Հանդիպում Այգեձորի և սահմանամերձ Չինարիի բնակիչների հետ
28 Ապրիլ 2025
Ապրիլի 26-ին Տավուշի մարզի Այգեձոր գյուղում ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, նախագահ Աշոտ Սիմոնյանն ու Գերագույն մարմնի անդամները, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպում են ունեցել Այգեձորի և սահմանամերձ Չինարիի բնակիչների հետ։
«Բաց և անկաշկանդ քննարկման ընթացքում խոսել ենք մեր քաղաքացիներին հուզող բոլոր հարցրից, նրանց ներկայացրել մեր մոտեցումները, խոստացել բարձրաձայնել նրանց հուզող բոլոր խնդիրները»,- տեղեկացրել է Իշխան Սաղաթելյանը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էլ իր հերթին նշել է, որ անմիջական ու անկաշկանդ մթնոլորտում տեղի ունեցած զրույցների արդյունքում արձանագրել են, որ մեր հայրենակիցների հիմնական մտահոգությունները շարունակում են մնալ անվտանգային հարցերը, երկրի առջև ծառացած մարտահրավերները, օրվա իշխանության վարած քաղաքականությունը, մեր ինքնությանն ու ինքնիշխանությանն ուղղված սպառնալիքները։
Նշենք, որ ՀՀ տարբեր համայնքներ այցելություններն ու քաղաքացիների հետ հանդիպումները կրում են շարունակական բնույթ: