Նիկոլական զազրելի ու տգետ ողջ քարոզչական մեքենան լծվել է ահաբեկչություն կեղծ պիտակը Դաշնակցությանը կպցնելու գործին
10 Հուլիս 2025
Իրավապահների այսօրվա «գործողությունները» Փաշինյանի՝ խորհրդարանում հնչեցրած «սաղիդ կլցնեմ ԱԱԾ-ի պադվալները» հանձնարարականի ուղիղ կատարումն է։
Սա բռնապետական ռեժիմի կողմից իրականացվող պետական ահաբեկչություն է՝ 37 թ. ձեռագրով, որը որևէ առնչություն չունի օրենքի և իրավունքի հետ:
Նպատակը՝ լռեցնել և բռնաճնշել ընդդիմության հնարավոր օջախները: Հայ Առաքելական եկեղեցին և Դաշնակցությունը սրանց համար թշնամական թիրախ են, արշավում են ամենաանբարո և քստմնելի մեթոդներով:
Այսպես կոչված հետախուզությամբ բացահայտված առարկաները օրինական են տնտեսական կամ կենցաղային․․․ահաբեկչության հետ որևէ առնչություն չունեն։
Իրավապահ համակարգը վստահաբար գիտակցում է, որ դարձել է Փաշինյանին ու ռեժիմին ծառայող կլասիկ բռնատիրական գործիք:
Զուգահեռ՝ նիկոլական զազրելի ու տգետ ողջ քարոզչական մեքենան լծվել է ահաբեկչություն կեղծ պիտակը Դաշնակցությանը կպցնելու գործին:
Այս կեղծ և անբարո մեղսագրման տակ իշխանությունները կփորձեն ներսում և դրսում արդարացնել իրենց հակաիրավական-ռեպրեսիվ գործողությունները:
Սա նաև հանրային ուշադրությունը շեղող գործողություն է՝ հերթական հակազգային և հակապետական քայլը քողարկելու համար: Ակնհայտ է, թե այսօրվա Փաշինյան-Ալիև հանդիպումն ինչ հետևանքներով է հղի՝ մասնավորապես Սյունիքի համար:
Դաշնակցությունը ռեպրեսիաներ շատ է տեսել, ծանոթ ձեռագիր է 90-ական թվականներից։
Բայց ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ավելին է, քան շարքային կուսակցություն լինելը:
Այն ազգային գաղափարախոսություն է և արժեքային հենք ու ողնահար հարյուր հազարների համար:
Լիլիթ Գալստյան
ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր
