ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

Թյուրքական պետությունների կազմակերպության միասնական այբուբենը որպես քաղաքական գործոն

04 Նոյեմբեր 2025

ԽՍՀՄ-ի փլուզմամբ ոգևորված Թուրքիայի կառավարությունը նախկին խորհրդային թյուրքախոս պետությունները միավորելու նպատակով դեռևս 1992 թ. ստեղծել էր Թյուրքական համագործակցության և զարգացման գործակալությունը: Թյուրքական լեզվախմբին պատկանող լեզուներով հաղորդակցվող պետությունների միջև համագործակցություն ենթադրող սույն կառույցը հիմք հանդիսացավ հետագայում՝ 2009 թ., ստեղծված Թյուրքական խորհրդի կամ Թյուրքական լեզուներով խոսող երկրների համագործակցության խորհրդի համար։

2021 թ. նոյեմբերին Ստամբուլում տեղի ունեցած գագաթնաժողովի շրջանակում այս կառույցը Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ջանքերով վերանվանվեց Թյուրքական պետությունների կազմակերպության:

Ուշագրավ է, որ թյուրքախոս ժողովուրդների համար միասնական այբուբեն կիրառելու գաղափարը ծնվել էր շատ ավելի վաղ և առաջին անգամ առաջարկվել դեռևս 1920-ական թվականներին։ Այսպես, 1926 թ. Բաքվում գումարված Առաջին թյուրքագիտական կոնգրեսում առաջարկ էր եղել, լատինական այբուբենը հիմք ընդունելով, մի համընդհանուր լեզու զարգացնել թյուրքական ժողովուրդների համար։

2012 թ. Աստանայում հիմնադրված Թյուրքական ակադեմիայի հանձնաժողովը 2024 թ. սեպտեմբերի 9-11-ը Բաքվում կայացած հանդիպմանը հաստատել է թյուրքական միասնական այբուբենի մասին հայտարարության տեքստը, ըստ որի՝ Թյուրքական ակադեմիայի գլխավորած հանձնաժողովն ընդունել է 34 տառից բաղկացած լատինական այբուբենի առաջարկը: Ի դեպ՝ նշենք, որ թեև ժամանակակից թուրքերենի համար 1928 թ. ի վեր կիրառվում է լատինական այբուբենը, սակայն ոչ բոլոր թյուրքական ժողովուրդներն էին անցել լատինական այբուբենին։ Նրանց մի մասը դեռ շարունակում էր օգտագործել կյուրեղագիրը կամ արաբական այբուբենը։

Անցյալ տարվա սեպտեմբերին Բաքվում ընդունված համընդհանուր այբուբենը ստեղծվել է՝ հիմք ընդունելով թյուրքախոս պետությունների բոլոր լեզուների հնչյունային համակարգը։ Ինչպես վերը նշեցինք, միասնական այբուբենը բաղկացած է 34 տառից։ Ժամանակակից թուրքերենի այբուբենն ունի 29 տառը, այսինքն՝ համընդհանուր այբուբենում տեղ են գտել թուրքերենում չկիրառվող ևս 5 տառեր։

Թուրք մասնագետների դիտարկմամբ, միասնական այբուբենի ընդունումը կարևոր քայլ է թե՛ մշակութային, թե՛ տնտեսական և թե՛ աշխարհաքաղաքական առումներով։ Նրանք նաև չեն թաքցնում, որ համընդհանուր այբուբենի կիրառումը նպաստելու է բոլոր թյուրքալեզու ժողովուրդների քաղաքական միասնականության ամրապնդմանը՝ վկայակոչելով պանթյուրքիզմի հիմնադիրներից Իսմայիլ Գասպրինսկիի հետևյալ խոսքը. «Միասնություն լեզվով, գաղափարով ու գործով»։

