ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Լուրեր

7 ձերբակալվածներից 5-ն ազատ արձակվեցին հիմքերի բացակայության պատճառով

13 Հուլիս 2025

Ձերբակալվածների պահման վայրից այսօր ազատ արձակվեցին հուլիսի 10-ին «ահաբեկչության նախապատրաստման» գործի շրջանակում ձերբակալված 5 երիտասարդներ, այդ թվում՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանը, ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը, ՀՅԴ անդամ Տարոն Մանուկյանը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը նշեց. «Այս ամենը իշխանությունների որդեգրած կեղծ քաղաքականության արդյունքն է, իրենց այս անօրինականությունները, ձերբակալությունները, կալանավորումները մեզ համար դարձել է ապրելակերպ։ Սա հերթական բռնաճնշումն էր, որով ուզում են մեզ լռեցնել»։

ՀՅԴ  Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ձերբակալվածների թվում մի երիտասարդ կար, որը ո՛չ Դաշնակցության հետ կապ ուներ, ո՛չ Երիտասարդական միության, ո՛չ էլ նույնիսկ բազմաչարչար սթրայքբոլ խաղի հետ։

«Առաջին օրը, երբ խուզարկում էին տունը, ինչ-որ անուններ էին որոշման մեջ, դե բոլորին ճանաչում էինք։ Մի անուն կար, որը որևէ մեկիս ծանոթ չէր։ Էս 3 օրը գլուխ էին կոտրում, թե ով է։ Քանի որ ծառայամետ քննիչներն առաջին իսկ օրն արգելեցին տեսակցությունները, նաև պատգամավորական այցերը, շփում չունեինք։ Նոր հարազատները եկան, մտածում էինք, որ սթրքայբոլ խանութի տերը կարող է լինել։ Հարազատներն ասում են՝ ի՞նչ խանութ, ի՞նչ բան, սանտեխնիկ է։ Տղան դուրս եկավ, որևէ մեկին չի ճանաչում։ Տնից մարդուն բռնել, բերել են, 3 օր պահել են ահաբեկչության կասկածանքով»,- նշեց Մանուկյանը։

Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանն էլ ասաց, որ այդպես էլ չի հասկացել, թե ինչու է 3 օր անցկացրել անազատության մեջ։
«Ինչի կասկածանքով ինձ մեղադրում էին, ուղղակի աբսուրդի ժանրից է, որևէ նման դրվագի հետ կապ չեմ ունեցել, չեմ էլ ունենա երբևէ»,- լրագրողի հետ զրույցում նշեց Տարոնը։

Նրա կարծիքով՝ այս ամենն արվում է պարզապես մարդկանց լռեցնելու, վախի մթնոլորտ սերմանելու համար։ Շեշտեց՝ այս ամենն անհետևանք չի մնալու, և փաստաբանները բողոքարկելու են ապօրինի ձերբակալությունը։

Վահագն Մատինյանն էլ ընդգծեց, որ իր տանն իրականացված խուզարկության արդյունքում ապօրինի որևէ բան չէր հայտնաբերվել։ Նրա կարծիքով՝ թերևս իրենց ՁՎՊ-ում պահելու նպատակը ստուգողական գործողություններ իրականացնելն էր։

ՀՅԴ  Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանն իր խոսքում նշեց՝ պարզապես Փաշինյան-Ալիև հանդիպմանը զուգահեռ իշխանություններն ու իրավապահ մարմինները որոշել էին հերթական շոուն անել։ Ըստ նրա՝ իրավիճակի աբսուրդը ցույց է տալիս նաև այն հանգամանքը, որ 7 ձերբակալվածներից 5-ն ազատ են արձակվում, քանի որ նրանց մեղադրանք չի առաջադրվել հիմքերի բացակայության պատճառով։

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Միանսյանն էլ խոսելով ՀՅԴ երիտասարդների դեմ շինծու մեղադրանքների մասին, ասաց. «Նիկոլահպատակ իրավապահ համակարգը չի կարողանում հիմնավորել այս ապօրինի ձերբակալությունները»:

Նշենք, որ կալանավորվել է 2 անձ, որոնցից մեկը սթրայքբոլ խաղի սիրահար 18-ամյա Անդրանիկ Չամիչյանն է, ևս 1 անձ կալանավորվել է տանն ապօրինի նռնակ ունենալու համար, սակայն նրա գործն առանձնացվել է «ահաբեկչության նախապատրաստման» պատմությունից, նրան մեղադրանք է ներկայացվել ապօրինի զենք, զինամթերք պահելու համար։

Տեսանյութն այստեղ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սա աղետ է, որը պատմական, քաղաքագիտական

