Իշխան Սաղաթելյանը կոչ է արել այս գիշեր Զվարթնոց օդանավակայանում դիմավորել Վեհափառ Հայրապետին
10 Հունիս 2025
ՀՅԴ Հայասատանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը կոչ է արել այս գիշեր Զվարթնոց օդանավակայանում դիմավորել Վեհապառ Հայրապետին։
«Հայ առաքելական եկեղեցին ունի ավելի շատ պաշտպաններ, քան որևէ մեկը կարող է պատկերացնել։
Սիրելի հայրենակիցներ, այս գիշեր, ժամը 01:00-ին Վեհափառ Հայրապետը վերադառնալու է Երևան։ Ուստի Հայ առաքելական եկեղեցուն մեր զորակցությունը ցույց տալու համար կոչ եմ անում այս գիշեր ժամը 00:00-ին լինել «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահի մոտ՝ դիմավորելու Վեհափառ Հայրապետին»։