Թյուրքական աշխարհում ակնկալվում է, որ միասնական այբուբենի ընդունմանը հաջորդելիք քայլերից պետք է լինեն այդ տառերով դասագրքերի պատրաստումը և դրանց՝ ներառումը կրթական ծրագրերում։

Ի դեպ, թյուրքական միասնական այբուբենի և ընդհանուր լեզվի ստեղծման և տարածման գործում մեծ դեր է վերապահվում հատկապես կրթական ծրագրերին։ Թյուրքական պետությունների կազմակերպության պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ 2013 թ. Էսքիշեհիրում հիմնված Թյուրքական համալսարանների միությունն իրականացնում է ուսանողների փոխանակման տարբեր ծրագրեր, որոնց շարքում ուշագրավ է հատկապես «Օրխոնյան փոխանակման ծրագիրը»։ Այս ծրագիրն իր անվանումը ստացել է Մոնղոլիայի Օրխոն շրջանից, որը հայտնի է իր վիմագիր արձանագրություններով՝ որպես թյուրքերենի՝ մինչ օրս հայտնաբերված ամենավաղ գրավոր նմուշներ. դրանք թվագրվում են 8-րդ դարով։

Ինչպես իր հոդվածում նշում է Մարմարայի համալսարանի պրոֆեսոր Օքան Յեշիլոթը, «Կրթական քաղաքականության հիմքում ընկած է ընդհանուր մշակութային ժառանգության շեշտադրումը»։ Հենց այդ նպատակով Թյուրքական ակադեմիայի հանձնաժողովի ջանքերով հրատարակվել են «Ընդհանուր թյուրքական պատմություն», «Ընդհանուր թյուրք գրականություն» և «Ընդհանուր թյուրքական աշխարհագրություն» դասագրքերը։

Սակայն, ինչպես դա հաստատում են նաև թուրք քաղաքական գործիչները, միասնական լեզվի և այբուբենի ստեղծման և տարածման իրական նպատակները քաղաքական են։ Բնականաբար՝ Թուրքիայի պանթուրանական նկրտումների համար ոգևորիչ ազդակ էր դարձել Արցախյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակը, որին մեծապես նպաստել էր ինքը՝ Թուրքիան։ Այդ պատերազմից հետո, վերջին տարիներին նկատելի է, որ Թուրքիան ավելի մեծ ջանքեր է գործադրում պանթյուրքիզմը Կենտրոնական Ասիայի երկրներում տարածելու և ամրապնդելու ուղղությամբ։

Այսպես, օրինակ, թուրք քաղաքական գործիչներից Օմեր Քոջամանն իր հոդվածում նշում է, որ թյուրքական ժողովուրդների միջև հաստատված մշակութային կապերն ու ընդհանուր արժեքները միավորել են իրենց և, ըստ էության, դրել միասնականության հիմքը, սակայն այլևս պետք է մտածել «մշակութային ձեռքբերումները պրագմատիկ քաղաքական և տնտեսական նվաճումների վերածելու մասին»։

Օմեր Քոջամանը, որպես նման քաղաքական «հաջողության» օրինակ, մատնանշում է արցախյան պատերազմում թուրք-ադրբեջանական տանդեմի հաղթանակը. «Այսպես, օրինակ, Ղարաբաղում ձեռք բերված հաղթանակն այդ պատմական քաղաքական մերձեցման ամենաբացահայտ արդյունքն է։ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ամուր կապերի՝ ռազմի դաշտում արտացոլման շնորհիվ 30 տարվա գրավմանը վերջ տված հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի առաջնորդությամբ ադրբեջանական բանակը մի այնպիսի հաջողություն ունեցավ, որ կարող է օրինակ ծառայել ամբողջ թյուրքական աշխարհին։ Իհարկե, 44-օրյա պատերազմի ժամանակ Թյուրքական պետությունների կազմակերպությանը հաջողվել էր դիվանագիտորեն արտահայտել բոլոր թյուրքական պետությունների զգայնությունն այդ հարցի վերաբերյալ։ Այլևս հարկ է, որ «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսն արագ կերպով փոխակերպենք «Մեկ ազգ, 7 պետություն» նշանաբանի։

