ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ուաշինկթընեան համաձայնութիւններ. Աշխարհաքաղաքական նախատրամադրուածութիւն եւ ընդհանուր դրոյթներ (Մաս Ա.)

20 Օգոստոս 2025

Գէորգ Ղուկասեան
Քաղաքական գիտութիւնների թեկնածու, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կեդրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու

2025թ․ օգոստոսի 8-ի Ուաշինկթընեան իրադարձութիւնները փոթորկել են Հայաստանի հասարակական-քաղաքական կեանքը։ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրուած յուշագիրը՝ ԱՄՆ նախագահի ներկայութեամբ, Հայաստանի ու Ադրբեջանի հետ ԱՄՆ կնքած երկկողմ յուշագրերը, Ուաշինկթընի միջնորդութեամբ նախաստորագրուած՝ «Ադրբեջանի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան միջեւ խաղաղութեան ու միջպետական յարաբերութիւնների հաստատման մասին համաձայնագիրը», «եանուն միջազգային խաղաղութեան եւ բարգաւաճման Թրամփի ուղու» շուրջ պայմանաւորուածութիւնները եւայլն հաւակնում են էականօրէն փոխել են քաղաքական գործընթացի տրամաբանութիւնն ու միջազգային ազդեցութեան գործօնները Հարաւային Կովկասում։

Ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները շօշափում են Հայաստանի Հանրապետութեան անվտանգային համակարգի ամենանուրբ, ամենազգայուն եւ ամենավտանգաւոր հիմնահարցերը։ Ի հակառակ Հայաստանի իշխանութիւնների չարդարաձուած ոգեւորութեանը, Հայաստանի Հանրապետութեան կողմից նորից էական զիջումների արդիւնքում ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները, իրենց հետ բերել են անորոշութիւնների նոր շրջափուլ։ Այսքանով հանդերձ, ինչպէս նշեցինք, հաւանականութիւնը, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը քաղաքական գործընթացի տրամաբանութեամբ, այլեւս առաջուանը չի լինի, բաւական մեծ է։ Այդ հաւանականութիւնը նաեւ մեծ է այն պատճառով, որ էապես փոփոխուել են Հարաւային Կովկասում աշխարհաքաղաքական ազդեցութիւններն ապահովող հիմնական գորօնները։

Աշխարհաքաղաքական ենթատեքստ

Ընդունուած էր կարծել, որ Հարաւային Կովկասում աշխարհաքաղաքական հետաքրքրութիւններն ու զարգացումները պայմանաւորուած են երեք հիմնական գործօններով՝
1) չլուծուած էթնոքաղաքական հակամարտութիւններ՝ Լեռնային Ղարաբաղ, Աբխազիա եւ Հիւսիսային Օսեթիա։

2) Կասպիան էներգակիրներ, դրանց արդիւնահանման եւ տարանցման ենթակառուցուածքներ։

3) Յետխորհրդային տրանսֆորմացիա, Ռուսաստանի քաղաքական ազդեցութեան սահմանափակմանը միտուած ռազմավարական եւ մարտավարական գործողութիւններ Արեւմուտքի կողմից՝ փափուկ ուժի գործիքակազմի ուղղակի կիրառմամբ։ Շուրջ երեք տասնամեակ սրանք էին Հարաւային Կովկասում աշխարհաքաղաքական զարգացումների տրամաբանութեան վրայ ազդող հիմնական գործօնները (1)։

Իրավիճակի փոփոխութեան տեսանելի եւ գործնական փուլերը դրսեւորուեցին 2020թ․ արցախեան պատերազմով, նոյեմբերի 9-ի յայտարարութեամբ, Արցախում եւ Հայաստանում առաւել հիմնաւոր հաստատուելու ռուսական փորձով, ապա 2022թ․ փետրուարից սկսուած ռուս-ուքրաինական պատերազմով, Հայաստանի տարածքների բռնագրաւումով, Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելութեան տեղակայմամբ ու Արցախի ցեղասպանական էթնիկ զտմամբ եւայլն։ Արդիւնքում, Հարաւային Կովկասում փոխուեց գրեթէ ամէն ինչ՝ սահմաններ, ժողովրդագրութիւն, ազդեցութեան շրջանակներ եւ այլն։ Այս ամէնին գումարուեցին վրացական զարգացումներն ու իրանա-իսրայէլական վերջին պատերազմի ու դրանում ամերիկեան ուղղակի ներգրաւուածութիւնը։ Այս ամէնի հանրագումարում Հարաւային Կովկասում առաջացաւ ուժի դատարկութիւն (vacuum)։ Մի բան, որ միջազգային յարաբերութիւններում որպէս կանոն երկար չի տեւում։ Բանն այն է, որ միջազգային յարաբերութիւնների իրական էութիւնն ու տրամաբանութիւնը, թերեւս շատ բանով չի տարբերւում նրանից, ինչ 17-րդ դարի կէսերին սահմանուեց Վեստֆալեան (Westphalian) հաշտութեամբ, որը թերեւս եւրոպական քաղաքական մտքի խոշորագոյն ձեռքբերումներից մէկն էր։ Վեսֆալեան հաշտութեամբ պայմանաւորուած՝ միջազգային յարաբերութիւնների էութիւնը հիմնուած է այնպիսի հիմնարար սկզբունքների վրա ինչպիսիք են ուժի հաւասարակշռութիւնն ու փոխզսպման գործօն մեքանիզմների առկայութիւնը։ Ընդ որում, աշխարհակարգի պահպանման տեսանկիւնից հիմնարար այս գաղափարները, ունեն ինչպէս համաշխարհային, այնպէս էլ տարածաշրջանային եւ նոյնիսկ տեղական արտայայտութիւններ։

Հարաւային Կովկասում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումները առաջին հերթին խախտել են հենց ուժի հաւասարակշռութեան եւ փոխզսպան իրականութիւնը։ Մասնաւորապէս, Ռուսաստանի Դաշնութիւնը սկսեց տարածաշրջանում իր ազդեցութիւնն ու ներգրաւուածութիւնը որոշակիօրէն թուլացնող գործողութիւններ, իրանա-իսրայէլական հակամարտութեան արդիւնքում կասկածի տակ դրուեց տարածաշրջանում Իրանի ազդեցութեան հնարաւոր մեծացման եւ փոխզսպման իրական գործօն դառնալու հեռանկարը։ Այս ամէնի խորապատկերի վրայ տարածաշրջանում շարունակում է շեշտակիօրէն մեծանալ Ադրբեջանի առաջնային դաշնակցի՝ Թուրքիայի դերակատարութիւնն ու ներգրաւուածութիւնը։ Ստեղծուել է մի իրավիճակ, երբ այս տարածաշրջանում, որում ազդեցութիւնը պահպանելու համար աւանդաբար հիմնականում պայքարել են Ռուսաստանը, Միացեալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Իրանը, շարունակաբար մեծանում է հիմնականում Թուրքիայի դերակատարութիւնը։ Ադրբեջանի հետ կիսելով յաղթանակի դափնիները, թրքական ղեկավարութիւնն էական ազդեցութիւն ունի ինչպէս Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի իշխանութիւնների վրայ։ Հաշուի առնելով Թուրքիայի հեռուն գնացող ռազմավարական նպատակները՝ այդ թւում համաթուրանականութեան եւ առաջաւոր Ասիայում ազդեցութեան ընդլայնման ծրագրերը, ապա Թուրքիան այս տարածաշրջանում դառնում է հզօր խաղացող, ինչին կարող է դիմակայել աշխարհաքաղաքական մէկ այլ գերհզօր դերակատար։ Աշխարհաքաղաքական նման իրավիճակում է, որ Միացյալ Նահանգները փորձում է առարկայական կերպով մուտք գործել մեր տարածաշրջան։ Ի հարկէ Թուրքիան եղել եւ շարունակում է մնալ ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցն ու ՆԱԹՕ-ի կարեւոր անդամը, սակայն Թուրքիային վերահսկողութեան տակ պահելը միշտ էլ եղել է ամերիկեան արտաքին քաղաքականութեան տարածաշրջանային կարեւոր առաջադրանքներից մէկը։ Ի դէպ, այս հարցը քննարկել էինք ամիսներ առաջ «Հորիզոնում» մեր կողմից հրապարակուած մէկ այլ՝ «Ամերիկեան մահակ, թուրքական մղձաւանջ ու հայկական սպասում» յօդուածում։ Ասուածը ի հարկէ չի ենթադրում, որ Թուրքիան Արեւմուտքի եւ առաջին հերթին Միացյալ Նահանգների տեղապահը չէ տարածաշրջանում։ Խօսքն այստեղ Թուրքիային մշտապէս վերահսկելի ու կառավարելի պահելու մասին է։