Օրերս ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանը «Շողակաթ» հեռուստաընկերությա

06 Նոյեմբեր 2025
Իշխանությունն ամեն գնով ուզում է հաղթե

Քարոզարշավը հոկտեմբերի 22-ից է սկսվել, բայց ՔՊ-ն` իրեն բնորոշ ոճով, վաղուց է բ

06 Նոյեմբեր 2025
Որպէսզի յաղթահարւի ազգակործան սպառնալի

Որեւէ երկրի ազգային թէ՛ պետական կայունութիւնը կամ անկայունութիւնն պայմանաւորւա

06 Նոյեմբեր 2025
ՀՅԴ ՀԵՄ ակցիան՝ կառավարության շենքի դի

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամներն այսօր, նոյեմբերի 6-ին ակցիա են

06 Նոյեմբեր 2025
Փանթուրանիզմ. Հայը Եւ Միւսները

Մտածե՛լ վաղորդայններու մասին, նայի՛լ մաշեցնող վէճերէ եւ պայքարներէ անդին: Այս

06 Նոյեմբեր 2025
Հայ Օգնութեան Միութեան հիմնադրութեան 1

ՀՕՄի խորհրդաժողովին մասնակցողները Հայ Օգնութեան Միութեան հիմնադրութեան 115ամե

06 Նոյեմբեր 2025
Պաշտօնական կողոպուտը որքա՞ն կրնայ շարո

Միացեալ Նահանգներու քաղաքատնտեսական բեմին վրայ վերջին շաբաթներու զարգացումները

05 Նոյեմբեր 2025
Get Lost!

Գրած եմ քանիցս, որ Սեւանն ու ազերիներու վերադարձը ՀՀ սահմաններէն ներս հարցեր ե

05 Նոյեմբեր 2025
Պաքուի Մէջ Կը Դատուի Հայաստանը

31 հոկտեմբեր 2025-ին Պաքուի մէջ աւարտեցաւ Արցախի Հանրապետութեան ռազմաքաղաքական

05 Նոյեմբեր 2025
Ի՞նչ հարված ստացավ Հայաստանը Ացախը հան

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Արցախը հայության ազգային ինքնության բաղկացուցիչն է՝ որպես հայր

05 Նոյեմբեր 2025
Հինգ Տարի Առաջ` Այսօր. Շուշիի Պաշտպանո

2020-ի Շուշիի պաշտպանութեան մարտերուն նահատակուեցան հալէպահայ երիտասարդներ Յար

05 Նոյեմբեր 2025
Բաքվում Եվրոպայի ռաբբիների համագումարի

Անցած շաբաթ տեղի ունեցավ նշանակալի զարգացում, որում ներգրավված էին Ադրբեջանը,

04 Նոյեմբեր 2025
Գործարքային գիտելիք, հացով պայմանավորվ

Այսօր հայ իրականության մեջ ամեն պահի բախվում ես նույն խնդրին, երբ կրթությունը

04 Նոյեմբեր 2025
Խաղաղությունը հնարավոր է, երբ կա արժան

Ի՞նչ է նշանակում համաձայնություն տալ փաստաթղթի, որտեղ չկա գեթ մեկ կետ, որը կսա

04 Նոյեմբեր 2025
Ղարաբաղեան հիմնախնդրի միջազգայնացման ն

Երբ պատրաստում էինք այս յօդուածը, նկատեցինք, որ հետաքրքիր զուգադիպութեամբ, ուղ

04 Նոյեմբեր 2025
Ակնարկ. «Ձախողած Պետութիւն»-էն (Չ)ակնկ

Իսրայէլի վարչապետին եւ ամերիկացի յատուկ պատուիրակին յայտարարութիւններուն միջեւ

04 Նոյեմբեր 2025
Հայ Դատը Մեծարեց Հայկական Հարցի Նուիրե

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի տարեկան ձեռնարկը տեղի ունեցաւ 26 Հոկ

04 Նոյեմբեր 2025
Թյուրքական պետությունների կազմակերպութ

ԽՍՀՄ-ի փլուզմամբ ոգևորված Թուրքիայի կառավարությունը նախկին խորհրդային թյուրքախ

04 Նոյեմբեր 2025
Մոնրէալի Եւ Լաւալի Քաղաքապետական Ընտրո

Քանատայի Քեպեք նահանգի քաղաքապետական ընտրութիւնները կայացան կիրակի, 2 նոյեմբեր

03 Նոյեմբեր 2025
Նշմար.- Արձագանգելով Սարոյեանին. «Հէ՜յ

Ուիլիըմ Սարոյեանի թատերական գործերուն շարքին, կայ ողբերգական բնոյթով թատերակ մ

03 Նոյեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company