ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կողմ

19 Սեպտեմբեր 2026

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։

Կան անուններ, որոնք պարզապէս տեղանուններ չեն։ Դրանք ժամանակի միջով անցած վկայութիւններ են, որոնց մէջ ժողովուրդը պահում է իր յիշողութիւնը, իր ներկայութեան հետքը եւ իր պետականութեան զգացումը։ Տիգրանաշէնը այդ անուններից է։

Ուստի երբ Տիգրանաշէնի անունը պետական խօսոյթում փոխարինւում է մէկ այլ անւանումով, խնդիրը չի սահմանափակւում բառի փոփոխութեամբ։ Անունը երբեմն առաջին քայլն է քաղաքական ընկալման փոփոխութեան։ Իսկ քաղաքական ընկալումը, եթէ երկար ժամանակ կրկնւում է, կարող է փորձել վերածել քաղաքական իրականութեան։

Այսօր Տիգրանաշէնի շուրջ քննարկումը ներկայացւում է որպէս «սահմանազատման եւ Ալմա–Աթայի սկզբունքի հիման վրայ լուծւելիք» հարց։

Բայց այստեղ կայ մի պարզ հարց, որից հնարաւոր չէ խուսափել։ Եթէ Խորհրդային Միութեան փլուզման պահին գոյութիւն ունեցած վարչական սահմաններն են ընդունւում որպէս ելակէտ, ապա այդ սկզբունքը պէտք է կիրառւի ամբողջ սահմանագծի նկատմամբ՝ նոյն իրաւական չափանիշով եւ առանց ընտրովի մօտեցման։

Իրաւունքը չի կարող լինել քարտէզների այնպիսի ընտրութիւն, որի մէջ իւրաքանչիւր կողմ վերցնում է իրեն յարմար հատւածը։ Իրաւունքը սկզբունք է, իսկ սկզբունքի արժէքը հէնց նրա համընդհանուր կիրառելիութեան մէջ է։

Տիգրանաշէնի հարցը, սակայն, միայն իրաւական քարտէզների մասին չէ։ Այն նաեւ յիշողութեան մասին է։ Եւ այստեղ պէտք է զգոյշ լինել։ Ժողովուրդները չեն կորցնում իրենց պատմական յիշողութիւնը միայն այն ժամանակ, երբ կորցնում են տարածքներ։ Երբեմն տարածքային զիջումից առաջ տեղի է ունենում յիշողութեան նահանջը, իսկ յիշողութեան նահանջից յետոյ տարածքի նկատմամբ քաղաքական կամքը դառնում է աւելի թոյլ։

Ահա թէ ինչու տեղանունները երբեք անմեղ բառեր չեն։ Տեղանունը պատմութեան մէջ ժողովրդի ստորագրութիւնն է։ Այն ասում է՝ այստեղ եղել է կեանք, այստեղ եղել է ներկայութիւն, այստեղ եղել է կապ։ Այդ ստորագրութիւնը ջնջելը կարող է լինել ընդամէնը լեզւական գործողութիւն, բայց դրա քաղաքական նշանակութիւնը կարող է շատ աւելի հեռու գնալ։

Տիգրանաշէնը նաեւ մէկ այլ կարեւոր հարց է առաջադրում։ Ո՞րն է պետութեան յարաբերութիւնը սեփական պատմութեան հետ։ Պետութիւնը կարող է բանակցել, կարող է փոխզիջումների գնալ, կարող է սահմաններ ճշտել։ Բայց արդեօ՞ք բանակցային անհրաժեշտութիւնը պահանջում է վերանայել նաեւ սեփական յիշողութիւնը։

Խաղաղութիւնը չի կարող կառուցւել պատմական ինքնամոռացութեան վրայ։ Սահմանների ճշտումը չի կարող նշանակել ինքնութեան ջնջում։ Իրաւական գործընթացը չի կարող վերածւել պատմական յիշողութեան վերաձեւակերպման գործընթացի։

Եւ այստեղ Տիգրանաշէնը դառնում է շատ աւելի մեծ հարցի խորհրդանիշ։

Երբ հասարակութեանը ասում են, որ ազգային յիշողութիւնը խանգարում է խաղաղութեանը, որ պատմական պահանջները պէտք է թողնել անցեալում, որ կազմակերպւած ազգային քաղաքական մտածողութիւնը այլեւս անհրաժեշտ չէ, իրականում քննարկւում է ոչ միայն արտաքին քաղաքականութիւնը՝ քննարկւում է այն հարցը, թէ ինչպիսի պետութիւն եւ ինչպիսի ժողովուրդ ենք ցանկանում ունենալ վաղը։

Ժողովուրդը կարող է կորցնել գիւղ, կարող է կորցնել ճանապարհ, կարող է նոյնիսկ ստիպւած լինել ընդունելու ծանր քաղաքական իրողութիւններ։ Բայց այն պահից, երբ նրան համոզում են, որ սեփական յիշողութիւնը նոյնպէս պէտք է յանձնել, կորուստը դադարում է լինել միայն տարածքային։

Տիգրանաշէնը, հետեւաբար, սահմանագծի մի փոքր հատւած չէ միայն։ Այն փորձաքար է՝ հասկանալու համար, թէ արդեօ՞ք մենք սահմանները միայն քարտէզների վրայ ենք տեսնում, թէ նաեւ գիտակցում ենք դրանց կապը պետականութեան, պատմութեան եւ ազգային արժանապատւութեան հետ։

Որովհետեւ պետութիւնները ոչ միայն տարածքներ են ժառանգում՝ նրանք ժառանգում են նաեւ յիշողութիւն, պատասխանատւութիւն եւ շարունակականութիւն։

Եւ երբ ժամանակը պահանջում է որոշումներ, ամենավտանգաւոր որոշումը կարող է լինել ոչ թէ այն, ինչ տալիս ես, այլ այն, ինչ աստիճանաբար սովորում ես այլեւս չյիշել։

Տիգրանաշէնը պէտք է մնայ ոչ միայն քարտէզի, այլեւ յիշողութեան մէջ։

Ալիք

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company