Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցումը, չի կարող վտանգը չեզոքացված լինել
19 Սեպտեմբեր 2026
Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագիրը կրող սգո երթ դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն՝ ի հիշատակ հայրենիքի կորստի և ի խոնարհումն նահատակների։
«Այն օրը, երբ հասունացավ Արցախի կորուստը, որոշակի սխալ քաղաքականության արդյունք էր, որը վարվում էր օրվա իշխանությունների կողմից։ Մեղադրել ժողովրդին կամ անհատներին իրենց պահվածքի հարցում, ճիշտ չէ․ գուցե որոշակի ազդեցություն ունեցել է այս կամ այն անձանց պահվածքը, բայց այն, որ օրվա իշխանությունները ժամանակին սխալ պահվածք ու քաղաքականություն վարեցին, ուղղակի ուզեցին հանձնել Արցախը, դա էր հիմնական պատճառը»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, գեներալ-լեյտենանտն Տիրան Խաչատրյանը։
«Քանի կա թուրք-ադրբեջանական մոտեցումը Հայաստանի և, ավելի նեղ ասած, հայ ժողովրդի հետ կապված, չի կարող վտանգը չեզոքացված լինել, որովհետև պատմական և ապացուցված փաստ է հանդիսանում այն, որ այդ մարդիկ չեն ուզում Հայաստան պետություն, չեն ուզում հայ ժողովուրդ։ Քանի դեռ կա այդ մոտեցումը, քանի դեռ կա այդ նպատակը, ինչպես կարող է չեզոքացված լինել սպառնալիքը կամ վտանգը»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
