ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Լուրեր

ՀՅԴ ՀԵՄ բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն ձերբակալված ընկերների

11 Հուլիս 2025

Հայ Յեղափոխական Դաշնակցության Երիտասարդական միության անդամները այսօր՝ հուլիսի 11-ին բողոքի ակցիա են իրականացրել Քննչական կոմիտեի շենքի դիմաց՝ ի պաշտպանություն իրենց ձերբակալված ընկերների։

Երիտասարդները ՔԿ էին բերել «սթրայքբոլ» խաղի համար նախատեսված աքսեսուարներ, ինչպես նաև շապիկներ, որոնց վրա գրված էր ՀՅԴ պատմական կարգախոսը՝ «Մահ կամ ազատություն»։ Նրանք նշել են, որ ՀՅԴ կարգախոսը շուրջ 130 տարվա պատմություն ունի և մաս է կազմում իրենց գաղափարական ժառանգության։

ՀՅԴ երիտասարդները կոչ են արել իշխանություններին դադարեցնել ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական հետապնդումները։

«Սիրելի՛ հայրենակիցներ, եթե ունեք ջրի ատրճանակներ, ամանորյա պայթուցիկներ, հրավառության որևէ նյութ, ապա ապահովված եք։ Բայց եթե ունեք ընդդիմադիր հայացքներ՝ դուք համարվում եք ահաբեկչություն նախապատրաստող։»

Նրանք նշել են, որ իրենց բերած իրերը ազատ վաճառվում են ցանկացած զինվորական կամ սպորտային խանութում։

«Կոչ ենք անում իրավապահներին զերծ մնալ ապօրինի և ծիծաղ առաջացնող գործունեությունից և անհապաղ ազատ արձակել մեր ձերբակալված ընկերներին», – հայտարարել են երիտասարդները։

Ակցիայի ավարտից հետո երիտասարդները ՔԿ Երեւանի վարչության շենքի մոտ են նետել իրենց հետ բերած իրերը՝ ՀՅԴ կարգախոս «Մահ կամ ազատություն» գրությամբ շապիկներ, «Սթրայքբոլ» խաղի համար նախատեսված խաղալիք զենքեր:


Անդրանիկ Չամիչյանին կալանավորել են զուտ նրա համար, որ սիրել է ստրայքբոլ խաղալ. լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Ժորա Ավդալյանը։

«Ոչ մի անօրինական բան չի ունեցել իր մոտ։ Այն ամեն ինչն, ինչ Անդրանիկ Չամիչյանը ունեցել է, ամեն պատահած խանութից կարելի է գնել։ Սա ուղղակի աբսուրդ է և ծիծաղելի։ Մյուս մեր ընկերների տնից հայտնաբերված իրերը նույնպես օրինական են։ Նույնիսկ հրապարակված նկարի կողքը այդ իրերի իրավունքները դրված են»,- նշել է նա:


Ըստ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի՝ սա Դաշնակցության դեմ արշավ է։

«Սա նրա համար չի, որ Անդրանիկ Չամիչյանին ձերբակալեն, դաշնակցականներից մի քանիսին ապօրինի զրկեն ազատությունից։ Սա դաշնակցության դեմ արշավ է, ինչպես եկեղեցու դեմ է արշավ իրականացվում։ Եվ այստեղ հարց է առաջանում՝ ինչու են սա իրականացնում, ինչ են անելու առաջիկայում, որ նման արշավների կարիք ունեն։

ՀՅԴ-ն փակելու մասին հայտարարություններն արվում են զուգահեռ այն գործողություններին, որոնք իրականացվում են, դրանով իսկ ցույց են տալիս, որ այս գործողություններն իրավական գործընթացների հետ կապ չունեն, ունեն քաղաքական նպատակ, քաղաքական դրդապատաճ, քաղաքական նպատակադրումներ»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company