ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Մենք պայքարել ենք, պայքարում ենք և պայքարելու ենք

11 Հուլիս 2025

«Անընդհատ որ գոռում են՝ «մեզ ուզում են գյուլեն, սպանեն», վստահեցնում եմ՝ իրենք մեզ պետք են ողջ և առողջ, գյուլելով պատժելու ցանկություն չունենք»,- հուլիսի 10-ին դատարանի բակում, ուր ընթանում էր ՀՅԴ ՀԵՄ անդամ 18-ամյա Անդրանիկ Չամիչյանի գործով դատական նիստը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՀՅԴ-ին վերագրվող իբրև «ահաբեկչություն» կազմակերպելու մեղադրանքներին:

«Դաշնակցականների տները խուզարկություններ անելը, նման մեթոդներով մեր հետ վարվելը նոր երևույթ չէ, անցնող հինգ տարվա մեջ պարբերաբար է եղել է, բայց հիմա ՀՅԴ երիտասարդներին մեղադրել ահաբեկչություն կազմակերպելու մեջ, մի նոր ծավալի, նոր մասշտաբի խուժանություն է, որն արվում է Նիկոլ Փաշինյանի հրահանգով և ուժային կառույցների անմիջական կազմակերպմամբ և մասնակցությամբ։ Նպատակը շատ պարզ է։ Դաշնակցությունը, որպես ազգային, համահայկական կուսակցություն, որպես կայացած համակարգ, սրանց հանձման և մեր պետականության վերացման քաղաքականության դեմ պայքարող հիմնական ուժերից է։ Սրանք փորձում են ձերբակալություններով, վարկաբեկելով մեկուսացնել Դաշնակցությանը՝ փորձելով ջարդել այն դիմադրության օջախները, որ գոյություն ունեն․․ Շատ կարճ ժամանակ հետո պարզվելու է, որ ոչ միայն ահաբեկչության նախապատրաստություն չկար, այլ նաև ամեն ինչ սարքված էր, նաև այն քննիչների, մարդկանց կողմից, ովքեր փորձում են այս ամենը վերագրել մեզ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

«Նիկոլ Փաշինյանի հետ ունեն գրավոր պայմանավորվածություն, այն կապիտուլյացիայի պայմանագիրը, որին Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «խաղաղության պայմանագիր», շատ հստակ այդ փաստաթղթում ձևակերպումները կան, որ ազգային ուժերին, այն ուժերին, որ փորձում են նաև ռևանշիստական անվանելով սահմանափակել նրանց գործունեությունը, Փաշինյանն ունի գրավոր պայմանավորվածություն Ալիևի հետ՝ այդ գործընթացը իրականացնելու համար, որովհետև ու՞մ համար պարզ և հայտնի չի, եթե կա Դաշնակցությունը, թուրքերն ու ադրբեջանցիները չեն կարող Հայաստանում իրենց լավ զգալ, չի կարող Հայաստանը թրքացվել։ Մենք 135 տարի պայքարել ենք մեր ժողովրդի իրավունքների, մեր պետության, անկախության, ինքնիշխանության համար, և այո՛, այդ պայքարը կանգ չի առնելու, որևէ կերպ կանգ չի կանգ առնելու, իսկ ինչ վերաբերվում է Դաշնակցության փակելուն, եթե այս երկրում մի բան պետք է փակվի ու գործունեությունը կասեցվի, դա՝ ՔՊ-ն է։ Իսկ փորձերը Դաշնակցությանը կասեցնելու այս 130 տարվա մեջ շատ են եղել, հիմա այդ փակողները չկան, բայց Դաշնակցությունը կա ու լինելու է, որովհետև մեր նպատակը բխում է մեր ժողովրդի հավաքական շահերից, մեր պետությունից, իսկ մենք բացի պետությունը պաշտպանելուց, այլ բան չենք արել»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

«Դաշնակցությունը մեկ անձի, մեկ հոգու շուրջ ստեղծված խմբակ չէ՝ ի տարբերություն իրենց։ ՀՅԴ-ն ազգային, ընկերվարական, հեղափոխական կուսակցություն է, սա համակարգ է ու, այո՛, Դաշնակցությունը հայ ժողովրդի իմունիտետն է, որն իրենք չեն կարող կոտրել։ Չի՛ ստացվելու, մենք այս բռնաճնշումների միջով անցել ենք միշտ, անցնելու ենք, այստեղ առաջինը մեր պետությունն է, մեր հայրենիքն է ու դրա համար մենք ցանկացած զրկանքների և զոհողությունների պատրաստ ենք, հետևաբար այս ամենը կանգնելու է իրենց կոկորդին»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

«Շատերը նաև լկտիաբար այս օրերին թիկունքից հարվածելով, ինչ-որ ամեն ինչ մանիպուլացնելով, թե իբր մենք ասում ենք՝ սպասեք ժողովուրդ, ոչ մի բան պետք չի անել, ես պարզ ասում եմ՝ ո՞վ իրավունք ունի, Հայաստանի ո՞ր քաղաքական ուժը կամ քաղաքական գործիչն է վաստակել այդ իրավունքը, որ կարող է Դաշնակցությանը, ինձ մեղադրել, որ մենք անցնող տարիների ընթացքում ոչ մի բան չենք արել, ասել ենք՝ ժողովուրդ ջան, նստեք, սպասեք։ Ես շատ-շատերին անվանական մեղադրելու իրավունք ունեմ։ Հիմա մի կողմից մեղադրում են, թե՝ ոչ մի բան չեք արել, մյուս կողմից էլ մեղադրում են՝ դե լավ, ինչ-որ շարժում եղել է, դուք եք համակարգել, ձախողել եք, էդ ո՞նց հասկանալ։ Չեմ ուզում ամեն մի փսլնքոտի անդրադառնամ, բայց մենք մեր անցած յուրաքանչյուր օրվա համար պարզ ճակատով մեր ժողովրդին կարող ենք բացատրություն տալ»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ «Մենք պայքարել ենք, պայքարում ենք և պայքարելու ենք, իսկ ինչ վերաբերում է սրանց հեռացման ճանապարհներին, ասել եմ ու շարունակում եմ պնդել, պետք է հասնենք մի կետի, կազմակերպենք մեր ժողովրդին, համաժողովրդական ընդվզման միջոցով հեռացնենք այս իշխանություններին, դրա և՛ հնարավորությունները կա, և՛ ճանապարհը կա, պարզապես պետք է ֆեյսբուքից դուրս գալ, ժողովրդի հետ աշխատել, գործուն քայլեր ձեռնարկել և անկապ դիվիդենտներ կամ փիարվելու փոխարեն գործ անել ու հասնել այդ կետին․ ՀՅԴ-ն գնում է այդ ենք ճանապարհով»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասները տեսանյութում