Այսպիսով, աշխարհակարգի տեսանկիւնից, ուժի նման տարածումի եւ տարածաշրջանում հաւասարակշռկան ու հակակշռման մեքանիզմների կատարեալ խափանման պայմաններում լիովին կանխատեսելի ու տրամաբանական է Միացեալ Նահանգների կողմից աւելի գործնական մուտքի փորձը տարածաշրջան։

Այստեղ, թերեւս տեղին է յիշել Միջազգային յարաբերութիւնների յայտնի տեսաբան Հենրի Քիսինճըրին, ով իր «Դիւանագիտութիւն» աշխատութեան սկզբնամասում հետաքրքիր մի միտք ունի առ այն, որ միջազգային յարաբերութիւնների աւելի ագրեսիվ անդամների հետագայ նպատակները հսկողութեան տակ են պահւում միջազգային յարաբերութիւնների այլ դերակատարների կոմբինացիայի միջոցով, ինչն աշխարհում ուժի հաւասարակշռման ապահովման նպատակ է հետապնդում։

Ասուածից բացի, Հարաւային Կովկասում աշխարհաքաղաքական ներկա զարգացումների վրայ էական ազդեցութիւն են ունենում նաեւ միջազգային փոխադրման ուղիների վերաբաշխումը։ Մասնաւորապէս, Կեդրոնական եւ հարաւ արեւելեան Ասիան Եւրոպային կապող տարբեր ծրագրերը, որոնց կարեւորութիւնն աւելի է մեծանում ռուս-ուքրաինական պատերազմի արդիւնքում խափանուած կապուղիներին այլընտրանքներ փնտռելու եւ յատկապէս Արեւմուտքում Չինաստանի տնտեսական ազդեցութիւնը թուլացնելու համատեքստում։

Մաքրօ եւ միքրօ (macro & micro) գործընթացներ

Աշխարհաքաղաքականութիւնը՝ աշխարհաքաղաքականութիւն, բայց ամէն ինչ չէ, որ որոշւում է աշխարհաքաղաքականութեամբ։ Աշխարհաքաղաքական կամ քաղաքական մաքրօ գործընթացներով ստեղծւում է քաղաքական յարաբերութիւնների ու միջազգային գործընթացների ընդհանուր շրջանակը։ Այդ շրջանակի մէջ է, որ արդէն փոքր պետութիւնները, որպէս միքրօ գործընթացի դերակատարներ կամ կարողանում են սպասարկել իրենց ազգային շահը, կամ չեն կարողանում։ Մի բան, որ յաջողութեամբ ձախողել ու ձախողում են Հայաստանի իշխանութիւնները։ Այսինքն, աշխարհաքաղաքական գործընթացները ամէն ինչ չէ, որ կանխորոշում են։ Աւելին, միջազգային յարաբերութիւնների փոթորկոտ դրսեւորումները փոքր պետութիւնների համար առիթ ու հնարաւորութիւն են իրենց ազգային շահերը սպասարկելու տեսանկիւնից, մի բան, որ յաջողութեամբ արեց Հայաստանը՝ խորհրդային կայսրութեան մայրամուտին եւ մի բան, որ արեց եւ անում է Ադրբեջանը վերջին տարիների ընթացքում։

