ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Քննարկում
  • Արցախ
  • Լուրեր

«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրները և լուծումներ» թեմայով ընդլայնված քննարկում ՝ Աժ-ում

24 Սեպտեմբեր 2026

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանի նապաձեռնությամբ, ԱԺ-ում տեղի ունեցավ «Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրները և լուծումներ» թեմայով ընդլայնված քննարկում։

Քննարկամանը հրավիրված էին ԱԺ երեք խմբակցությունների պատգամավորներ, ինչպես նաեւ ՀՀ պետական գերատեսչությունների, արցախցիների իրավունքների պաշտպանությունը հետապնդող ՀԿ–ների, Արցախի Հանրապետության քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ։

«Արցախից բռնի տեղահանված, էթնիկ զտման ենթարկված մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավունքները մեզ համար՝ «Հայաստան» դաշինքի համար, միշտ ունեցել են կարևորագույն նշանակություն։ Մեր համոզմունքն այն է, որ մինչև մեր հայրենակիցները կարողանան իրացնել վերադարձի իրենց իրավունքը, որը արցախահայերի անքակտելի իրավունքն է և որևէ կերպ չի կարող դիտվել որպես պատերազմի առիթ կամ հայ-ադրբեջանական հարաբերություններում լարվածության աճ հրահրող գործոն, նրանք Հայաստանի Հանրապետությունում պետք է ապրեն արժանապատիվ, հնարավորինս կոմպակտ, իսկ մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական կարիքները պետք է պատշաճ կերպով հարգվեն և բավարարվեն»,- քննարկմանն ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը։

Իր խոսքում Լիլիթ Գալստյանը նշեց, որ Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի իրականացրած հետևողական ագրեսիայի և ցեղասպանական գործողությունների հետևանքով մեր հայրենակիցները՝ Արցախի բնիկ բնակչությունը, ուղիղ 3 տարի առաջ ենթարկվեց ցեղասպանական գործողության, էթնիկ զտման, և 120.000 մեր հայրենակիցներ հարկադրված էին լքել իրենց հազարամյակների բնօրրանը և ապաստան գտնել հայրենիքում

«Բռնի տեղահանումը, բնականաբար, մարդասիրական, իրավական, սոցիալական, տնտեսական, մշակութային, հոգեբանական բազմաթիվ և բազմաշերտ խնդիրներ առաջ բերեց, խնդիրներ, որոնք այս 3 տարիների ընթացքում, բնականաբար, թե՛ ՀՀ կառավարության, թե՛ հասարակական կազմակերպությունների կողմից, բարեսիրական տարբեր կազմակերպությունների կողմից, անհատների կողմից փորձ է արվում տարբեր ծրագրերի միջոցով լուծել»,- ասաց նա։

Խնդիրների խումբը, ըստ Լիլիթ Գալստյանի, մեծ է․ «Այդ ծրագրերի միջոցով փորձ է արվում նվազագույն կարիքները գոնե բավարարել, ապահովել սոցիալական կայունություն, դրանք վերաբերում են թե՛ բնակարանային խնդրին, քաղաքացիությանը, կրթամշակութային խնդիրներին, այսինքն՝ մի մեծ խնդրախումբ է, որն այսօր էլ շարունակում է լինել իբրև մարտահրավեր, դրանք շարունակական արժևորման, գնահատման անհրաժեշտություն ու կարիք ունեն»։

Նրա խոսքով՝ արցախահայության իրավունքների գնահատումն իրականացվել է ոչ միայն հայկական կազմակերպությունների, այլ նաև միջազգային կազմակերպությունների կողմից՝ Human Rights, Freedom House, Amnesty International․ «Նրանք ևս անցնող 3 տարիների ընթացքում խոսել են արցախահայության իրավունքների մասին, անդրադարձել պետական աջակցության որակի, քանակի, բնակվարձի, ընդհանուր սուբսիդիաների փուլային դադարեցման խնդիրներին, իրավունքների պաշտպանության լայն սպեկտրին»։

Ըստ Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանի՝ Արցախի մշակույթի վերաբերյալ փաստաթղթերը կարելի է պահպանել թվային արխիվում, հուշարձանների նկարագրություններն էլ, լուսանկարները կարելի է վերականգնել, բայց կորցրած մշակույթը կրողին այլևս հնարավոր չէ փոխարինել արխիվով։ «Հետևաբար, առաջարկում եմ Արցախի տեղահանված բնակչության մշակութային իրավունքները դիտարկել որպես խորհրդարանական վերահսկողության առանձին ուղղություն։ Այստեղ շատ կարևոր է հենց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի դիրքորոշումը։ Մեր խնդիրն է այնպես անել, որ արցախահայության մշակութային հիշողությունը շարունակի ապրել, զարգանալ և փոխանցվել հաջորդ սերունդներին։ 10 տարի անց այս խնդիրներն ավելի բարդ կլինի լուծել»,- ասաց նա։

Սերգեյ Շահվերդյանը նաև շեշտեց, որ բռնի տեղահանված բնակչության մշակութային իրավունքները չեն վերանում բնակության վայրի կորստով, ընդհակառակը, տեղահանության պայմաններում դրանց պաշտպանության անհրաժեշտությունն ավելի հրատապ է դառնում։

«Արցախ» միության ղեկավար Արտակ Բեգլարյանն էլ մի շարք հարցերի կողքին առանձնագրեց բնակարանների հարցը: Նշեց, որ իրավիճակը ծայրայեղ վատթարացավ, երբ պետությունը դադրեցրեց վարավճարներ տրամադրելը: Ըստ նրա` արցախցիների մոտ աղքատության ցուցանիշը հասնում է 60-70 տոկոսի: Նա նշեց, որ Հայաստանում ապրող արցախցիների համար մեծագույն խնդիր է քաղաքական բարձր շրջանակների կողմից ձրավորված տեղեկատվական–հոգեբանական մթնոլորտը` պարբերաբար գեներացվող ատելության խոսքը, որը լրացուցիչ սրվում է տարբեր մակարդակներում։ Ըստ Բեգլարյանի՝ իրավապահ համակարգն այս հարցում իրեն պետք է պատասխանատու պահեր, այնինչ առկա է խիստ ընտրողական, խտրական վերաբերմունք նրանց կողմից, և որևէ կերպ քրեական վարույթեր չեն նախաձեռնվում, երբ արցախցիների նկատմամբ ատելության խոսք է հնչում, եղած վարույթներն էլ քնեցվում են, ու որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում։

Նշենք, որ քննարկման մեկնարկից քիչ անց ՔՊ-ական պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը:

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company