ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Նիկոլ Փաշինյանի խաբուսիկ խոստումները՝ գոյություն չունեցող խաղաղության մասին

26 Օգոստոս 2025

Օգոստոսի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով ժողովրդին, հանդես եկավ խաղաղության վերաբերյալ մի շարք մոլորեցնող և պարտվողական հայտարարություններով։

Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած իր հանդիպումից հետո Փաշինյանը կեղծորեն հայտարարեց, թե խաղաղություն է բերել Հայաստան։

Հայերը խորհուրդ են տալիս. «Ջուրը չտեսած մի՛ բոբիկացեք», մինչդեռ ամերիկացիներն ասում են. «Երբեք մի՛ հաշվեք ձեր հավերը, նախքան դրանց ծնվելը»։ Այլ կերպ ասած՝ մի՛ շտապեք վաղաժամ եզրակացություններ անել։

Տեսնելով, որ ոչ ոք լուրջ չէր ընդունում իր պատրանքային խաղաղության մասին պնդումները, Փաշինյանը վերջապես անցած շաբաթ խոստովանեց, որ խաղաղությունը դեռ շատ հեռու է. «Ես և Ադրբեջանի նախագահն ընդունեցինք անհրաժեշտությունը շարունակելու հետագա գործողությունները հասնելու Խաղաղության Համաձայնագրի ստորագրմանը և վերջնական վավերացմանը»։ Նախագահ Իլհամ Ալիևը հաստատեց նույն միտքը, երբ Սպիտակ տանը հանդիպումից քիչ անց կրկին պահանջեց, որ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը, նախքան ինքը կկարողանա ստորագրել պայմանագիրը։

Օգոստոսի 18-ին Փաշինյանը, իր ուղերձում ժողովրդին, պաշտպանեց Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանին կապող առաջարկվող ճանապարհը՝ հայտարարելով, որ այն «հիմնված է պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա»։ Իրականում, նա համաձայնում է Հայաստանի տարածքի կենսական նշանակություն ունեցող մի հատվածի վերահսկողությունը հանձնել օտար պետության՝ 99 տարով, ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Եթե Փաշինյանի նպատակն ադրբեջանցիներին Հայաստանի տարածքով անցնելու հնարավորություն տալն է, ապա ինչո՞ւ նրանց տրամադրել ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող «անխոչընդոտ հաղորդակցությունը», ինչը նշանակում է՝ սահմանին չստուգել նրանց անձնագրերն ու ուղեբեռը։ Քանի որ համաձայնագիրը, իբր, «փոխադարձության սկզբունքով» է, ապա ինչո՞ւ Հայաստանը չի պահանջում ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող նմանատիպ «անխոչընդոտ հաղորդակցություն» Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան։

Հայ հասարակությանը հետագա զիջումների համար նախապատրաստելու նպատակով Փաշինյանը հայտարարեց. «Մենք սահմանի հատման պարզեցումների պատրաստակամություն ենք հայտնել»։ Սա քողարկված մեղմաբանություն է, որը նշանակում է՝ զրկել Հայաստանին ցանկացած վերահսկողությունից ադրբեջանցիների կողմից հայկական սահմանը հատելու նկատմամբ։ Նախկինում նա հայտարարել էր, որ պատրաստ է «հեշտացնել» նրանց տարանցումը Հայաստանի տարածքով։

Փաշինյանը պատրանքներ էր փայփայում, որ Հայաստանն ու Ադրբեջանը «կնախանշեն պայծառ ապագայի ուղի… որը կանխորոշված չէ անցյալի հակամարտությամբ», պնդելով, որ «մեր ժողովուրդների համար վերջապես ստեղծվել են բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ…»: Նա երկու անգամ հայտարարեց, թե «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատվել»: Առանց իրական խաղաղություն ձեռք բերելու՝ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի պաշտպանական բյուջեն էականորեն չի ավելանալու, եթե ընդհանրապես ավելանա, մինչդեռ Ալիևը, որի բանակն արդեն զինված է մինչև ատամները, ծրագրում է միլիարդավոր դոլարների արժողությամբ ժամանակակից զենքեր գնել:

Ամենաանզգա ձևով Փաշինյանը հորդորեց հայերին դադարեցնել 2020 թվականի պատերազմում իրենց ընտանիքի անդամների կորուստը սգալը.