Պաքուի առաջնահերթութիւնները

Վերադառնանք Ուաշինկթընեան համաձայնութիւններին։ Ճշգրիտ կշռադատելու համար դրանց ազդեցութիւնը Հայաստանի Հանրապետութեան վրայ, նախ պէտք է հասկանալ Պաքուի եւ Հայաստանի իշխանութիւնների քաղաքական առաջնահերթութիւնները այս գործընթացում։

Արցախի էթնիկ զտումից յետոյ Ադրբեջանը ունէր կարճաժամկէտ եւ երկարաժամկէտ, մարտավարական եւ ռազմավարական մի շարք առաջնահերթութիւններ։ Մարտավարականները, որոնք դրուած էին բանակցային սեղանին վերաբերում էին Հայաստանի տարածքով դէպի Նախիջեւան անխոչընդոտ կապի ապահովմանը, Ղարաբաղեան հիմնախնդիրը որպէս այդպիսին փակուած համարելուն, ըստ այդմ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելուն, միջազգային դատական ատեաններից հայցերի յետկանչին, Հայաստանի Սահմանադրութեան փոփոխութեանը եւ այլնին։ ԱՄՆ-ի հետ յարաբերութիւնների մասով, Պաքուն նպատակ ունէր վերականգնել 2023թ․ կէսերից սրուած, իսկ աւելի ուշ վատթարացած յարաբերութիւնները, հասնել 907-րդ բանաձեւի չեղարկմանը, ստանալ ամերիկեան քաղաքական, ռազմական եւ այլ տեսակի օժանդակութիւն։

Ուաշինկթընեան պայմանաւորուածութիւններով, Պաքուն փաստօրէն հասաւ այս բոլոր առաջնահերթութիւնների բաւարարմանը, բացառութեամբ ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան մասին պահանջի, ինչն էլ թէեւ տեղ չգտաւ Ուաշինկթընեան պայմանաւորուածութիւններում, բայց տեղ է գտնում ՀՀ իշխանութիւնների քաղաքական խօսոյթում։ Բաքվի մէկ այլ պահանջ՝ միջազգային դատական ատեաններից հայցերի յետկանչը, հայկական կողմից բաւարարուել էր դեռեւս ամիսներ առաջ եւ այդ դրոյթը տեղ էր գտել խաղաղութեան համաձայնագրի տեքստում։

Հայաստանի իշխանութիւնների առաջնահերթութիւնները

Ցաւօք սրտի Հայաստանի իշխանութիւնների քաղաքական առաջնահերթութիւնը վերջին շրջանում այլ բան չէր, քան որեւէ փաստաթղթի ստորագրում՝ առանց նոյնիսկ հաշուի առնելու դրա իրաւակիրառ բնոյթը։ Հայաստանի իշխանութիւնները դրան հասան։ Դա ոչ թէ առաջնահերթութիւն էր՝ բխած ՀՀ ազգային-պետական շահից, այլ ՀՀ իշխանութիւնների քաղաքական առաջնահերթութիւնն էր իրենց վերարտադրութիւնն ապահովելու համար։ Այս պայմաններում, Հայաստանի իշխանութիւնները համաձայնուեցին անխոչընդոտ կապի տրամադրմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը, Ղարաբաղեան հակամարտութիւնը փակուած համարելուն, Հայաստանի սահմաններին երրորդ կողմի ուժերի չտեղակայմանը, այսպէս կոչուած «ռեւանշիզմի» եւ «վրէժխնդրութեան» դէմ պայքարին, դատական հայցերը ետ կանչելուն եւ այլնին։

Առարկայական (objective) խնդիրներ

Առարկայական գնահատականով, ստեղծուած իրավիճակում անորոշութիւնն աւելի շատ է, քան որոշակիութիւնը։ Ստորագրուած յուշագրով եւ նախաստորագրուած համաձայնագրով մասնաւորապէս առաջ են գալիս հետեւեալ խնդիրները, որոնց հանգամանօրէն կ՚անդրադառնանք սոյն յօդուածաշարի յաջորդ մասերում։

