ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Արցախ
  • Հայտարարություններ

ԱՀ ԱԺ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության հռչակման 34-ամյակի կապակցությամբ

02 Սեպտեմբեր 2025

Սիրելի’ հայրենակիցներ

2025 թվականի սեպտեմբերի 2-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության հռչակման 34-րդ տարեդարձը։ Այս տարեթիվը հայ ժողովրդի համար ոչ միայն պատմականորեն հիշարժան օր է, այլև միջազգային իրավունքի հիման վրա ինքնորոշման և խաղաղ ապրելու իրավունքի վկայություն։ Համահայկական կարևորություն ունեցող այդ որոշումը կայացվեց պատմական և իրավական հիմքերի վրա։

1991 թվականի սեպտեմբերի 2-ը դարձավ Արցախի պետականության սկիզբը։ Երեսուն տարիների ընթացքում՝ սահմանադրական ամուր հիմքերով և արդյունավետորեն գործող պետական ու ժողովրդավարական հաստատություններով, Արցախի ժողովուրդը ապահովում էր հայկական երկրորդ հանրապետության զարգացումը։ Թեև Արցախի Հանրապետությունը միջազգային ճանաչում չուներ, այն կայացած պետական համակարգ էր և տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության մատակարար, որի հետ հաշվի էին նստում ոչ միայն տարածաշրջանային ուժերը, այլ նաև միջազգային կշիռ ունեցող տարբեր կենտրոններ։

2020 թվականի պատերազմը, իսկ այնուհետև՝ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանական գործողությունները, Արցախի Հանրապետության տարածքի ամբողջական զավթումն ու հայաթափումը մարդկության պատմության մեջ արձանագրվեցին որպես սև և ամոթալի էջ, որտեղ ինքնորոշման ու ազատ ապրելու իրավունքը զոհաբերվեց ուժի, տնտեսական և ամբողջատիրական շահերին։

Մենք հիշում և խոնարհվում ենք բոլոր նրանց առջև, ովքեր իրենց կյանքով պաշտպանեցին Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը։ Ինչպես յուրաքանչյուր ազգային մտածողությամբ օժտված անհատ, պատմական արդարության վերականգնման համար մենք պարտավոր ենք շարունակել պայքարը և զինվորագրվել հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժմանը։

Այսօր, երբ Արցախի պետական կառույցները վտարանդի են, իսկ ժողովուրդը զրկված է իր հայրենի հողից, Արցախի Ազգային ժողովը՝ որպես առաջնային մանդատով օժտված բարձրագույն ներկայացուցչական մարմին, արտահայտելով հանրապետության ողջ բնակչության կամքն ու դիրքորոշումը, հարկ է համարում մեկ անգամ ևս շեշտել և միջազգային հանրությանը հիշեցնել.

Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության հռչակումը հիմնված է այդ օրերին գործող Խորհրդային Միության օրենքների վրա, ուստի օրինական է և չի կարող կասկածի տակ դրվել բռնապետական ուժերի կողմից կիրառվող ճնշումների և կամայական մեկնաբանությունների լույսի ներքո։

Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության և հարակից տարածքներում հազարամյակների ընթացքում ձևավորված հայկական ազգային մշակութային և կրոնական արժեքները մաս են կազմում համամարդկային քաղաքակրթության, և դրանց պահպանումն ու խնամքը միջազգային համապատասխան կառույցների գործառույթների անբաժանելի մասն են։

Արցախի Հանրապետության տարածքում բնակված ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի օջախներ անօտարելի և բացարձակ իրավունք է, որի անտեսումը շարունակությունն է Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանության։

ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատում ներառված է նաև Արցախի ժողովրդի իրավունքների հարցը, ուստի այդ խմբի լուծարումը՝ առանց այդ իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմների և երաշխիքների մշակման, անթույլատրելի է։

Վերը նշված հիմնավորումներից ելնելով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը պահանջում է Հայաստանի Հանրապետության իշխանություններից և կոչ է անում միջազգային իրավասու կազմակերպություններին ու միջնորդ երկրներին՝ հայ-ադրբեջանական բանակցություններում օրակարգային հարց դարձնել գերիների և պատանդների ազատումը, արցախահայության վերադարձը հայրենի բնօրրան և պատմական հայրենիքում ազատ, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքի ապահովումը։

Տարածաշրջանում իրական խաղաղությունն ու երկարատև կայունությունը պահանջում են արդարության վրա հիմնված, հավասարակշռված և կողմերի համար ընդունելի լուծումներ, ոչ թե հարկադրանքի և աշխարհաքաղաքական առևտրի վրա կառուցված ժամանակավոր իրավիճակային պարտադրանք։

Արցախյան խնդիրը հանգուցալուծված չէ, Արցախի հարցը փակված չէ, քանի որ ցեղասպանական գործողությունների վավերացումն ու դրանց հետևանքների լեգիտիմացումը չեն կարող դիտվել որպես վերջնարդյունք՝ միջազգային գրված և չգրված, իրավական և բարոյական տիրույթներում։

