ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Նրանք ջնջում են անցյալը, որպեսզի կառավարեն ապագան

31 Օգոստոս 2025

Փաշինյանի վարչախումբն Արցախի հանձնումը լեգիտիմացնելու, նոր զիջումներն ու պարտությունը արդարացնելու, անձնական և քաղաքական պատասխանատվությունից խուսափելու համար ամենալկտի ձևով փորձում է համոզել մեզ, որ՝

ա) հայ ժողովուրդը երբեք ազգային նպատակ չի ունեցել, և մեր ազգային պայքարները եղել են ոչ թե սեփական կամքի դրսևորում, այլ կայսրությունների թելադրանք,

բ) հայ ժողովուրդը թույլ է, դասալիք, պետություն չսիրող, ում համար առաջնային են կենցաղային հարցերը։ Ուզում են մեզ համոզել, թե մենք անկիրթ, ստամոքսով մտածող ժողովուրդ ենք՝ «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքով առաջնորդվող։

Այս քարոզչության եզրահանգումը մեկն է․ տեղի ունեցածը անխուսափելի էր, իսկ սպասվելիքն՝ այլընտրանք չունի։ Նրանք ջնջում են անցյալը, որպեսզի կառավարեն ապագան։

Այո, այսօր յուրաքանչյուր չորրորդ հայ ապրում է աղքատության մեջ և սոցիալական խնդիրներն իսկապես առաջնային են մեր հասարակության համար։ Բայց, փաստ է նաև, որ նույն մեր ժողովուրդը, Ցեղասպանությունից հետո վերակերտել է պետականություն, ազատագրել է հայրենիքի մի հատված։ Զրկանքների գնով, առանց տրտունջի, մթի, ցրտի պայմաններում պայքարել է ու պահպանել անկախությունը։

Ես շատ լավ եմ հիշում 44-օրյա պատերազմի առաջին օրերի հերթը ճակատ մեկնելու համար, հաշված օրերի ընթացքում հայկական սփյուռքի շուրջ 200 միլիոն դոլարի օգնության հանգանակումը։ Սա ստամոքսի, անձնական բարեկեցության կամ շահի համար չէր։ Սա համազգային նպատակների, ազատության, անկախության, պետականության համար էր։

Այսօր հայ ազգի ամենահարուստ հայերից մեկը գտնվում է Բաքվի բանտում, մյուսը՝ Հայաստանի։ Ռուբեն Վարդանյանը կամ ազգային բարերար,գործարար Սամվել Կարապետյանը քպական արժեքներով չեն առաջնորդվել, հակառակ դեպքում այդ կարգավիճակում չէին լինի։ Մեր բանակի գեներալները, մեր պետության նախկին ղեկավարները գերության մեջ են, որովհետև որոշեցին մնալ Արցախում կենդանի պատանդի կարգավիճակում, մինչ մյուս հայրենակիցներն ապահով դուրս կգան:

Մեր հոգևորականները՝ Սրբազան հայրերը, այսօր անազատության մեջ , նրանք չեն ձգտել կոմֆորտի, պաշտպանել են իրենց ազգային շահը:

Հետեւաբար, սիրելի ժողովուրդ, թույլ մի’ տուր խեղաթյուրեն քո անցյալը, քո նկարագիրը, քո ինքնությունը, քո պայքարի և զոհաբերության էջերը։

Մենք ազգային նպատակ ունեցող, մեր հավաքական նպատակների համար մշտապես պայքարող, խաղաղության ձգտող, բայց, միևնույն ժամանակ, հայրենիք չզիջող ժողովուրդ ենք, մեր հավաքական կերպարը Նիկոլը, Ալենը, Վահագն Ալեքսանյանը կամ մելիքֆրանգուլյանները չեն, քո մտավորականի հավաքական կերպարը Ռիչարդ Մադլենյանը չէ։

Դու Արամ Մանուկյան, Վիկտոր Համբարձումյան, Սերժ Սրապիոնյան, Համբիկ Սասունյան, Սողոմոն Թեհլերյան, Ռոբերտ Աբաջյան ծնած ժողովուրդ ես։

Եվ, ի վերջո, եթե ամեն ինչ վաղուց որոշված էր, և ոչինչ փոխել այլևս հնարավոր չէ, ինչու՞ են այդքան ջանք գործադրում մեզ դրանում համոզելու համար։