1._ Համաձայնագիրը շրջանցում է իրական խաղաղութեան համար հիմնարար հարցերը, մասնաւորապէս՝

_ Արցախահայութեան վերադարձի իրաւունքը
_ Հայ ռազմագերիների եւ ձերբակալուածների անվերապահ ազատ արձակումը
_ Ադրբեջանի զինուած ուժերի դուրսբերումը Հայաստանում բռնագրաւուած տարածքներից
_ Սահմանազատման եւ սահմանագծման իրաւաքաղաքական կոնկրետ հենքը
_ Տեղահանուած արցախահայերի իրաւունքներին եւ անվտանգութեան երաշխիքները
_ Ազգութեամբ հայ բնակչութեան կարգավիճակին կամ պաշտպանութեան մեքանիզմներին

2._ Համաձայնագիրը չի նախատեսում դրա կիրարկումը, մոնիթորինգը եւ երաշխաւորութիւնն ապահովող շօշափելի գործիքակազմ։

3._ Համաձայնագրով, ըստ էութեան, սահմանափակւում է միջազգային իրաւունքը՝ մասնաւորապէս դատական հայցերի յետկանչի դրոյթով։

4._ Լուծարուող ԵԱՀԿ Մինսկի խմբի փոխարէն չի առաջարկւում միջազգային այլընտրանքային որեւէ հարթակ՝ առկայ բազմաթիւ խնդիրների լուծումը փոխվստահութեան մթնոլորտում քննարկելու համար։

5._ Հայաստանի իշխանութիւնները չունեն այս համաձայնագրին գնալու անհրաժեշտ օրինականութիւնը։

6._ Համաձայնագրով փորձ է արւում միջամտել Հայաստանի Հանրապետութեան ներքին գործերին։

7._ Հիմնաւոր կասկած կայ այս գործընթացի սահմանադրականութեան հետ կապուած։

8._ Հայաստանի իշխանութիւնները համաձայնուել են «անխոչընդոտ» ցամաքային կապի տրամադրմանը, ինչը խոցելի է դարձնում ՀՀ տարածքային ամբողջականութեան եւ իրաւազօրութեան ամբողջական պահպանումը։

9._ Օգոստոսի 8-ին ստորագրուած յուշագրով եւ նոյն օրը նախաստորագրուած համաձայնագրով առկախ մնացած հարցերի շրջանակն ու անորոշութիւնն այնքան մեծ է, որ ցանկացած պահի Ադրբեջանը կարող է միակողմանիօրէն կասեցնել այս գործընթացը՝ արդիւնքում ունենալով հայկական կողմի հերթական զիջումները։

Շարունակելի․․․

*

(1) Առհասարակ, Հարաւային Կովկասի բարդ քաղաքական լանդշաֆտը հասկանալու համար, մէկ դիտանկիւնից, քաղաքագիտական մէկ տեսութեամբ կամ միջազգային յարաբերութիւնների մէկ առանձնայատկութեամբ բնորոշումներ գտնելը բաւական դժուար է, սակայն կան օրինաչափութիւններ որոնք նոյնական են։ Ամինսեր առաջ, «Հորիզոնում» տպագրուած «Կարո՞ղ է արդեօք տապալուել Ալիեւի իշխանութիւնը» յօդուածում մեզ հետաքրքրող հարցերը փորձել էինք վերլուծել քաղաքական գիտութեան մէջ յայտնի արդիականացման տեսութեան շրջանակում, բայց դրանից ոչ պակաս կարեւոր է, ուշադրութիւն դարձնել միջազգային յարաբերութիւնների այլ օրինաչափութիւնների եւս։ Մասնաւորապէս՝ ուժի հաւասարակշռման ու հակակշռման մեքանիզմներին։

(2) Դիտաւորեալ ենք նշում «Հայաստանի իշխանութիւնների քաղաքական առաջնահերթութիւններ», քանի որ ըստ մեզ, դրանք հիմնականում աղերս չունեն Հայաստանի Հանրապետութեան ազգային-պետական շահերի հետ։

«Հորիզոն»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company