«Մեր նահատակներին խնկարկելու և սրբացնելու, նրանց հիշատակի հետ հարաբերվելու մեր ձևն անգամ պիտի կաթիլ–կաթիլ, միլիմետր առ միլիմետր փոխվի»։ Փաստացի, նա վշտակիր մայրերին ասում է՝ մոռանալ իրենց որդիների կորուստը։ Ուղերձը հետևյալն է՝ «Կերեք, խմեք, քեֆ արեք…»։

Փաշինյանն անտեսեց 2021-2022 թվականներից Ադրբեջանի կողմից Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածքի գրավումը՝ պնդելով, թե կան նաև ադրբեջանական տարածքներ, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ՝ նախքան Ալիևի կողմից նման պահանջի ներկայացումը։ Նա միամտորեն հույս հայտնեց, որ տարածքների փոխանակման հարցը կլուծվի ապագա սահմանազատման ժամանակ։

Փաշինյանը նույնիսկ արդարացրեց նախաստորագրված խաղաղության պայմանագրից Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման պահանջի բացակայությունը՝ պնդելով, թե գերիների ցանկացած հիշատակում կուշացնի նրանց ազատումը: Իրականում ճիշտ հակառակն է: Փաշինյանը ոչինչ չի արել նրանց ազատ արձակման համար՝ վախենալով, որ նրանք ազատվելով, կարող են մարտահրավեր նետել իր անկայուն իշխանությանը:

Վերջին սադրանքով, Փաշինյանը համարձակվեց կոչ անել հայերին ապստամբել իր իշխանության դեմ, եթե նրանք դեմ են իր կողմից Արցախի հանձնմանը։ Հակառակ դեպքում, նա պնդեց, որ «ժողովուրդը համաձայն է ինձ հետ»։ Սա կեղծ ենթադրություն է, քանի որ բնակչության ճնշող մեծամասնությունը նրան չի աջակցում, ինչպես ցույց են տալիս բազմաթիվ հարցախույզեր։ Ցավոք, մարդիկ լիովին հիասթափվել են և չեն ցանկանում որևէ առնչություն ունենալ քաղաքական հարցերի հետ։

Փաշինյանը նսեմացրեց Ղարաբաղյան պայքարը՝ կեղծորեն պնդելով, որ այն «որոշ ուժեր պարզապես օգտագործում էին որպես գործիք Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, պետականության կայացումն ու զարգացումը թույլ չտալու համար»։ Այսպիսով, նա փաստորեն խոստովանեց, որ ինքն էլ ծառայել է որպես «գործիք» օտար տերությունների համար, երբ 2019-ին հայտարարել է․ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։ Այժմ նա «անիրատեսական» է համարում Արցախի հայերի հնարավոր վերադարձը իրենց հայրենիք և նույնիսկ ասում է, որ այս հարցի բարձրացումը վտանգավոր է, վնասակար Հայաստանի և Ադրբեջան հարաբերությունների համար և «երկու պետությունների միջև դառնալու է լարվածության նոր աղբյուր»։ Նա բացահայտեց, որ «իմ այս պատկերացումը կիսել եմ նաև պաշտոնական Բաքվի հետ։ Եվ արձանագրում եմ, որ այո՛, դա վտանգավոր և վնասակար թեմա է նորընծա խաղաղության համար»։

Փաշինյանն իր կեղծ հայտարարությունների շարքը եզրափակեց հայ ժողովրդին ուղղված հետևյալ պարտվողական ուղերձով. «Քո պարտությունն անխուսափելի է, ու դու անխուսափելիորեն կպարտվես, որովհետև անվերջ հաղթել հնարավոր չէ»։

Հայաստանի 2020 թվականի աղետալի պարտությունից հետո ես կոչ եմ արել Փաշինյանին անհապաղ հրաժարական տալ։ Ղեկավարը, որը պատասխանատու է նման խոշոր աղետի համար, զուրկ է իր երկրի կենսական շահերը պաշտպանելու համար անհրաժեշտ բարոյական հեղինակությունից և ոգու տոկունությունից։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սա նաև Հայաստանը պաշտպանելու պայքարն է

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պա

26 Օգոստոս 2025
Նիկոլ Փաշինյանի խաբուսիկ խոստումները՝

Օգոստոսի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով ժողովրդին, հանդես եկավ խաղաղո

