Պետք է կռիվ տալ
11 Հունիս 2025
«Նիկոլ Փաշինյանն իշխանության գալու հաջորդ օրվանից պայքարել է եկեղեցու դեմ, եթե նախկինում դա անում էր տակից այլ մարդկանց ձեռքով, հիմա բացահայտ արշավանքի է անցել եկեղեցու դեմ, ծանոթ եք իր վերջին հայտարարությանը՝ խմբեր ձևավորելու մասին»,- օդանավակայանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նշենք, որ բազմաթիվ քաղաքացիներ, քաղաքական, հասարակական գործիչներ, իրավաբաներ, փորձագետներ եկել են օդանավակայան՝ դիմավորելու և իրենց աջակցությունը հայտնելու ԱՄԷ-ից Հայաստան վերադարձողՎեհափառ Հայրապետին։
Իշխան Սաղաթելյանի խոսքով, ծանոթ լինելով Նիկոլ Փաշինյանի ձեռագրին, անցած ճանապարհին՝ բոլորի համար պարզ է, թե ուր է տանում նա հասարակությանը։
«Սա զորակցություն է եկեղեցուն, Վեհափառին, եկել ենք ասելու, որ եկեղեցին մենակ չէ, թույլ չենք տալու, որ այդպես վարվեն մեր եկեղեցու հետ։ Սա առաջին պարզ քայլն է՝ համերաշխություն եկեղեցուն։ Եթե ուզում ենք այդ հրեշին մտցնել իր բույնը, պետք է կռիվ տալ, պետք է լինի համապատասխան արձագանք»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։