Նույն շեշտադրումներն էին արվել նաև 44-օրյա պատերազմից մեկ տարի անց՝ 2021 թ. հոկտեմբերին Թուրքիայի Հանրապետության նախագահականի կողմից Անկարայում կազմակերպված Թյուրքական խորհրդի մեդիա ֆորումի ընթացքում։ «Որպես թյուրքական աշխարհ՝ պատկերացնել ապագան» խորագրով նիստը համակարգող NTV հեռուստաընկերության արտաքին հարաբերությունների և միջազգային լուրերի պատասխանատու Ահմեդ Յեշիլթեփեն շեշտել էր, որ այլևս պետք է ավելի կոնկրետ և ավելի հաստատուն քայլեր ձեռնարկվեն՝ նշելով. «Մեկ տարի առաջ Ղարաբաղի գրավմանը վերջ դրած Ադրբեջանի արդար դատից բխող պահանջների մասին համաշխարհային հասարակայնությանը համատեղ հրապարակումներ ներկայացնելու հարցում մեր փոխըմբռնումը ցույց տվեց, թե իրականում ինչեր կարող է հաջողել թյուրքական աշխարհը՝ միասնական լինելու դեպքում։ Մենք հաղթեցինք ոչ միայն մարտի, այլ նաև հաղորդակցման դաշտում։ Տեսանք, որ եթե հաղորդակցման ոլորտում ևս միասնականություն լինի, ապա ավելի լավ կկարողանանք աշխարհին ներկայացնել մեր արդար դատը, օրինական իրավունքներն ու պահանջները»։

Ադրբեջանի պետական լրատվական գործակալության՝ AZERTAC-ի նախագահ Ասլան Ասլանովն իր հերթին նշելով, թե իրենց համար, որպես «ընդհանուր պատմություն, քաղաքակրթություն, կրոն և լեզու ունեցող պետություններ և ազգեր», ապագա տանող ուղիները հենց այստեղ են հատվում, հավելել է. «Այսօր աշխարհում ականատես ենք թյուրքերի հանդեպ թշնամությանը և իսլամաֆոբիայի։ Եթե այդ ամենին միասին պատասխան տանք, ապա ոչ մի ուժ այլևս չի կարողանա մեր առջև կանգնել։ Ղարաբաղյան հաղթանակը ևս դրա վառ օրինակն է։ Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը թյուրքական աշխարհի միավորման ամենակարևոր օրինակներից մեկն է։ Մեր պետության նախագահը, երբ մասնակցել է մի ժողովի, որտեղ Թուրքիայի ներկայացուցիչը ներկա չի գտնվել, ասել է. «Թեև Թուրքիան ներկա չէ, բայց ե՛ս եմ այստեղ»։ Որտեղ Թուրքիան բացակա է, Ադրբեջանն է ներկա և հակառակը»։

Ենթադրվում է, որ միասնական թյուրքական այբուբենը կիրառելու են Թուրքիան, Ադրբեջանը, այսպես կոչված՝ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը և Հունգարիան:

Համընդհանուր թյուրքական այբուբենի ստեղծումն ու միասնական թյուրքերեն լեզվի զարգացումը կարևոր դերակատարում ունեն թյուրքական պետությունների, գլխավորապես Թուրքիայի պանթուրանական նկրտումներում։ Վերջին տարիներին՝ հատկապես 44-օրյա պատերազմից և Արցախի կորստից հետո այս գործոնները պարտադրում են ՀՀ-ի և համայն հայության զգոնությունը համաթուրանական գործընթացների նկատմամբ։

Մելինե Անումյան
Թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու

Դրօշակ» թիվ 10, 2025թ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռ

10 Նոյեմբեր 2026
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company