26 Օգոստոս 2025
Թրամփ-Փութին Ալասքայի Վեհաժողովը Եւ Մի

Օգոստոս 2025-ին Ալասքայի մէջ Միացեալ Նահանգներու նախագահ Տանըլտ Թրամփի եւ Ռուս

26 Օգոստոս 2025
Լուսարձակ.- Կարս -Նախիջեւան երկաթուղիի

Ս. ՄԱՀՍԷՐԷՃԵԱՆ Ուաշինկթընի մէջ տեղի ունեցած՝ Թարամփ-Փաշինեան-Ալիեւ հանդիպու

26 Օգոստոս 2025
Ստեփանակերտի կենտրոնում nչնչացվել է Աշ

Օգոստոսի 24-ին՝ Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) հիշատակի օրը, մենք ստիպված

25 Օգոստոս 2025
ՀՅԴ Հիմնադիր Քրիստափոր Միքայէլեանի Նահ

Կիրակի, 24 օգոստոս 2025-ին ՀՅԴ ԼԵՄ անդամները ուղղուեցան Այնճար: Առաջին հերթին,

25 Օգոստոս 2025
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ, 1990 թվականի օգոստոսի 23-ին, անասելի բարդ պայմաններո

23 Օգոստոս 2025
Բացայայտ ոճիրը դրժելի չէ

ՄԱԿը եւ բազմատասնեակ երկիրներ կ'աղաղակեն. Կազայի բնակիչներուն վիճակը անտանելի,

23 Օգոստոս 2025
Խմբագրական. Երկու Ցուցատախտակներէն Մէկ

Քաղաքական ներկայ պայմաններուն մէջ Անկախութեան հռչակագիրին օրուան նշումը որոշ դ

22 Օգոստոս 2025
Իգոր Սարգսյանի խափանման միջոց կալանքը

Այսօր՝ օգոստոսի 22-ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատա

22 Օգոստոս 2025
Խմբագրական. Վաշինգտոնեան փաստաթղթի ուր

Նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցը Հայաստան հերթական անգամ ընդգծեց տարածաշրջանում

22 Օգոստոս 2025
Գյումրիում կտեղադրվի Կարո Սասունու արձ

Գյումրիում կտեղադրվի հասարակական-քաղաքական գործիչ, պատմաբան, գրականագետ, հրապա

22 Օգոստոս 2025
Վանաձորում կայացաւ ՀՅԴ Գանատայի երիտաս

Հայաստանի Լոռու մարզի մարզկեդրոն Վանաձորում կայացաւ ՀՅԴ Գանատայի երիտասարդական

20 Օգոստոս 2025
Արցախի ԱԺ-ն տեղահանված ժողովրդի անունի

Արցախի ԱԺ-ն տեղահանված ժողովրդի անունից դիմել է ԵԱՀԿ մասնակից պետություններին։

20 Օգոստոս 2025
Առաջիկա օրերին տեղի կունենան կոնկրետ մ

Առաջիկա օրերին կանցկացվեն կոնկրետ միջոցառումներ, որոնց ժամանակ ժողովուրդը կտա

20 Օգոստոս 2025
«Սարգիս Կիրակոսեան» Արխիւային Բաժինի Բ

Սփիւռքահայ գրականութեան եւ լիբանանահայ գաղութի պատմութեան մէջ իր ուրոյն դրոշմը

20 Օգոստոս 2025
Չպետք է թույլ տալ Փաշինյանին կրկին խաբ

Փաշինյանի ուղերձը խոստովանություն էր Վաշինգտոնյան գործընթացի տապալման մասին: Ի

20 Օգոստոս 2025
Արամ Ա. Կաթողիկոսի Պատգամին Հետքերով

Աստուածածնի Վերափոխման առիթով, Պիքֆայայի Ս. Աստուածածին վանքին բացօթեայ խորան

20 Օգոստոս 2025
Ուաշինկթընեան համաձայնութիւններ. Աշխար

Գէորգ Ղուկասեան Քաղաքական գիտութիւնների թեկնածու, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կեդրոն

20 Օգոստոս 2025
«Խաղաղության պայմանագիր». Հայաստանի նվ

Հայաստանի և Ադրբեջանի միջև մի քանի տարվա լարված, միակողմանի բանակցություններից

19 Օգոստոս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company