական շարունակականութիւն եւ ներկ

16 Հունիս 2025
ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գե

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գերագույն ժողովը գումարվեց Հայաստանի Հանրա

16 Հունիս 2025
Ակնարկ.- Իրանի վրայ յարձակումին յայտար

Աշխարհը արդէն սկսած է հաշուել Իրանի վրայ Իսրայէլի յարձակման եւ Իրանի ինքնապաշտ

16 Հունիս 2025
Ավարտվել է ՀՅԴ Հայաստանի կազմակերպությ

Հունիսի 15-ին Հայաստանում իր աշխատանքներն է ավարտել ՀՅԴ Հայաստանի կազմակերպութ

15 Հունիս 2025
Թեհրանի ռմբակոծությունից վնասվել է հայ

Իրանում, իհարկե, փաստացի պատերազմական իրավիճակ է, բոլորը սպասողական վիճակում ե

15 Հունիս 2025
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Հունիսի լույս 13-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային հարվածներ են

14 Հունիս 2025
Սարգիս Ազնաւորեանի Նահատակութեան 40-Ամ

Կազմակերպութեամբ ՀՅԴ «Նիկոլ Դուման» կոմիտէին, ուրբաթ, 6 յունիս 2025-ի երեկոյեա

13 Հունիս 2025
Իրանում հայեր չեն տուժել, զոհեր և վիրա

Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներն ունեցել են կոնկրետ թիրախային բնույթ,

13 Հունիս 2025
Իրանը լուրջ պատասխան է պատրաստում

Իսրայելն այս գիշեր հարվածներ է հասցրել Իրանին: Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ

13 Հունիս 2025
Եթե ԱՄՆ–ն չզսպի Իսրայելին, ռիսկային վի

Հերթական անգամ փորձում են հարվածել Իրանին. վիճակը դեռ անորոշ է, այս պահին հնար

13 Հունիս 2025
ՀՕՄ-ը հաստատ քայլերով կը շարունակէ իր

Ամեակներու նշումը վերանորոգումի, ՀՕՄ-ի հիմքերը ամրացնելու եւ նոր ուժերով շարու

13 Հունիս 2025
Ազգային Կեդրոնական Վարչութեան Կրօնական

Նախագահութեամբ Արամ Ա. վեհափառ հայրապետին, երեքշաբթի, 10 յունիս 2025-ին սկսան

13 Հունիս 2025
«Ռազմիկ» Կը Շարունակէ Մնալ Երիտասարդու

Այսօր մեզի համախմբողը «Ռազմիկ» պաշտօնաթերթն է: Հաւաքուած ենք այսօր հաղորդակից

12 Հունիս 2025
Հայոց Ցեղասպանութեան 110-Ամեակին Նուիր

Ահաւասիկ քանի մը տարիներու տպագիր ձեւաչափով բացակայութենէն ետք, այս տարի տպագի

12 Հունիս 2025
Տեղի կունենա ՀՅԴ Հայաստանի 28-րդ Գեր

2025 թվականի հունիսի 13-15-ը տեղի է ունենալու ՀՅԴ Հայաստանի 28-րդ Գերագույն ժո

12 Հունիս 2025
Խմբագրական. Պատերազմ, որում պէտք է յաղ

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ նրա սպասաւորների դէմ ՀՀ վարչապետի աթ

12 Հունիս 2025
Ակնարկ. Նախաձեռնութիւնը Եւ Հետագայ Միա

Հայաստանի Հանրապետութեան վարչապետին անվստահութիւն յայտնելու կամ պաշտօնանկ ընել

12 Հունիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company