https://www.arfd.am/wp-content/uploads/2025/07/AQO4nGDr0fgQHrDKeQAPDH03AHBy4EEsXSXaCxYhyQDeAUHiZnUzvvoH6Qer5cujW2BJwoszCTvhEccXZ0j3OL7lcUiVo5R4L8OWxZSIOT9jmQ.mp4
FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ ՀԵՄ բողոքի ակցիան՝ ի պաշտպանությո

Հայ Յեղափոխական Դաշնակցության Երիտասարդական միության անդամները այսօր՝ հուլիսի

11 Հուլիս 2025
ՀՀ իշխանությունը ջղաձգվում է, երբ արտա

«Բոլորի համար այլևս ակնհայտ է, և՛ Հայաստանի ներսում, և՛ դրսում, որ այն, ինչ իր

11 Հուլիս 2025
ՀՅԴ ՀԵՄ հայտարարությունը. Դատապարտում

Վերջին օրերին մենք ականատեսն ենք լինում Դաշնակցության և ՀՅԴ Հայաստանի Երիտասար

11 Հուլիս 2025
Տեղի ունեցաւ Գարեգին Նժդեհի Կիսանդրիի

Կազմակերպութեամբ ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» կոմիտէին, ուրբաթ, 4 յուլիս 2025-ին, երեկո

11 Հուլիս 2025
Մենք պայքարել ենք, պայքարում ենք և պայ

«Անընդհատ որ գոռում են՝ «մեզ ուզում են գյուլեն, սպանեն», վստահեցնում եմ՝ իրենք

11 Հուլիս 2025
Նիկոլական զազրելի ու տգետ ողջ քարոզչակ

Իրավապահների այսօրվա «գործողությունները» Փաշինյանի՝ խորհրդարանում հնչեցրած «սա

10 Հուլիս 2025
Վարչախումբը քաղաքական հետապնդում է իրա

Այսօր վաղ առավոտից՝ օրվա տարբեր ժամերին ՀՅԴ անդամների տներում իրականացվել են խ

10 Հուլիս 2025
ՀՅԴ ՀԵՄ. Դատապարտում ենք յուրաքանչյուր

Հրապարակում ենք հոլովակ, որտեղ արդեն տարիներ շարունակ ՀՅԴ ՀԵՄ-ի կողմից իրականա

10 Հուլիս 2025
Մեզ լռեցնել չեն կարող

Իշխանական ռեպրեսիաներն ու իրավական «մասկի շոուները» Հայաստանում շարունակվում ե

10 Հուլիս 2025
Խուզարկություններ՝ ՀՅԴ անդամների տներ

Վաղ առավոտից ուժային կառույցները կրկին ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Այս պա

10 Հուլիս 2025
ՀՅԴ Պատուիրակութիւնը Այցելեց Վարչապետա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու, երեսփոխան Յակոբ Բագրատունի եւ

10 Հուլիս 2025
Իշխանության քաղաքական տեռորի ալիքը բար

Էրդողանից մինչև Ալիև․ կոնկրետ արդյունքներ։ Հունիսի 20-ին, Փաշինյանն աշխատան

10 Հուլիս 2025
Գահիրէի Մէջ Մեծ Շուքով Նշուած Է Հայաստ

Գահիրէի մէջ մեծ շուքով նշուեցան Հայաստանի Ա. Հանրապետութեան անկախութեան 107-րդ

10 Հուլիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչները Մոսկվայում քննար

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանն ու ՀՅԴ Հայաստան

09 Հուլիս 2025
Արցախահայության վերադարձի իրավունքի իր

ԱՄՆ Կոնգրեսում, հուլիսի 8-ին, անցկացվել է կոնգրեսական բրիֆինգ՝ նվիրված բռնի տե

09 Հուլիս 2025
Բռնապետն անցել է վայրագությունների նոր

Երկու շաբաթ է՝ բռնապետն անցել է վայրագությունների նոր փուլի։ Արշավ է Մայր Աթո

09 Հուլիս 2025
Մեր Համայնքի Քաղաքական Գործօնի Հանգամա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի արտասանուած խօ

09 Հուլիս 2025
Ըմբշամարտի փոխարէն Հերոսամարտ

«Նախանձը վիրաւորանք կը պատճառէ կեղծ ու շեղող մեղադրանքներու ճամբով, այսինքն զր

09 Հուլիս 2025
Աւարտական Վտանգաւոր Ջղաձգումներ

Երկուշաբթի, 7 յուլիսի առաւօտուն Փաշինեան հերթական գրառումով թելադրանք կատարեց

09 Հուլիս 2025
Ազգային իշխանութեան նախաձեռնութեամբ. Լ

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի նախաձեռնութ

09 Հուլիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company