Ուրեմն, մեր երազած ուժեղ, կենսունակ, պաշտպանված, հզոր Հայաստան կերտելու բանալին հենց ստեղծված իրավիճակի հետ չհաշտվելը և պայքարը շարունակելն է։

Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Վանդալիզմն այսպես է լինում

Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի «վերանորոգումն» արդարացիորեն հան

31 Օգոստոս 2025
Նրանք ջնջում են անցյալը, որպեսզի կառավ

Փաշինյանի վարչախումբն Արցախի հանձնումը լեգիտիմացնելու, նոր զիջումներն ու պարտո

31 Օգոստոս 2025
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Խաղաղության մի

ԱՄՆ Նախագահի միջնորդությամբ Վաշինգտոնում կայացված համաձայնություններին անմիջապ

31 Օգոստոս 2025
Երբ կա կամք, կարելի է հաղթահարել բոլոր

«Վանա ձայն» ռադիոկայանի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բ

30 Օգոստոս 2025
«Արցախ․ չկարգավորված հակամարտություն,

Սեպտեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ Երևանում տեղի կ

30 Օգոստոս 2025
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» 2025 թվականի օգոստոսյան համարը։ Պաշտոնաթեր

30 Օգոստոս 2025
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Երիտասար

ՍԷՐԼԻ ՆԵՄՇԷՀԻՐԼԵԱՆ 15 յուլիս 2025-ը երկար պիտի մնայ մեր յիշողութեան մէջ: Այ

30 Օգոստոս 2025
Ուաշինկթընեան համաձայնութիւններ. «Խաղա

2025 թ․ Օգոստոսի 8-ին Ուաշինկթընում ամերիկեան միջնորդութեամբ Հայաստանի եւ Ատրպ

30 Օգոստոս 2025
Խմբագրական. Ընդդէմ 11-րդ Կէտին

Իսրայէլի վարչապետին կատարած յայտարարութիւնը Հայոց ցեղասպանութեան ճանաչման ուղղ

29 Օգոստոս 2025
Խմբագրական. Ցեղասպան յանցագործի անբարո

Նախօրէին լրահոսում տեղեկութիւն յայտնւեց այն մասին, որ Իսրայէլի վարչապետ Բենիամ

29 Օգոստոս 2025
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Մինսքի Խ

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Լիբանանի մէջ ԵԱՀԿ-ի անդամ երկիրներու դեսպաններու

29 Օգոստոս 2025
Արցախեան շարժումի խեղաթիւրման նոր փորձ

23 Օ­գոս­տո­սին, ­Հա­յաս­տա­նի Ան­կա­խու­թեան հռչա­կա­գի­րի 35-ա­մեա­կին ա­ռի­

29 Օգոստոս 2025
Մենք պետք է գիտակցենք, որ ազգային ողբե

Սեպտեմբերի 2-ը կարող է դառնալ հայ ժողովրդի հավաքական արժանապատվության, ազգային

28 Օգոստոս 2025
Սա փափուկ ուժի գործադրմամբ, առանց պատե

Հայաստանի ԱԳ նախարարը նախանձելի երեսպաշտությամբ խոսում էր ինձ համար և շատ շատե

28 Օգոստոս 2025
Իրանի ազգային ու պետական արժեհամակարգի

1. Նորանոր դրսեւորումներով դեռեւս շարունակւում են Իրանի դէմ հաւաքական արեւմուտ

28 Օգոստոս 2025
Ակնարկ. Շրջելու Համար Պաքուի Մարտավարո

Ազրպէյճանի արտաքին գործոց նախարարին յայտարարութիւնը Պաքուի ակնկալութեան մասին

28 Օգոստոս 2025
Միակողմանի զիջումներով խաղաղություն չե

Politik. am-ի զրուցակիցն է ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթու

28 Օգոստոս 2025
Անկախութեան հռչակագիր, «Դիւանագիտութիւ

«Ճիշդ է, թէ ո՛րքան որոշակի կապ նկատենք մեզի պատահածներուն հետ, ա՛յնքան աւելի խ

28 Օգոստոս 2025
Նեթանյահուի դիրքորոշումը պետք է ամրապն

Եթե Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Նեթանյահուի դիրքորոշումը ավելին է

27 Օգոստոս 2025
Հայաստանում իշխանություն չկա՛

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՅԴ անդամ, ՀՀ արտակարգ դեսպան

27 Օգոստոս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company