Արցախցին տերն է իր հայրենիքի, իր պատմության, իր հոգևոր և մշակութային ժառանգության, իր անցյալի և ապագայի, իր իրավունքների և առաքելության։

Արցախի ՀանրապետությանԱզգային ժողով

02․09․2025
ք․ Երևան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իրանի համար անընդունելի է տարածաշրջանո

Նոյեմբերի վերջին Բաքու էր այցելել Իսրայելի պաշտպանության նախարարության Պաշտպան

11 Դեկտեմբեր 2025
135-Ամեակ Հայ Յեղափոխական Դաշնակցութեա

Այո՛, ՀՅ Դաշնակցութեան հակառակորդները ամէն փորձ կատարեցին ու ցարդ կը շարունակե

11 Դեկտեմբեր 2025
Արցախի ԱԺ լսումներ՝ «Վերադարձ Արցախ. խ

«Վերադարձ Արցախ. խնդիրներ, մարտահրավերներ, հնարավորություններ». դեկտեմբերի 10-

11 Դեկտեմբեր 2025
Ազատություն հայ գերիներին․ բողոքի ցու

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության կազմակերպությամբ, այսօր՝ դեկտեմբերի

10 Դեկտեմբեր 2025
Ռազմավարական համաձայնագրի մը ստեղծած վ

Այդ քլիշէ յայտարարութեան մէջ, յիշատակութիւն կայ նաեւ 8 Օգոստոսի՝ Ուաշինկթընի ս

10 Դեկտեմբեր 2025
Տարածաշրջանում ձևավորվում է թուրք–քաթա

Քաթարը Անկարայի հետ հանդես կգա Լիբանանի վերաբերյալ նոր առաջարկով․Ի՞նչ նոր իրադ

10 Դեկտեմբեր 2025
135-Ամեակ Հայ Յեղափոխական Դաշնակցութեա

Մէկ է Դաշնակցութիւնը: Մէկ ամբողջութիւն է: Չկան արեւմտահայ եւ արեւելահայ զան

10 Դեկտեմբեր 2025
Կարո՞ղ է արդյոք Փաշինյանը Հայաստանի հա

Բալարդի պայմանագրերին նախորդել են «լայնորեն լուսաբանված փորձերը, որոնց ընթացքո

09 Դեկտեմբեր 2025
Հրաժարվել եմ որեւէ բացատրություն տալ

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը այսօր հրավիրվել էր Քննչական կոմիտե՝ հար

09 Դեկտեմբեր 2025
Վեհափառի այցը Մարսել և տեղի իշխանությա

Ֆրանսիան, որպես Սփյուռքի ամենամեծ գաղութներից մեկը, փաստացի Վեհափառի այցելությ

09 Դեկտեմբեր 2025
135-Ամեակ Հայ Յեղափոխական Դաշնակցութեա

Կառավարութիւնը միաժամանակ սկսաւ գրգռել իսլամ ամբոխը հայ ժողովուրդին դէմ` հաւատ

09 Դեկտեմբեր 2025
Իրանի վերաբերմունքը տարածաշրջանում խաղ

Հարավկովկասյան տարածաշրջանը մշտապես եղել է աշխարհաքաղաքական լարվածությունների

08 Դեկտեմբեր 2025
Հեռու մնացէք Եկեղեցին պառակտելու ազգակ

Անցնող ամիսներուն, խոր մտահոգութեամբ հետեւեցանք Սուրբ Էջմիածինի շուրջ տեղի ուն

08 Դեկտեմբեր 2025
135-Ամեակ Հայ Յեղափոխական Դաշնակցութեա

Պանք Օթոմանէն Խանասոր, Սասնոյ ապստամբութիւններէն հայ-թաթարական կռիւներ, Սարդար

08 Դեկտեմբեր 2025
Գիւմրի. ութերորդ վէրքը

Արդեօք անակնկա՞լ էր այն՝ ինչ որ պատահեցաւ Գիւմրիի մէջ, պատմական երկրաշարժի տար

08 Դեկտեմբեր 2025
«Խաղաղության» պատրանքը. ինչպես են Ադրբ

Հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս, այսպես կոչված՝ «խաղաղության գործ

08 Դեկտեմբեր 2025
Այն, ինչ այսօր կատարվում է եկեղեցու դե

Այն, ինչ այսօր կատարվում է եկեղեցու դեմ, մաս է կազմում ՀՀ գործող իշխանությունն

08 Դեկտեմբեր 2025
Դեկտեմբեր 7 – Երկրաշարժի օր չէ մ

Եւ այսօր Սփիւռք–Հայրենիք ապրեցանք՝ ոչ որովհետեւ մոռցանք աղէտը, այլ որովհետեւ ո

07 Դեկտեմբեր 2025
Շիրակի թեմի բոլոր հոգևորականները, Գյու

Շիրակի թեմում չգտնվեց որևէ հոգևորական, ով կհամաձայներ այս սրբապիղծների համար մ

07 Դեկտեմբեր 2025
ՀՅԴ-ն իրավունք չունի պայքարի դրոշը վ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունու խոսքը՝ Հ

06 Դեկտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company