Ցավակցություն բարեկամ Իրանի ժողովրդին
30 Ապրիլ 2025
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը բացվել է Սգո մատյան՝ ապրիլի 26-ին Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի հիշատակին:
Այսօր առավոտյան ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը այցելել են ՀՀ-ում ԻԻՀ դեսպանություն եւ ՀՅ Դաշնակցության, ինչպես նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ցավակցություն հայտնել բարեկամ Իրանի ժողովրդին եւ դժբախտ պատահարի, բազմաթիվ զոհերի ու վիրավորների հարազատներին: