ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Մարդն ինչ առաքելությամբ որ բերվել է իշխանության, շարունակում է իր գործը

11 Հունիս 2025

Հանրությունը վերջին օրերին ակտիվ քննարկում է Փաշինյան-կաթողիկոս հեռակա վեճը, որն ավելի շատ նման է մենախոսության: Նիկոլ Փաշինյանն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հասցեին տարատեսակ մեղադրանքներ հղելուց հետո անցել է հստակ գործողությունների: Եվ չնայած ՀՀ սահմանադրությունը տարանջատում է եկեղեցին պետությունից, Նիկոլ Փաշինյանը, սահմանադրական կարգը տապալելով, գրոհ է սկսել եկեղեցու դեմ: Գրում է, որ Վեհափառին պետք է դուրս բերել Վեհարանից, իսկ երեկ գրել է, որ համակարգող խորհուրդ է ձեւավորում` նոր կաթողիկոս ընտրելու համար, այն դեպքում, երբ օրենքն արգելում է գործադիր իշխանությանը՝ միջամտել եկեղեցու գործերին, առավել եւս` կաթողիկոս ընտրել: Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը ոմանք որակում են որպես բացահայտ քաղաքացիական պատերազմի կոչ: Տեղեկություններ են շրջանառվում, թե Փաշինյանին այս հարցում աջակցում են մի շարք կրոնական կազմակերպություններ․ «Կյանքի խոսք», «Եհովայի վկաներ», «50-ականներ» եւ այլ աղանդներ՝ ինչպես ժողովուրդն է բնորոշում: Իսկ հայաստանյան ընդդիմությունը զբաղված է ներքին վեճերով, իմպիչմենտի շուրջ անպտուղ զրույցներով, հանրությունն անգամ չի ընկալում, թե ինչի մասին է խոսքը, եւ ինչպես կարող է փոքրամասնություն ներկայացնող խորհրդարանական ընդդիմությունն անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին:

«Հրապարակը» զրուցել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, արցախյան երեք ճակատամարտերի մասնակից, բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանի հետ:

– Երկրում բազմաթիվ խնդիրներ կան, ամենաակտուալ թեման եկեղեցու դեմ սկսված իշխանական գրոհն է, իսկ խորհրդարանական ընդդիմությունը հանրությանը ոչ թե պայքարի է կոչում, այլ ինչ-որ անընկալելի թեմաներ է քննարկում, օրինակ` իմպիչմենտի մասին: Իսկ հանրությունը, հատկապես ընդդիմադիրներին քվե տված քաղաքացիները, ակնկալում են, որ նրանք պայքարի դուրս կգան եւ կառաջնորդեն իրենց: Որպես դաշնակցական` ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը, ՀՅԴ-ն չի՞ փորձել վիճաբանող կողմերին` Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի թիմերին հաշտեցնել, ընդհանուր հայտարարի բերել:

– ՀՅԴ-ն ազգային ազատագրական պայքարի, երկիրը ճգնաժամից հանելու միակ ճանապարհը տեսել է ամբողջ ընդդիմադիր դաշտի համախմբմամբ: Մենք այդպես ենք կարծել եւ առաջնորդվել ենք այդ գաղափարով` Հայրենիքի փրկության շարժման, Դիմադրության շարժման եւ բոլոր ընդդիմադիր շարժումների ժամանակ: Այս պահի դրությամբ մենք հասկանում ենք, որ միայն Նիկոլ Փաշինյանին հեռացնելով չէ, որ հաղթահարելու ենք մարտահրավերները, դրանից հետո էլ պետք է կարողանանք իրավիճակից դուրս գալ, իսկ առանց միասնականության, մանր-մունր հարցերի շուրջ իրար հետ վիճելով, հաստատ, տանուլ ենք տալու երկիրը եւ հաջողության չենք հասնելու: Մինչեւ վերջին շրջանը մենք փորձել ենք անել ամեն ինչ, որպեսզի առճակատումն ավելի չխորանա, կարմիր գծերը չհատվեն նորովի, չգիտեմ, թե որքան է դա մեզ հաջողվել, սակայն արել ենք դա: «Հայաստան» ֆրակցիան արել է հայտարարություն, Դաշնակցության բյուրոն է հայտարարություն արել, մենք կարծում ենք, որ այս պահի դրությամբ ռեալ չէ իմպիչմենտով հասնել հաջողությունների, բայց գուցե կան հարցեր, որոնց մենք չենք տիրապետում, մյուս թեւը տիրապետում է: Ամեն դեպքում, «Հայաստան» ֆրակցիայի պատգամավորները տվել են իրենց համաձայնությունը եւ իմպիչմենտին միանալու են, բայց, միեւնույն ժամանակ, մեր ժողովրդին պետք է անընդհատ զգոն պահենք: Մեր հիմնական խնդիրը երկրի անվտանգության հարցն է, անվիճելի փաստ է, որ եկեղեցին պետության հենասյուներից է: 1700 տարվա եկեղեցին իր պատմությամբ արդեն իսկ ապացուցել է մեզ դա: Բարձրացնում են կուսակրոնության հարցեր, իբրեւ թե առաջնորդվում են դրանով, բայց սա ո՛չ կուսակրոնության հարց է, ո՛չ էլ անգամ անձերի հարց է, այստեղ խնդիրը Թուրքիայից եւ Ադրբեջանից եկող հրահանգներն են, որոնք պարտաճանաչ կատարում է թուրք-ադրբեջանական զինվորը, այդ դավաճանը: Հուսանք՝ այս ընթացքում շատ բաներ ջրի երես կբարձրանան: Տա Աստված, որ իմպիչմենտով կարողանանք ազատվել չարիքից: Մենք միայն ուրախ կլինենք, մեզնից հասնում է աջակցել, մենք աջակցում ենք:

– Նիկոլ Փաշինյանը խորհուրդ է ձեւավորում` կաթողիկոսին փոխարինող գտնելու համար, Ձեր կարծիքով` այս հարցում հաջողություն կունենա՞, եթե հաշվի առնենք, որ հավաքական ընդդիմությունը, որից հանրությունը սպասելիքներ ունի, զբաղված է իմպիչմենտով:

– Նիկոլ Փաշինյանը վաղուց է բռնել բռնապետության ճանապարհը, սա արդեն որեւէ մեկի մոտ կասկած չի հարուցում, մենք վաղուց դադարել ենք զարմանալ նրա գործողությունների վրա: Մարդն ինչ առաքելությամբ որ բերվել է իշխանության, շարունակում է իր գործը` Արցախը հանձնելուց հետո արդեն Հայաստանն է մաս-մաս անում: Կհաջողվի՞ նրան եկեղեցու դեմ պայքարում հաջողության հասնել, կարծում եմ` ոչ, վստահ եմ, որ նա տարբեր դավաճանների է գտնելու, անգամ՝ եկեղեցու ներսից, ինչը կհանգեցնի եկեղեցու թուլացմանը, սակայն դա էլ է ժամանակավոր բնույթ կրելու: Ինչ վերաբերում է ընդդիմությունից սպասելիքներ ունենալուն, ապա հասարակությունը եթե մեզնից սպասելիքներ ունի, ապա հարց է, թե քանի տոկոսի մասին է խոսքը: Մենք հասարակության աջակցության կարիքն ունենք, ցավոք, նախորդ շարժումները չհաջողեցինք, այնուամենայնիվ կարծում եմ` դրանք շատ ավելի լավ կազմակերպված էին, քան Նիկոլի կազմակերպած շարժումները: Տարբերությունն այն է, որ Նիկոլն ունեցավ աջակցություն, ինչպես նաեւ այլ գործոններ նպաստեցին նրա հաջողությանը, իսկ մենք այսօր ունենք աջակցության կարիք: Սակայն երբ ճիշտ հաշվարկներ անենք, անպայման դուրս կգանք փողոց, որպեսզի մեր մեթոդներով, մեր միջոցներով կարողանանք պաշտպանել մեր եկեղեցին ու պետությունը, բայց թե որն է լինելու տրիգերը, որ մարդիկ դուրս գան պայքարի՝ չգիտեմ: Ինձ թվում է` եկեղեցու դեմ սկսված արշավն արդեն իսկ լուրջ նախադրյալ է: Շատ կարեւոր է նաեւ ընդդիմության միասնականությունը, թե որքանով այն կհաջողի, պարզ կլինի առաջիկայում, ինչից հետո կհասկանանք մեր անելիքները: Բնականաբար, ժողովուրդն ունի առաջնորդողի կարիք: Ցավոք, մեր ժողովուրդը միշտ հույսեր է կապում անձերի հետ, չկա հավաքական պատասխանատվության զգացում, մարդիկ անդադար ինչ-որ դեմքերի են ուզում տեսնել: Օրինակ, Դաշնակցությանը պետք է վստահել ընդհանուր կերպով, որպես 135 տարվա կուսակցություն, բայց ժողովուրդը շարունակ անուններ է ուզում լսել՝ ինստիտուտները կարեւորելու փոխարեն:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company